Ընդունված է 2006թ. մայիսի 31-ին
Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնա-վորեցման 2004-2006 թվականների ծրագրի կատարման 2005 թվականի տարեկան հաշվետվությունը (կցվում է):
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 հուլիսի 2006թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ – 299
Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների
ծրագրի կատարման 2005 թվականի տարեկան հաշվետվություն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը, ծրագրում կատարվափոփոխությունները և լրացումները
«Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր) Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թվականի մայիսի 19-ին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2004 թվականի հունիսի 5-ին (ՀՕ-120):
2005 թվականի սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի կատարման 2004 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին (ՀՕ-219):
Նշված հաշվետվությունն ընդգրկում է 2004 թվականի հունվարի 1-ից մինչև 2005 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը:
2005 թվականին Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
1.2. Հաշվետու ժամանակաշրջանը
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածների համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:
Ծրագրի կատարման վերաբերյալ սույն հաշվետվությունն ընդգրկում է 2005 թվականի հունվարի 1-ից մինչև 2006 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը (այսուհետ` հաշ-վետու ժամանակաշրջան):
1.3. Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում և օբյեկտներում առավելագույնս ներգրավել ներդրումներ և ընկերություններն ու օբյեկտները վաճառել ռազմա-վարական ներդրողներին` գործարար ծրագրերին համապատասխան:
Մասնավորապես հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 7 մասնավորեցված ընկերություններից 6-ը վաճառվել են ուղղակի վաճառքի ձևով, իսկ 1-ը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով: Նշված ձևերով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են ընկերություններում ներդրումներ կատարելու և աշխատողների համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու պարտավորություններ (աշխատատեղերի պահպանում և ստեղծում, աշխատավարձի ապահովում և այլն):
Մասնավորեցման արդյունքում տնտեսությունում ավելացել է մասնավոր սեփականության վրա հիմնված ընկերություննների թիվը: Մասնավոր սեփականության վրա հիմնված (այդ թվում` մասնավորեցված) ընկերությունների գործունեության արդյունավետության մասին` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համեմատ, վկայում է այն փաստը, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի 62.0 տոկոսը ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Մասնավորեցված ընկերությունների նոր սեփականատերերը կարճ ժամկետում մարում են իրենց` որպես իրավահաջորդի, փոխանցված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով կրեդիտորական պարտա-վորությունները:
Մասնավորեցման գործընթացի հրապարակայնությունն ապահովելու նպատակով մասնավորեցվող ընկերությունների և օբյեկտների մասին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ և հայտարարություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցումից ստացված ֆինանսական միջոցները կազմել են 252.0 մլն դրամ, որից 51.7 մլն դրամը` 2005 թվականին մաս-նավորեցված պետական գույքից, այդ թվում` ընկերությունների մասնավորեցումից` 16.9 մլն դրամ, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնա-վորեցումից` 10.9 մլն դրամ, «փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումից` 10.6 մլն դրամ և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից` 13.3 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների մասնավորեցման կատարողականը (առանց լուծարված ու լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների) կազմել է 18.0 տոկոս` 2004 թվականի 20 տոկոսի համեմատ:
Հաշվետու ժամանակաշրջանում 2004 թվականի համեմատ մասնավորեցված ընկերու-թյունների քանակը 3-ով նվազել է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման արդյունա-վետությանը խոչընդոտող և Ծրագրի կատարողականի վրա ազդող հիմնական գործոններից են`
- վճարունակ պահանջարկի սակավությունը.
- մասնավորեցման առաջարկվող մի շարք ընկերությունների հիմնական գործունեության անհեռանկարայնությունը, կուտակված խոշոր պարտքերի առկայությունը, հիմնական միջոցների ֆիզիկական և բարոյական մաշվածությունը.
- մասնավորեցվող մի շարք ընկերությունների գույքի նկատմամբ պետության սեփականությունը հաստատող փաստաթղթերի, ինչպես նաև ընկերությունների զբաղեցրած հողամասերի նկատմամբ իրավական հիմքերի բացակայությունը.
- ներդնողների համար Ծրագրում ընդգրկված գրավիչ ընկերությունների թվի նվազումը:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. Ընկերությունների լուծարումը
Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող 51 ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանում լուծարման գործընթաց է սկսվել երկու ընկերության նկատմամբ:
Նախորդ տարիներից լուծարման գործընթացում գտնվող 10 ընկերություններից երկուսը լուծարվել են, մնացածը լուծարման ընթացքի մեջ են:
Ընկերությունների լուծարման գործընթացը ձգձգվում է լուծարվող ընկերությունների գույքի օտարման հետ կապված դժվարությունների պատճառով, որը պայմանավորված է օտարման ներկայացվող գույքի տեխնիկական անբավարար վիճակով և աճուրդների կազմակերպման համար անհրաժեշտ ժամկետներով:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են թիվ 1 աղյուսակում:
2.2. Ընկերությունների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման են առաջարկվել 51 ընկերություն, որոնցից մասնավորեցվել են 7-ը կամ 13.7 տոկոսը:
Մասնավորեցումը չի կայացել 44 ընկերություններում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 7 ընկերություններից 6-ը մասնավորեցվել է ուղղակի վաճառքի, 1-ը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն ըստ ճյուղերի ներկայացված են թիվ 2 աղյուսակում:
Ծրագրում ընդգրկված ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանում գնահատվել են 4 ընկերություններ, որոնց գնահատված արժեքը կազմել է 108.3 մլն դրամ:
2.2.1. Ընկերությունների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 6 ընկերություններ, որոնց գնահատված արժեքը կազմել է 38.8 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 25.2 մլն դրամ կամ 64.9 տոկոս:
Ստեփանակերտի «Արցախմամուլ» և Մարտակերտի շրջանի Առաջաձորի «Արտադրաշինարարական» փակ բաժնետիրական ընկերությունները մասնավորեցվել են տվյալ ընկերու-թյունների աշխատավորական կոլեկտիվների անդամներին:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե է մուծվել 16.9 մլն դրամ: Համաձայն Ծրագրի 6-րդ հոդվածի` աշխատավորական կոլեկտիվները մասնավորեցված պետական գույքի դիմաց վճարումները կատարում են տարաժամկետ վճարման կարգով:
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդներն ստանձնել են կատարել 41.2 մլն դրամ ներդրում և ստեղծել 36 նոր աշխատատեղեր, այդ թվում` 2005 թվականին 5.6 մլն դրամ ներդրում: Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ փաստացի կատարված ներդրումները կազմել են 13.9 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` 25: Նշված ցուցանիշների գծով 2005 թվականի պարտավորությունները գերակատարվել են: Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդներին (որպես իրավահաջորդների) մասնավորեցման պահին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 51.3 մլն դրամ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 3.0 մլն դրամ, սոցիալական ապահովագրության վճարների գծով` 0.2 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկությունները բերված են թիվ 3 աղյուսակում:
2.2.2. Ընկերությունների մասնավորեցումն ուղղակի անհատույց տրամադրման ձևով
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է մեկ ընկերություն` «Արցախտրանս» փակ բաժնետիրական ընկերությունը, որի գնահատված արժեքը կազմել է 64.7 մլն դրամ:
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 30-ի թիվ 176 որոշման, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրի, գնորդը (աշխատավորական կոլեկտիվը) պարտավոր է մինչև 2006 թվականի դեկտեմբերի 31-ը մարել ընկերության մասնավորեցման պահին ունեցած 51.3 մլն դրամ պարտավորությունները, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 29.7 մլն դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով` 3.2 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում գնորդին փոխանցված պարտավորություններից մարվել է 11.4 մլն. դրամ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 10.3 մլն. դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով` 1.1 մլն դրամ, ինչը համապատասխանում է հաստատված ժամանակացույցին:
2.3. Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և մասնավորեցվել են 7 կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 100.1 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 12.3 մլն դրամ կամ 12.3 տոկոս: Մասնավորեցված 7 կառուցվածքային միավորներից 5-ը մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով, 2-ը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով:
2.3.1. Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 5 կառուցվածքային միավորների գնահատված արժեքը կազմել է 44.4 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 12.3 մլն դրամ կամ 27.7 տոկոս: Դրանց գնորդները ստանձնել են կատարել 126.8 մլն դրամ ներդրում և ստեղծել 44 նոր աշխատատեղ, այդ թվում` 2005 թվականին` 13.8 մլն դրամ ներդրում և 9 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 15.6 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 31 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով 2005 թվականի առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար` 113.0 տոկոսով և 3.4 անգամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են թիվ 4 աղյուսակում:
2.3.2. Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցումը
Ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված 2 կառուցվածքային միավորների գնահատված արժեքը կազմել է 55.7 մլն դրամ: Դրանց գնորդները ստանձնել են կատարել 185.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 26 նոր աշխատատեղ, այդ թվում` 2005 թվականին` 75.0 մլն դրամ ներդրում և 11 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 208.4 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 20 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով 2005 թվականի առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար` 2.8 և 1.8 անգամ:
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել լուծարված «Հավկիթ» փակ բաժնետիրական ընկերության կիսավեր շենքի գնորդ «Դվին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ներկայումս քննարկման փուլում է գտնվում գնորդի առաջարկությունը՝ օբյեկտի օգտագործման նշանակության փոփոխման և ներդրումների կատարման համար լրացուցիչ ժամ-կետի տրամադրման հարցը:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցման մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 5 աղյուսակում:
2.4. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 3 անավարտ շինարարության օբյեկտներից մասնավորեցվել են 2-ը, որոնց գնահատված արժեքը կազմել է 8.3 մլն դրամ:
Նախկին «Արարատշինտրեստ»-ի վարչական շենքի համալիր» անավարտ շինարարության օբյեկտը (ծածկագիր` 4031, հասեն` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծ փողոց, թիվ 4, գնահատված արժեքը` 4.4 մլն դրամ) 28.0 մլն դրամ վաճառքի գնով ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է «Դորոժնիկ» սահմանափակ պատասխատավությամբ ընկերությանը:
Պետական սեփականություն հանդիսացող «Սննդի արտադրամաս»-ի անավարտ շինարարության օբյեկտը (ծածկագիր` 4061, հասեն` ք. Ստեփանակերտ-Խանածախ մայրուղի, գնահատված արժեքը` 3.9 մլն դրամ) ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել է «Էներգիա» սահմանափակ պատասխատավությամբ ընկերությանը:
Համաձայն մասնավորեցման պայմանագրի` գնորդները պարտավորվել են 2006-2008 թվականներին կատարել 157.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 23 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված անավարտ շինարարության օբյեկտների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 6 աղյուսակում:
2.5. «Փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են 27 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից 16-ը` ուղղակի վաճառքի, 4-ը` ուղղակի անհատույց տրամադրման ձևով, 7-ը` աճուրդային վաճառքի ձևով:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չմասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտներից 14-ը ներկայացված են աճուրդային վաճառքի, իսկ մնացածը գտնվում են մասնավորեցման գործընթացում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին (ըստ մասնավորեցման ձևերի և ճյուղերի) տեղեկությունները բերված են թիվ 7, թիվ 8, թիվ 9 և թիվ 10 աղյուսակներում:
2.5.1. «Փոքր» և կիսավեր օբյեկտների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 16 օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 26.665 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 10.855 մլն դրամ կամ 40.7 տոկոս:
Ներդրումային պարտավորություններ ստանձնած ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված 10 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 23.953 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 8.138 մլն դրամ կամ 34 տոկոս: Այդ օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 68.5 մլն դրամ ներդրում և ստեղծել 56 աշխատատեղ, այդ թվում հաշվետու ժամանակաշրջանում` 24.8 մլն դրամ ներդրում և 13 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 39.6 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 15 աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունները համապատասխանաբար կատարվել է 159.7 և 115.4 տոկոսով:
2.5.2. «Փոքր» և կիսավեր օբյեկտների ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել են 4 կիսավեր օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 13.854 մլն դրամ: Այդ օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 59.1 մլն դրամ ներդրում և ստեղծել 39 աշխատատեղ, այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանում` 16.0 մլն. դրամ ներդրում և 4 աշխատատեղ: 2005 թվականի առաջադրանքները կատարվել են ներդրումների գծով` 56.9 տոկոսով, աշխատատեղեր չեն ստեղծվել:
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել անհատ ձեռնարկատեր Զ. Շահրամանյանը: Ներկայումս քննարկվում են գնորդի առաջարկությունները՝ կապված պարտավորու-թյունների կատարման համար լրացուցիչ ժամկետի տրամադրման հետ£
2.5.3. «Փոքր» և կիսավեր օբյեկտների աճուրդով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման են առաջարկվել 26 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից մասնավորեցվել են 7-ը` 1.144 մլն դրամ վաճառքի գնով: Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ 5 «փոքր» և կիսավեր օբյեկտներ գտնվում են մասնավորեցման ընթացքում, մնացած 14 օբյեկտների մասնավորեցումը չի կայացել:
2. 6. Պայմանագրային պարտավորությունների կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ներդրումային ծրագրով մասնավորեցված ընկերությունների, ընկե-րությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարողականը հետև-յալն է.
ա) 21 ընկերությունների գնորդներ պարտավորվել են կատարել 1634.0 մլն դրամ ներդրում և ստեղծել 275 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 794.8 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` 328: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունների կատարումը համապատասխանաբար կազմում է` 48.6 և 119.3 տոկոս:
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել Ստեփանակերտի «Ղարաբաղ» հյուրանոց» և «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի գնորդ «Սիրկապ-Արմենիա» փակ բաժնետիրական ընկերու-թյունը`
- Ստեփանակերտի «Ղարաբաղ» հյուրանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով ներդրումները թերի են կատարվել 714.8 մլն դրամով, աշխատատեղերի գծով` 35-ով,
- «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով ներդրումները թերի են կատարվել 171.9 մլն դրամով:
Հաշվի առնելով գործարքների ծավալներն ու գնորդի կողմից ներկայացված առաջարկությունները՝ ներկայումս քննարկվում է նրան պարտավորությունների կատարման համար լրացու-ցիչ ժամկետ տրամադրելու հարցը.
բ) ներդրումային ծրագրերով մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված 6 կառուցվածքային միավորների գնորդներ պարտավորվել են կատարել 54.8 մլն դրամ ներդրում և ստեղծել 42 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 24.5 մլն դրամ կամ պարտավորությունները կատարվել են 44.7 տոկոսով: 42 աշխատատեղ ստեղծելու պարտավորությունը կատարվել է 85.7 տոկոսով (ստեղծված է 36 աշխատատեղ):
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել լուծարված «Հավկիթ» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆերմայի կիսավեր շենքի գնորդ «Դվին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը` ներդրումների գծով` 35.0 մլն դրամ, աշխատատեղերի գծով` 6.
գ) ներդրումային ծրագրերով մասնավորեցված 10 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդներ պարտավորվել են կատարել 65.2 մլն դրամ ներդրում և ստեղծել 52 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 42.9 մլն. դրամ, կամ պարտավորությունը կատարվել է 65.8 տոկոսով, 56 աշխատատեղի փոխարեն ստեղծված է 32-ը կամ պարտավորությունը կատարվել է 57.1 տոկոսով:
Նեդրումների գծով ստանձնած պարտավորությունները չի կատարել Շուշիի նախկին «Երաժշտական գործիքների գործարան»-ի կիսավեր շենքերի գնորդ «Մհեր» սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերությունը: Ներկայումս քննարկվում են գնորդի առաջարկությունները՝ կապված պարտավորությունների կատարման համար լրացուցիչ ժամկետի տրամադրման հետ£
Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով նախկինում մասնավորեցված օբյեկտներից երկուսի գործարքներն անվա-վեր են ճանաչվել: Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի 2005 թվականի օգոստոսի 16-ի թիվ 2-395/05 և 2005 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 2-1871/05 վճիռների՝ լուծարվել են «Մրամոր, գրանիտ, մոզաիկա» անհատական ձեռնարկությանը մասնավորեցված «Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ ք. Ստեփանակերտ, Թումանյան փողոց, թիվ 80 հասցեում գտնվող արտադրամասի և «Մինար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մասնա-վորեցված Ասկերանի նախկին «Հացի գործարան»-ի կիսավեր շենքի մասնավորեցման պայմա-նագրերը և օբյեկտները վերադարձվել են պետությանը:
(Տեղեկությունները ներկայացված են թիվ 11 աղյուսակում):