Ընդունված է 2007թ. մայիսի 30-ին
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի կատարման 2006 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 հունիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-39
Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների
ծրագրի կատարման 2006 թվականի տարեկան
հաշվետվություն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը, ծրագրում կատարված
փոփոխությունները և լրացումները
«Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր) Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի մայիսի 19-ին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2004 թվականի հունիսի 5-ին (ՀՕ-120):
2005 թվականի սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի կատարման 2004 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին (ՀՕ-219):
2006 թվականի մայիսի 31-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի կա-տարման 2005 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2006 թվականի հուլիսի 3-ին (ՀՕ-299):
Նշված հաշվետվություններն ընդգրկում են 2004 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը:
Մասնավորեցված պետական գույքի գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման գործընթացը կարգավորելու նպատակով 2006 թվականի դեկտեմբերի 26-ին ընդունվել է «Պետական գույքի մասնավորեցման (առուվաճառքի) պայմանագրերում պարտավորությունների ամրագրման և դրանց վերահսկման գործընթացը կանոնա-կարգելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թիվ 625 որոշումը:
2006 թվականին Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
1.2. Հաշվետու ժամանակաշրջանը
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածների համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:
Ծրագրի կատարման վերաբերյալ սույն հաշվետվությունն ընդգրկում է 2006 թվականի հունվարի 1-ից մինչև 2007 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը (այսուհետ` հաշ-վետու ժամանակաշրջան):
1.3. Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում նշված նպատակների իրագործման
աստիճանը
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում և օբյեկտներում առավելագույնս ներգրավել ներդրումներ և ընկերություններն ու օբյեկտները վաճառել ռազմավարական ներդրողներին` գործարար ծրագրերին համապատասխան:
Մասնավորապես, հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 5 ընկերություններից 4-ը վաճառվել է ուղղակի վաճառքի ձևով, իսկ 1-ը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով: Նշված ձևերով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են ընկերություններում ներդրումներ կատարելու և աշխատողների համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու պար-տավորություններ (աշխատատեղերի պահպանում և ստեղծում, աշխատավարձի ապահովում և այլն):
Մասնավորեցման արդյունքում տնտեսությունում ավելացել է մասնավոր սեփականության վրա հիմնված ընկերությունների թիվը: Մասնավոր սեփականության վրա հիմնված (այդ թվում` մասնավորեցված) ընկերությունների գործունեության արդյունավետության մասին` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համեմատ, վկայում է այն փաստը, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ավելի քան 66 տոկոսը ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Մասնավորեցված ընկերությունների նոր սեփականատերերը կարճ ժամկետում մարում են իրենց` որպես իրավահաջորդի, փոխանցված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով կրեդիտորական պարտավորությունները:
Մասնավորեցման գործընթացի հրապարակայնությունն ապահովելու նպատակով մասնա-վորեցվող ընկերությունների և օբյեկտների մասին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ և հայտարարություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցումից ստացված ֆինանսական միջոցները կազմել են 231.5 մլն դրամ, որից 73.4 մլն դրամը` 2006 թվականին մաս-նավորեցված պետական գույքից, այդ թվում` ընկերությունների մասնավորեցումից` 48.0 մլն դրամ, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մաս-նավորեցումից` 13.2 մլն դրամ, «փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումից` 12.2 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների մասնավորեցման կատարողականը (առանց լուծարված ու լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների) կազմել է 15.6 տոկոս` 2005 թվականի 18 տոկոսի համեմատ:
Հաշվետու ժամանակաշրջանում 2005 թվականի համեմատ մասնավորեցված ընկերությունների քանակը 2-ով նվազել է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման արդյունավետությանը խոչընդոտող և Ծրագրի կատարողականի վրա ազդող հիմնական գործոններից են`
- վճարունակ պահանջարկի սակավությունը.
- մասնավորեցման առաջարկվող մի շարք ընկերությունների հիմնական գործունեության անհեռանկարայնությունը, խոշոր ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը, կուտակված պարտքերի առկայությունը, հիմնական միջոցների ֆիզիկական և բարոյական մաշվածությունը.
- ներդնողների համար Ծրագրում ընդգրկված գրավիչ ընկերությունների թվի նվազումը:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. Ընկերությունների լուծարումը
Նախորդ տարիներից լուծարման գործընթացում գտնվող 10 ընկերություններից մեկը լուծարվել է, մնացածը լուծարման ընթացքի մեջ են:
Ընկերությունների լուծարման գործընթացը ձգձգվում է լուծարվող ընկերությունների գույքի օտարման հետ կապված դժվարությունների պատճառով, որը պայմանավորված է օտարման ներկայացվող գույքի տեխնիկական անբավարար վիճակով:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են թիվ 1 աղյուսակում:
2.2. Ընկերությունների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման են առաջարկվել 42 ընկերություններ, որոնցից մասնավորեցվել են 5-ը կամ 11.9 տոկոսը:
Մասնավորեցումը չի կայացել 37 ընկերություններում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 5 ընկերություններից 4-ը մասնավորեցվել է ուղղակի վաճառքի, 1-ը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն ըստ ճյուղերի ներկայացված են թիվ 2 աղյուսակում.
Ծրագրում ընդգրկված ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանում գնահատվել են 2 ընկերություններ, որոնց գնահատված արժեքը կազմել է 286.1 մլն դրամ:
2.2.1. Ընկերությունների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 4 ընկերություններ և նախկինում մասնավորեցված «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 30 տոկոսը, որոնց գնահատված արժեքը կազմել է 548.9 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 187.7 մլն դրամ կամ 34.2 տոկոս:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե է մուծվել 187.7 մլն դրամ:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են կատարել 860.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 158 նոր աշխատատեղեր, այդ թվում՝ 2006 թվականին՝ 357.0 մլն դրամ ներդրում: Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ փաստացի կատարված ներդրումները կազմել են 387.2 մլն դրամ, աշխատատեղեր չեն ստեղծվել: Ներդրումների գծով 2006 թվականի պարտավորությունները կատարվել են 108.4 տոկոսով: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդներին (որպես իրավահաջորդների) մասնավորեցման պահին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 134.2 մլն դրամ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 83.0 մլն դրամ, սոցիալական ապահովագրության վճարների գծով` 8.3 մլն դրամ:
Բացի նշվածից, հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով «Սիրկապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանն է մասնավորեցվել նախկինում մասնավորեցված «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի 30 տոկոսը: Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմել է 258.7 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 139.7 մլն դրամ: Գնորդի կողմից վաճառքի գինն ամբողջությամբ մուծված է պետական բյուջե: Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 318 որոշման՝ գնորդը պարտավոր է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 1-ն ապահովել Ասկերանի շրջանի Բերքաձորի տեղամասում գտնվող քարամշակման արտադրամասի հոսքագծի գործարկումը և արտադրանքի թողարկումը:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկությունները բերված են թիվ 3 աղյուսակում:
2.2.2. Ընկերությունների մասնավորեցումն ուղղակի անհատույց տրամադրման ձևով
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկ ընկերություն` «Ստեփանակերտի քաղաքային կոմուննախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը, որի գնահատված արժեքը կազմել է 2.7 մլն դրամ:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 504 որոշման, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրի, գնորդը (աշխատավորական կոլեկտիվը) պարտավոր է մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը կատարել 3.5 մլն դրամ ներդրում և ստեղծել 2 նոր աշխատատեղ:
2.3. Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների
մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 4 կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 35.3 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 24.2 մլն դրամ կամ 68.6 տոկոս:
2.3.1. Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային
միավորների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 4 կառուցվածքային միավորների գնորդները ստանձնել են կատարել 59.6 մլն դրամ ներդրում և ստեղծել 219 նոր աշխատատեղ, այդ թվում` 2006 թվականին` 25.0 մլն դրամ ներդրում և 104 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 8.8 մլն դրամ ներդրում: Աշխատատեղեր չեն ստեղծվել: Նշված ցուցանիշների գծով 2006 թվականի առաջադրանքները չեն կատարվել: Ներդրումների կատարման և աշխատատեղերի ստեղծման առաջադրանքը չի կա-տարել «Ղարաբաղ Քարփեթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Վարված բանակցությունների արդյունքում գնորդը պարտավորվել է մասնավորեցման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել 2007 թվականի ընթացքում:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են թիվ 4 աղյուսակում:
2.4. «Փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են 18 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից 13-ը` ուղղակի վաճառքի, 1-ը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով, 4-ը` աճուր-դային վաճառքի ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չմասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտներից 12-ը ներկայացված են աճուրդային վաճառքի, իսկ մնացածը գտնվում են մասնավորեցման գործընթացում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին (ըստ մասնավորեցման ձևերի և ճյուղերի) տեղեկությունները բերված են թիվ 5, թիվ 6 և թիվ 7 աղյուսակներում:
2.4.1 «Փոքր» և կիսավեր օբյեկտների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 13 օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 28.335 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 13.09 մլն դրամ կամ 46.2 տոկոս:
Նեդրումային պարտավորություններ ստանձնած ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 6 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 23.761 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 11.512 մլն դրամ կամ 48.4 տոկոս: Այդ օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 120.2 մլն դրամ ներդրում և ստեղծել 51 աշխատատեղ, այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանում` 35.7 մլն դրամ ներդրում և 7 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 40.18 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 24 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունները համապա-տասխանաբար կատարվել են 112.5 տոկոսով և 3.4 անգամ:
2.4.2. «Փոքր» և կիսավեր օբյեկտների ուղղակի անհատույց տրամադրման ձևով
մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է 1 կիսավեր օբյեկտ (Շուշիի նախկին առողջարանի համալիրի կիսավեր թիվ 4 մասնաշենք, ծածկագիր` 6170), որի գնահատված արժեքը կազմել է 10.6 մլն դրամ: Օբյեկտի գնորդ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը պարտավորվել է վերանորոգել օբյեկտը և կառուցել տարածքային դրամարկղային կենտրոն: Բացի դրանից, նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առևտրային բանկերի հետ համատեղ հատկացված տարածքում կառուցել հանգստյան տնակներ:
2.4.3 «Փոքր» և կիսավեր օբյեկտների աճուրդով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման են առաջարկվել 16 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից մասնավորեցվել են 4-ը` 3.328 մլն դրամ վաճառքի գնով: Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ 2 «փոքր» և կիսավեր օբյեկտներ գտնվում են մասնավորեցման ընթացքում, մնացած 12 օբյեկտների մասնավորեցումը չի կայացել:
2.5. Պայմանագրային պարտավորությունների կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին (այսուհետ` ներդրումային ծրագրով մասնավորեցված).
ա) 7 ընկերությունների գնորդներ պարտավորվել են կատարել 113.2 մլն դրամ ներդրում և ստեղծել 59 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 216.8 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` 86: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունների կատարումը համապատասխանաբար կազմում է 191.5 և 145.8 տոկոս:
Աշխատատեղեր ստեղծելու պայմանագրային պարտավորությունը չի կատարել Առաջաձորի «Արտադրաշինարարական» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնորդ «Ա-Սերժիկ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Հաշվի առնելով գնորդի կողմից ներկայացված առաջարկությունը` ներկայումս քննարկվում է նրան պարտավորությունների կատարման համար լրացուցիչ ժամկետ տրամադրելու հարցը.
բ) ներդրումային ծրագրերով մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված 7 կառուցվածքային միավորների գնորդներ պարտավորվել են կատարել 54.5 մլն դրամ ներդրում և ստեղծել 47 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 56.3 մլն դրամ կամ պարտավորությունները կատարվել են 103.3 տոկոսով: 47 աշխատատեղ ստեղծելու պարտավորությունը կատարվել է 95.7 տոկոսով (ստեղծված է 45 աշխատատեղ):
Աշխատատեղեր ստեղծելու պայմանագրային պարտավորությունը չի կատարել «Արցախ-անտառ» փակ բաժնետիրական ընկերության Հադրութի մասնաճյուղի խոզաբուծական ֆերմայի կիսավեր շենքի գնորդ ֆիզիկական անձ Վ.Սահակյանը, որը նախատեսված 4 աշխատատեղը կստեղծի մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը: Ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկություններ չի ներկայացրել լուծարված «Տոհմային» պետական ձեռնարկության գույքի գնորդ «Արմեն-Արթուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.
գ) ներդրումային ծրագրերով մասնավորեցված 10 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդներ պարտավորվել են կատարել 90.7 մլն դրամ ներդրում և ստեղծել 39 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 100.5 մլն դրամ կամ պարտավորությունը կատարվել է 110.8 տոկոսով, 39 աշխատատեղի փոխարեն ստեղծված է 29-ը կամ պարտավորու-թյունը կատարվել է 74.4 տոկոսով:
Նեդրումների գծով ստանձնած պարտավորությունները չի կատարել Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում գտնվող ճաշարանի կիսավեր շենքերի գնորդ ֆիզիկական անձ Անատոլի Զաքարյանը: Համաձայն ներկայացված դիմումի՝ գնորդը պարտավորվել է պայմանագրային պարտավորությունները կատարել մինչև 2007 թվականի հուլիսի 1-ը: Աշխատատեղեր ստեղծելու պարտավորությունը չի կատարել Ասկերանի նախկին «Ագրոբանկի» մասնաճյուղի կիսավեր շենքի և կապի նախկին բաժանմունքի կիսավեր շենքի գնորդ ֆիզիկական անձ Ս.Գաբրիելյանը, որի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ աշխատատեղերը կստեղծվեն 2007 թվականին:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձ-նացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները բերված են թիվ 8 աղյուսակում: