Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2009թ. մայիսի 27-ին

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի կատարման 2008 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ           

ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                     Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

18 հունիսի 2009թ.

 ք.Ստեփանակերտ

 ՀՕ-27-Ն

 

 

 

 

 ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2007-2009 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ

ԿԱՏԱՐՄԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

1.  ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին սույն հաշվետվությունը (այսուհետ` Հաշվետվություն) ներկայացվում է համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի  ապրիլի 22-ի ՀՕ-16 օրենքի 9-րդ հոդվածի:

Հաշվետվությունն ընդգրկում է 2008 օրացուցային տարին (այսուհետ` հաշվետու ժամանակաշրջան):

Հաշվետու ժամանակաշրջանում գործողության մեջ է եղել «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի մայիսի  30-ի ՀՕ-38 օրենքը ( այսուհետ` Ծրագիր): Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նոր ծրագիր չի ընդունվել:

Հաշվի առնելով վերոգրյալը`

1) Հաշվետվությունը ներկայացվում է որպես 2008 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների ամփոփում.

2) հաշվետու ժամանակաշրջանում իրականացված մասնավորեցման գործարքները վերաբերում են նաև մասնավորեցման նախորդ ծրագրերում ընդգրկված ընկերություններին և մասնավորեցման օբյեկտներին:

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում կատարվել են հետևյալ լրացումն ու փոփոխությունը`

«Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի  մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի հունիսի 25-ի ՀՕ-41-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել ծրագրի ցանկի  27-րդ տողը և ցանկում լրացվել է «Արցախհէկ» փակ բաժնետիրական ընկերությունը (ծածկագիր` 7002, հասցեն` ք. Ստեփանակերտ, Ա. Առաքելյան 10):

Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները և իրականացրած միջոցառումները ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը: Մասնավորապես, շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս ընկերությունները ռազմավարական ներդրողներին մասնավորեցմամբ ապահովել առավելագույնս ներդրումների իրականացումը և խթանել արտադրողականության ու շահութաբերության բարձրացումը:

Պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացը կանոնակարգելու և գնահատված արժեքները շուկայական արժեքներին համադրելի դարձնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից 2008 թվականի փետրվարի 26-ին ընդունվել են՝ 

1) «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված ու 100 տոկոս պետական բաժնեմասով առևտրային ընկերությունների գույքի օտարման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1995 թվականի մարտի 14-ի թիվ 34 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 76,

2) «Փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքի և նրա նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների չափերը սահմանելու մասին» թիվ 77,

3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 30-ի թիվ 109 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 78,

4) «Մասնավորեցվող պետական գույքի հաշվեկշռային մեթոդով գնահատման կարգի մասին» թիվ 79 որոշումները:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական և համայնքային գույքի մասնավորեցումից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե է մուտքագրվել 71285.5 հազար դրամ, որից պետական գույքի դիմաց` 55056.2 հազ. դրամ:

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` 2008 թվականի ընթացքում մասնավորեցումից ստացված միջոցներից համայնքների բյուջեներ է փոխանցվել 16229.3 հազ. դրամ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված կարգով յուրաքանչյուր մասնավորեցվող ընկերության և գույքի վերաբերյալ հրապարակվել է համապատասխան տեղեկատվություն` զանգվածային լրատվության միջոցներով:

Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի  մասնավորեցման գործընթացի իրականացման խոչընդոտներ են հանդիսացել մասնավորեցման ներկայացվող ընկերությունների ցածր գրավչությունը և ռազմավարական ներդրողների բացակայությունը:

      

2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

2.1. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման առաջարկված ընկերություններից 9-ը գտնվում է լուծարման գործընթացում:

Լուծարման գործընթացին խոչընդոտում են լուծարվող ընկերությունների կուտակած խոշոր պարտքերը, ինչպես նաև գույքի օտարման հետ կապված դժվարությունները` պայմանավորված գույքի տեխնիկական անբավարար  վիճակով:

Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են թիվ 1 աղյուսակում:

 

2.2.  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման է առաջարկվել 20 ընկերություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի  24-ի թիվ 781 որոշմամբ սկսվել է «Արցախհէկ» բաց բաժնետիրական ընկերության` նոր բաժնետոմսերի բաց տեղաբախշման ձևով մասնավորեցման գործընթացը, նախատեսելով 3285.7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով 3285715 սովորական բաժնետոմսի թողարկում:

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերություններից  գնահատվել է «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունը, սակայն ընկերության մասնավորեցումը չի իրականացվել հավանական գնորդի մասնավորեցումից հրաժարվելու պատճառով: 

 

2.3. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ  ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 4 կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 16.491 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 12.236 մլն դրամ կամ 74.2 տոկոս:

Առանձնացված կառուցվածքային միավորները մասնավորեցվել են նախօրոք հայտնի գնորդներին, համաձայն ներկայացված հայտերի: Հաշվետու ժամանակաշրջանում նրանց կողմից մասնավորեցված գույքի դիմաց վճարվել է 8.025 մլն դրամ: Կառուցվածքային միավորների վաճառքի գնի և վճարված գումարների միջև եղած տարբերությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված վճարումների ժամանակացույցով:

Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 2 կառուցվածքային միավորների գնորդները ստանձնել են կատարել 85.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 15 նոր աշխատատեղ, այդ թվում` 2009 թվականին` 63.0 մլն դրամ ներդրում և 8 աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 7.0 մլն դրամ ներդրում: Նոր աշխատատեղեր չեն բացվել:

  Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են թիվ 2 աղյուսակում:

             

2.4. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են 10 «փոքր», կիսավեր  և այլ օբյեկտներ, որոնցից  5-ը` ուղղակի վաճառքի,  5-ը` աճուրդային վաճառքի ձևով:

Մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 3 և թիվ 4 աղյուսակներում:

 

2.4.1. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ

ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 5 օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 19.506 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 11.319 մլն դրամ կամ 58.0 տոկոս:

 Նեդրումային պարտավորություններ ստանձնած ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 2 «փոքր» և այլ օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 18.351 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 9.644 մլն դրամ կամ 52.6 տոկոս: Մասնավորեցված օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 210.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 18 աշխատատեղ, այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանում`  35.0 մլն դրամ ներդրում և 2 աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 37.5 մլն դրամի ներդրում և ստեղծվել է 5 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունները համապատասխանաբար կատարվել են 107.1  տոկոսով և 2.5 անգամ ավել:

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին  տեղեկությունները ներկայացված են թիվ 5 աղյուսակում:

 

2.4.2. «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման են առաջարկվել 7 «փոքր», կիսավեր և այլ օբյեկտներ, որոնցից  մասնավորեցվել են 5-ը` 1.72 մլն դրամ գնահատված արժեքով և 2.952 մլն դրամ վաճառքի գնով: Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ 2 կիսավեր օբյեկտների մասնավորեցումը չի կայացել:

Աճուրդով մասնավորեցված «փոքր», կիսավեր և այլ օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 6 աղյուսակում:

 

2.5. ԱՆԱՎԱՐՏ  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՈՒՄԸ

 

Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 3 անավարտ շինարարության օբյեկտներից  մասնավորեցվել են 2-ը, որոնց գնահատված արժեքը և վաճառքի գինը կազմել է 1.854 մլն դրամ: Մասնավորեցված անավարտ շինարարության օբյեկտների դիմաց 2008 թվականին պետական բյուջե է մուծվել 1.09 մլն դրամ:

Արտադրամասի անավարտ շինարարության օբյեկտի (հասցեն` ք. Ստեփանակերտ, Առաքելյան փողոց) գնորդը ստանձնել է մինչև 2010 թվականի վերջը կատարել 20.0 մլն դրամի ներդրում, այդ թվում` 2008 թվականին` 4.0 մլն դրամի և ստեղծել 20 աշխատատեղ:

Երկհարկանի անավարտ շինարարության օբյեկտը (հասցեն` Մարտունու շրջան, գ. Կարմիր Շուկա) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է որպես բնակելի տուն, իսկ գնորդը պարտավորվել է մինչև 2010 թվականի հուլիսի 1-ն ավարտել բնակելի տան կառուցումը:

Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 7 աղյուսակում:

 

2. 6. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

 

Պետական գույքի մասնավորեցման գործընթացի արդյունավետությունը պայմանավորվում է նաև մասնավորեցման սուբյեկտների ստանձնած պարտավորությունների կատարմամբ, որոնք վերահսկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից (այսուհետ` նախարարություն):

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման պայմանագրերով նախարարության վերահսկողության ներքո է գտնվել 10 գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարումը, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները 2008 թվականին կազմել են 314100.0 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նախատեսված է եղել ստեղծել 286 աշխատատեղ:

Նախարարության կողմից հաշվետու ժամանակաշրջանում կատարած ուսումնասիրությունների արդյունքով պայմանագրային պարտավորությունները կատարել են թվով 6 գնորդներ, որոնց կողմից կատարված ներդրումները կազմել են 272300.0 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդների կողմից ստեղծվել է 95 աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունները  չեն կատարել կամ թերակատարել են թվով 4 գույքի գնորդներ, որոնց կողմից չկատարված կամ թերակատարված ներդրումները կազմել են 80.2 հազար դրամ, իսկ սոցիալական երաշխիքների մասով նշված գնորդների կողմից չի ստեղծվել 205 աշխատատեղ:

Գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունները  (ներդրումներ և (կամ) սոցիալական երաշխիքներ) չկատարելու և այլ հիմքերով նախարարությունը դատարան է ներկայացրել 2 հայցադիմում, իսկ 3 օբյեկտների մասնավորեցման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումները նախարարության առաջարկությամբ ուժը կորցրած են ճանաչվել:

Չնայած մի շարք օբյեկտների գնորդների կողմից պայմանագրով նախատեսված պարտավորությունները գումարային տեսանկյունով կատարվել են, սակայն նշված օբյեկտները լրիվությամբ շահագործման հանձնելու համար փաստացի պահանջվում է կատարել լրացուցիչ ներդրումներ:

Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները` ըստ առանձին ընկերությունների և օբյեկտների ներկայացված են թիվ 8 աղյուսակում:                                                           

 

 Աղյուսակ թիվ 1

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ  ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ  ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ

 

Հ/հ

Ծածկագիր

Ընկերության անվանումը

Ընկերության հիմնադիրը

ԼՂՀ կառավարության որոշման համարը և թվագրությունը

Տեղեկություն­­­ներ ընթացքի մասին

1.

7035

Մարտակերտի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմ

թիվ 237

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

2.

7036

Մարտունու «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմ

թիվ 147

27.04.04թ.

Ընթացքի մեջ է

3.

7037

Շուշիի «Ավտո» ՊՓԲԸ

ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմ

թիվ 237

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

4.

7038

Հադրութի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմ

թիվ 237

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

5.

7057

«Թիվ 9 համաշինարարական»

ՊՓԲԸ

ԼՂՀ  քաղաքաշինության նախարարություն

թիվ 235

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

6.

7076

«Արցախ նավթամթերք» ՊՓԲԸ

ԼՂՀ տնտեսական զարգացման  նախարարություն

թիվ 190

24.07.01թ.

Ընթացքի մեջ է

7.

7081

Շուշիի «Շրջագրոսպասարկում» ՊՓԲԸ

ԼՂՀ  Շուշիի  շրջանի վարչակազմ

թիվ 266

28.10.03թ.

Ընթացքի մեջ է

8.

7110

Ասկերանի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմ

թիվ 237

26.08.03թ.

Ընթացքի մեջ է

9.

7137

Շուշիի «Արտադրաշինարարական» և կենցաղային  ՊՁ

ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմ

թիվ 18

26.01.05թ.

Ընթացքի մեջ է

 

 

Աղյուսակ թիվ  2

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

     (մլն դրամ)

Հ/հ

Ծած­կագիր

Ընկերության անվանումը

ԼՂՀ կառա­­­վարության

որոշման

համարը և թվագրու­թյունը

Գնա­հատ­­ված

արժեքը

Վաճառ­­քի

գինը

Մուծ­ված

է պետ.

բյուջե

Ներդրում­ների

կատար­ման

ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի անվանումը

հայտա­րարված

փաս­­տա­ցի

հայտա­րարված

փաս­տացի

ընդա­մենը

այդ թվում

2008թ

ընդա­մենը

այդ թվում` 2008թ.

1

7015/8

Նախկին «Ստեփանակերտի արտադրական կոմբինատ» ՓԲԸ-ի տարածք, ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի փող.

Թիվ 278

31.07.07թ.

5.279

5.279

4.048

--

--

--

--

--

--

--

ԱՁ

Գ. Գրիգորյան

2

7080/1

Մարտունու «Շրջագրոսպասարկում» ՓԲԸ-ի վառելիքի պահեստարան, ք. Մարտունի, Խաչատրյան փող.

Թիվ 210

18.03.08թ.

2.427

2.427

2.427

մինչև

31.12.08թ.

58.0

58.0

հաշվետ. չի ներկա­յացրել

8

8

հաշվետ.

չի ներկայա­ցրել

«Ավանգարդ» ՍՊԸ

3

9004/1

Առաջաձորի «Խաչեն» կաթի արտադրական ՊՓԲԸ-ի  (լուծարված) կիսավեր շենք, Մարտակերտի շրջ., գ. Առաջաձոր

Թիվ 278

15.04.08թ.

0.274

0.274

0.274

մինչև

31.12.09թ.

Ավարտել շենքի շահագործումը

ֆ/ա

Ն. Շահբազյան

4

7087/1

«Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի թիվ 121 կաթսայատուն,

ք. Ստեփանակերտ, Մանուկյան փող.

Թիվ 711

28.10.08թ.

8.511

4.256

1.276

մինչև

31.12.10թ.

27.0

5.0

7.0

7

--

--

«Զիգ-Զագ»  ՍՊԸ

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

16.491

12.236

8.025

 

85.0

63.0

7.0

15

8

 

 

                               

 

 

 Աղյուսակ թիվ 3

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԸՍՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  ՁԵՎԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ)

 

                                             (մլն դրամ)

Հ/հ

«Փոքր» օբյեկտներն ըստ ճյուղերի

Մասնավորեցված է

ընդամենը

Սյդ թվում` ըստ մասնավորեցման ձևերի

ՈՒղղակի վաճառք

Աճուրդ

Անհատույց

տրամադրում

քանակը

(հատ)

գնահատված արժեքը

քանակը

(հատ)

գնահատված արժեքը

քանակը

(հատ)

գնահատված արժեքը

քանակը

(հատ)

գնահատված արժեքը

1

Կենցաղսպասարկում

1

0.937

1

0.937

- -

- -

- -

- -

2

Կիսավեր

5

1.69

1

0.137

- -

- -

4

1.553

3

Այլ «փոքր»

4

18.599

3

18.432

- -

- -

1

0.167

 

Ընդամենը

10

21.226

5

19.506

- -

- -

5

1.72

 

 

Աղյուսակ թիվ 4

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ», ԿԻՍԱՎԵՐ ԵՎ

ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 (մլն դրամ)

 Հ/հ

Ծած­կա­գիր

Օբյեկտի անվանումը և հասցեն

ԼՂՀ կառավ.

որոշման

համարը և թվագրու­թյունը

Մասնա­վորեց­­­ման ձևը

Գնա­հատ­­ված

արժեքը

Վաճառ­­­­քի

գինը

Մուծ­ված է

պետա­կան

բյուջե

Ներդրում­ների

կատար­ման ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի անվանումը

հայտարար­ված

փաս­տացի

հայտարար-ված

փաս­տացի

ընդա­մենը

այդ թվում

2008թ.

ընդա­մենը

այդ թվում` 2008թ.

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

3171

Մարտունու «Կենցաղսպասարկում» ՓԲԸ-ի  արտադրամասի կիսավեր շենքեր և շինություններ,Մարտունու շրջ., գ. Կարմիր Շուկա

Թիվ 658

30.09.08թ.

Ուղղակի վաճառք

0.937

0.937

0.281

մինչև

31.12.10թ.

30.0

5.0

5.0

6

--

--

«Ռաֆո» ՍՊԸ

2

6021

Ավտոմեքենաների տեխսպասարկման կետ, ք. Հադրութ, Ա.Մկրտչյան փող.

Թիվ 86

26.07.05թ.

Աճուրդային վաճառք

 

0.156

0.156

0.07

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Ա. Ղարիբյան

3

6022

Խոզի ֆերմայի կիսավեր շենք, ք. Հադրութ,

Ա. Մկրտչյան փող. 

Թիվ 86

26.07.05թ.

Աճուրդային վաճառք

1.12

1.12

0.336

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Ա. Հովակիմյան

4

6038

Սպանդանոցի կիսավեր շենք, ք. Մարտունի

Թիվ 75

04.06.98թ.

Աճուրդային վաճառք

0.214

0.214

0.214

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Կ. Դանիելյան

5

6152

Խանութի կիսավեր շենք, Մարտակերտի շրջ., գ. Կուսապատ

Թիվ 533

05.08.08թ.

Ուղղակի վաճառք

0.137

0.137

0.137

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Կ. Մովսեսյան

6

6230

Գյուղատնտեսական մթերքների խանութի կիսավեր շենք, ք.Մար­տակերտ,Ազատամար­տիկների փող.

Թիվ 514

26.11.07թ.

Աճուրդային վաճառք

0.063

0.479

0.446

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Գ. Գրիգորյան

7

8006

Շուշիի  նախկին առող­ջարանային համալիրի կիսավեր շենք, ք. Շուշի, Ա. Մանուկ­յան փող. թիվ 2

Թիվ 517

22.07.08թ.

Ուղղակի վաճառք

17.414

8.707

8.707

մինչև

30.06.11թ.

180.0

30.0

32.5

12

2

5

«ՋԱԳ» ՓԲԸ

8

8026

Նախկին խանութի շենքի տարածք,ք.Մարտակերտ

Ն. Դանիելյան փող.

Թիվ 514

26.11.07թ

Ուղղակի վաճառք

 

0.138

0.138

0.138

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Վ. Բեգլարյան

9

8028

Նախկին մսի խանութի շենք, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող. թիվ 114

Թիվ 514

26.11.07թ

Աճուրդային վաճառք

0.167

0.983

0.983                                                                                                                                                                                                               

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Ե. Բեգլարյան

10

8046

Կիսանկուղային տա­րածք,ք.Ստեփանակերտ, Մամիկոնյան փող. թիվ 43

Թիվ 579

14.08.08թ

Ուղղակի վաճառք

0.88

1.4

1.4

--

--

--

--

--

--

--

ֆ/ա Յ. Սահակյան

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

21.226

14.271

12.712

 

210.0

35.0

37.5

18

2

5

 

 

 

 Աղյուսակ թիվ  5

 

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ»,

ԿԻՍԱՎԵՐ  ԵՎ ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

(մլն դրամ)

Հ/հ

Ծած­կա­գիր

Օբյեկտի անվանումը և հասցեն

ԼՂՀ կառա­վարության

որոշման

համարը և

թվագրու­թյունը

Գնա­­հատ­ված

արժեքը

Վաճառ­քի

գինը

Ներդրում­ների

կատարման

ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի

անվանումը

հայտարար­­ված

փաս­տացի

հայտարարված

փաս­տացի

ընդա­մենը

այդ թվում` 2008թ.

ընդա­մենը

այդ  թվում` 2008թ.

1.

3171

Արտադրամասի կիսավեր շենքեր և  շինություններ,Մարտունու շրջ., գ. Կարմիր Շուկա

Թիվ 658

30.09.08թ.

0.937

0.937

մինչև

31.12.10թ.

30.0

5.0

5.0

6

--

--

«Ռաֆո» ՍՊ

2.

6152

Խանութի կիսավեր շենք,

Մարտակերտի  շրջ., գ. Կուսապատ

Թիվ 533

05.08.08թ.

0.137

0.137

--

--

--

--

--

--

--

Ֆիզ. անձ

 Կ. Մովսեսյան

3.

8006

Շուշիի նախկին առողջարանային համալիրի կիսավեր շենք, ք. Շուշի, Մանուկյան փող.2

Թիվ 517

22.07.08թ.

17.414

8.707

մինչև

30.06.11թ.

180.0

30.0

32.5

12

2

5

«ՋԱԳ» ՓԲԸ

 

4.

8026

Նախկին խանութի շենքի տարածք,ք. Մարտակերտ, Ն. Դանիելյան փող.

Թիվ 514

26.11.07թ.

0.138

0.138

--

--

--

--

--

--

--

ֆ/ա

Վ. Բեգլարյան

5.

8046

Կիսանկուղային տարածք,

ք. Ստեփանակերտ, Մամիկոնյան փ. 43

Թիվ 579

14.08.08թ.

0.88

1.4

--

--

--

--

--

--

--

ֆ/ա

Յ. Սահակյան

 

 

Ընդամենը

 

19.506

11.319

 

210.0

35.0

37.5

18

2

5

 

 

 

 Աղյուսակ թիվ  6

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ  ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

                                                             (մլն դրամ)

Հ/հ

Ծածկագիր

Ընկերության անվանումը

ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը

գնահատված արժեքը

վաճառքի գինը

գնորդի անվանումը

1

6021

Ավտոմեքենաների տեխսպասարկման կետ,

ք. Հադրութ, Ա. Մկրտչյան փող.

 

Թիվ 86

26.07.05թ.

0.156

0.156

ֆ/ա

Ա. Ղարիբյան

2

6022

Խոզի ֆերմայի կիսավեր շենք,

ք. Հադրութ, Ա. Մկրտչյան փող.

 

Թիվ 86

26.07.05թ.

1.12

1.12

ֆ/ա

Ա. Հովակիմյան

3

6038

Սպանդանոցի կիսավեր շենք, ք. Մարտունի

 

Թիվ 75

04.06.98թ.

0.214

0.214

ֆ/ա

Կ. Դանիելյան

4

6230

Գյուղատնտեսական մթերքների խանութի կիսավեր

շենք, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող.

 

Թիվ 514

26.11.07թ.

0.063

0.479

ֆ/ա

Գ. Գրիգորյան

5

8028

Նախկին մսի խանութի շենք,

ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող

Թիվ 514

26.11.07թ

0.167

0.983

ֆ/ա

Ե. Բեգլարյան

 

 

Ընդամենը

 

1.72

2.952

 

 

 

Աղյուսակ թիվ  7

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ  ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ  ԱՆԱՎԱՐՏ  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ 

ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ԸՍՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ  ՁԵՎԵՐԻ ԵՎ ՃՅՈՒՂԵՐԻ)

 

 

                  (մլն դրամ)

Հ/հ

Ծած­կա­­­­գիր

Անավարտ շինարարությունների

անվանումը

Մասնա­վորեց­ման ձևը

ԼՂՀ կառավ.

որոշման

համարը և թվագրու­թյունը

Գնա­հատ­­­­­­ված

արժեքը

Վա­ճառ­քի

գինը

Մուծված է պետա­­­­­կան

բյուջե

Ներդրում­ների

կատար­­­ման

ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի անվանումը

հայտա­րարված

փաս­տացի

հայտարարված

փաս­տացի

ընդա­մենը

այդ թվում` 2008թ.

ընդա­մենը

այդ թվում` 2008թ.

1.

4062

Արտադրամասի անա­վարտ շինարարության օբյեկտ,ք.Ստեփանա­կերտ, Առաքելյան փող.

Ուղղակի վաճառք

Թիվ 533

05.08.08թ.

0.763

0.763

0.763

մինչև

31.12.10թ.

20.0

4.0

4.0

20

--

--

«Գրունտ» ՍՊԸ

2.

4064

Երկհարկանի անա­վարտ շինարարության օբյեկտ, Մարտունու շրջ., գ. Կարմիր Շուկա

Ուղղակի վաճառք

Թիվ 658

30.09.08թ.

1.091

1.091

0.327

մինչև

01.07.10թ.

Ավարտել բնակելի տան կառուցումը

ֆ/ա

Շ. Ջիվանյան

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

 

 

1.854

1.854

1.09

 

20.0

4.0

4.0

20

--

--

 

 

 

 Աղյուսակ թիվ  8

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ  ՎԵՐՋԻ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՑԱԾ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ  «ՓՈՔՐ» ԵՎ ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

ԳՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

/մլն դրամ/

Հ/հ

Ծած­կա­գիրը

Օբյեկտի անվանումը և հասցեն

Գնա­հատ­ված

արժեքը

Վա­ճառ­քի

գինը

Մուծ­ված է

պետ

բյուջ.

Գնորդի

անվանումը

Մասնա­վորեց­ման ձևը

Ներդրում­ների

կատար­ման ժամկետը

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատե-

ղերի քանակը

Կառավա­րության

որոշումը

Պայմանա­գիրը

հայ­տա­րար­ված

փաս­տացի

հայ­տա­րար­ված

փաս­տացի

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

I. ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1

7144

«Շինարարական մեքենայացված շարասյուն» ՓԲԸ, ք. Մարտակերտ

21.1

2.0

2.0

«Էներգիա» ՍՊԸ

ՈՒղղակի վաճառք

մինչև

31.12.08թ.

30.0

31.2

15

16

Թիվ 13

24.01.06թ.

Թիվ 96-ՈՒՎ

17.03.06թ.

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

21.1

2.0

2.0

 

 

 

30.0

31.2

15

16

 

 

II. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ

1

7059/2

«Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» ՊՓԲԸ-ի արտադրամաս,

Ք. Ստեփանակերտ, Թումանյան փող.թ 80

18.3

18.3

18.3

«Ղարաբաղ Քարփեթս» ՍՊԸ

ՈՒղղակի վաճառք

մինչև

30.11.08թ.

40.0

25.9

/01.01.08թ./

200

20

/01.01.08թ./

Թիվ 482

29.11.05թ.

Թիվ 105-ՈՒՎ

19.06.06թ.

2

7026/1

«Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա» ՓԲԸ-ի փայտամշակման արտա­դրամաս,ք.Ստեփանակերտ, Թումանյան փող.թ 66

11.6

2.9

2.9

ֆ/ա

Օ. Հայրապետյան

ՈՒղղակի վաճառք

մինչև

31.12.08թ.

10.6

10.9

12

12

Թիվ 586

30.11.06թ.

Թիվ 109 -ՈՒՎ

25.12.06թ.

3

7080/1

Մարտունու «Շրջագրոսպա­սարկում» ՓԲԸ-ի վառելիքի պահեստարան, ք. Մարտունի, Ա. Խաչատրյան փող.

2.4

2.4

2.4

«Ավանգարդ» ՍՊԸ

ՈՒղղակի վաճառք

մինչև

31.12.08թ.

58.0

հաշվե­տվություն չի ներկայա­ցրել

8

հաշվե­տվու­­թյուն  չի ներկայա­ցրել

Թիվ 210

18.03.08թ.

Թիվ 116-ՈՒՎ

05.09.08թ.

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

32.3

23.6

23.6

 

 

 

108.6

36.8

220

32

 

 

«ՓՈՔՐ» և ԿԻՍԱՎԵՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

1

6099

Հանրախանութի կիսավեր շենք, ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող.

4.9

2.4

2.4

«Իրինա» ԱԿ

ՈՒղղակի վաճառք

մինչև

31.12.08թ.

10.0

10.1

7

7

Թիվ 543,

20.12.05թ.

Թիվ 892

17.02.06թ.

2

6199

Կիսավեր շենք, ք. Մար­­տա­կերտ, Ազատամարտիկների փող.

2.2

1.1

1.1

«Արա» ՍՊԸ

ՈՒղղակի վաճառք

մինչև

31.12.08թ.

15.0

15.3

10

10

Թիվ 78,

06.03.06թ.

Թիվ 101- ՈՒՎ

28.04.06թ.

3

8016*

Արտադրամասի կիսավեր շենք,Մարտունու շրջ., գ. Ճարտար

2.2

--

--

ԱՁ

Գ. Շահրամանյան

Անհատույց

մինչև

31.12.08թ.

8.1

--

4

--

Թիվ 340

28.11.03թ

Թիվ 60-ԱՏ

20.07.05թ.

4

6135

Մարտունու հացի գործարան, ք. Մարտունի

7.6

--

--

ֆ/ա

Գ. Մկրտչյան

Անհատույց

մինչև

31.12.08թ

15.0

198.2

15

48

Թիվ 366

26.10.04թ

Թիվ 50-ԱՏ

18.07.05թ.

5

6225

Երկհարկանի  կիսավեր շենք, ք. Մարտակերտ

1.5

0.7

0.7

ԱՁ Օ. Ավթանդիլյան

Ուղղակի վաճառք

մինչև

31.12.08թ.

5.0

6.6

2

2

Թիվ 267

26.06.07թ.

Թիվ 952

26.09.07թ.

6

8012

Նկուղային տարածք,

ք. Ստեփ., Մաշտոցի փող. թիվ 7

3.4

--

--

«Պարմանի»

ՀԿ

ՈՒղղակի վաճառք

մինչև

31.12.08թ.

122.4

122.4

13

--

Թիվ 514

26.11.07թ.

Թիվ 65-ԱՏ

25.12.07թ.

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ

21.8

4.2

4.2

 

 

 

175.5

352.6

51

67

 

 

 

 

ԱՄԲՈՂՋԸ

75.2

29.8

29.8

 

 

 

314.1

420.6

286

115

 

 

                                 

 

         * ԼՂՀ կառավարության 2009թ. մարտի 12-ի թիվ 141-Ա որոշման համաձայն ուժը կորցրած է ճանաչվել օբյեկտի մասնավորեցման մասին որոշումը: