Ընդունված է 2005թ. սեպտեմբերի 14-ին
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
22 հոկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-219
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2004-2006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Ծրագրի ընդունման ժամանակագրությունը, ծրագրում կատարված
փոփոխությունները և լրացումները
«Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ` Ծրագիր) Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2004 թ. մայիսի 19-ին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 2004 թ. հունիսի 5-ին:
2004 թվականին Ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:
2004 թվականի մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի կա-տարման 2003 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել է 2004 թվականի հունիսի 5-ին:
Նշված հաշվետվությունն ընդգրկում էր 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2004 թվա-կանի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը:
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածների համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարությունը Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշ-վետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով:
1.2 Հաշվետու ժամանակաշրջանը
Ծրագրի կատարման վերաբերյալ սույն հաշվետվությունն ընդգրկում է 2004 թ. հունվարի 1-ից մինչև 2005 թ. հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը (այսուհետ` հաշվետու ժամանա-կաշրջան):
1.3 Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում նշված նպատակների
իրագործման աստիճանը
Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել Ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:
Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում և օբյեկտներում առավելագույնս ներգրավել ներդրումներ և ընկերություններն ու օբյեկտները վաճառել ռազմավարական ներդրողներին` գործարար ծրագրերին համապատասխան:
Մասնավորապես հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 13 ընկերություններից (որից 3 ընկերություն 2002-2003 թվականների Ծրագրից) 8-ը վաճառվել են ուղղակի վաճառքի ձևով, իսկ 5-ը` մրցույթով: Նշված ձևերով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են ընկերություններում ներդրումներ կատարելու և աշխատողների համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու պարտավորություններ (աշխատատեղերի պահպանում և ստեղծում, աշխատավարձի ապահովում և այլն):
Մասնավորեցման արդյունքում տնտեսությունում ավելացել է մասնավոր սեփականության վրա հիմնված ընկերությունների թիվը: Մասնավոր սեփականության վրա հիմնված (այդ թվում` մասնավորեցված) ընկերությունների գործունեության արդյունավետության մասին` պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների համեմատ, վկայում է այն փաստը, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի 63.1 տոկոսը ստեղծվում է մասնավոր հատվածի գործունեության հաշվին: Մասնավորեցված ընկերությունների նոր սեփականատերերը կարճ ժամկետում մարում են իրենց՝ որպես իրավահաջորդների, փոխանցված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտավորությունները:
Մասնավորեցման գործընթացի հրապարակայնությունն ապահովելու նպատակով մասնավորեցվող ընկերությունների և օբյեկտների մասին զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվել են տեղեկություններ և հայտարարություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցումից ստացված ֆինանսական միջոցները կազմել են 423.8 մլն դրամ, այդ թվում` ընկերությունների մասնավորեցումից` 367.8 մլն դրամ, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնավորեցումից` 24.5 մլն դրամ, «փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումից` 31.0 մլն դրամ և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից` 0.5 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների գնորդներին` որպես իրավահաջորդների, փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 243.5 մլն դրամ, որից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 56.3 մլն դրամ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով` 21.3 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների մասնավորեցման կատարողականը (առանց լուծարված և լուծարման գործընթացում գտնվող ընկերությունների) կազմել է 20.0 տոկոս` 2003 թվականի 30.7 տոկոսի համեմատ:
Հաշվետու ժամանակաշրջանում 2003 թվականի համեմատ մասնավորեցված ընկերությունների քանակը նվազել է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման արդյունավետությանը խոչընդոտող և Ծրագրի կատարողականի վրա ազդող հիմնական գործոններից են`
- վճարունակ պահանջարկի սակավությունը.
- մասնավորեցման առաջարկվող մի շարք ընկերությունների հիմնական գործունեության անհեռանկարայնությունը, կուտակված խոշոր պարտքերի առկայությունը, հիմնական միջոցների ֆիզիկական և բարոյական մաշվածությունը.
- մասնավորեցման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթներում տեղ գտած թերությունները, որոնք հիմք են հանդիսացել փաթեթները հետ վերադարձնելու, դրանցում ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար: Արդյունքում ձգձգվել են որոշ ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման ժամկետները.
- ներդնողների համար Ծրագրում ընդգրկված գրավիչ ընկերությունների թվի նվազումը:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ
2.1. Ընկերությունների լուծարումը
Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող 62 ընկերություններից հաշվետու ժա-մանակաշրջանում լուծարման գործընթաց է սկսվել մեկ ընկերության նկատմամբ:
Նախորդ տարիներից լուծարման գործընթացում գտնվող 11 ընկերություններից մեկը լու-ծարվել է, մնացածը լուծարման ընթացքի մեջ են:
Ընկերությունների լուծարման գործընթացը ձգձգվում է լուծարվող ընկերությունների գույքի օտարման հետ կապված դժվարությունների պատճառով, որը պայմանավորված է օտարման ներ-կայացվող գույքի տեխնիկական անբավարար վիճակով և աճուրդների կազմակերպման համար անհրաժեշտ ժամկետներով:
Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման վերաբերյալ տեղեկություն-ները ներկայացված են թիվ 1 աղյուսակում:
2.2. Ընկերությունների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման են առաջարկվել 65 ընկերություններ, որոնցից մասնավորեցվել է 13-ը կամ 20.0 տոկոսը:
Մասնավորեցումը չի կայացել 52 ընկերություններում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 13 ընկերություններից 8-ը մասնավորեցվել է ուղղակի վաճառքի ձևով, 5-ը` մրցույթով:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն ըստ ճյուղերի ներկայացված են թիվ 2 աղյուսակում:
Ծրագրում ընդգրկված ընկերություններից հաշվետու ժամանակաշրջանում գնահատվել են 11 ընկերություններ, որոնց գնահատված արժեքը կազմել է 636.3 մլն դրամ:
2.2.1 Ընկերությունների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 8 ընկերություններ, որոնց գնահատված արժեքը կազմել է 531.2 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 178.3 մլն դրամ կամ 33.6 տոկոս:
Մարտունու «Ճանապարհաշինություն և վերանորոգում», «Շինանյութերի արտադրություն» և «Արցախագրոսպասարկում» Ստեփանակերտի մասնագիտացված վերանորոգման պետական փակ բաժնետիրական ընկերությունները մասնավորեցվել են տվյալ ընկերությունների աշխատավորական կոլեկտիվների անդամներին:
ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդների կողմից հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե է մուծվել 69.59 մլն դրամ: Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի, աշխատավորական կոլեկտիվները մասնավորեցված պետական գույքի դիմաց վճարումները կատարում են տարաժամկետ վճարման կարգով:
ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են կատարել 311.8 մլն դրամ ներդրում և ստեղծել 65 նոր աշխատատեղեր, այդ թվում` 2004 թվականին` 258.0 մլն դրամ ներդրում և 34 աշխատատեղ: Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ փաստացի կատարված ներդրումները կազմել են 298.2 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` 51: Նշված ցուցանիշների գծով 2004 թվականի առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար` 115.6 և 150.0 տոկոսներով:
ՈՒղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդներին (որպես իրավահաջորդների) մասնավորեցման պահին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 151.9 մլն դրամ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 23.7 մլն դրամ, սոցիալական ապահովագրության վճարների գծով` 12.2 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերություն-ների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 3 աղյուսակում:
2.2.2. Ընկերությունների մասնավորեցումը մրցույթով
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցման են առաջարկվել 5 ընկերություններ: Բոլոր ընկերությունների մասնավորեցումը կայացել է:
Մրցույթով մասնավորեցված ընկերությունների ընդհանուր գնահատված արժեքը կազմել է 167.8 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 61.3 մլն դրամ կամ 36.5 տոկոս:
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված ընկերությունների գնորդների կողմից պետական բյուջե է մուծվել 43.4 մլն դրամ:
Մրցույթով մասնավորեցված 5 ընկերություններից երկուսը` Մարտակերտի «Թիվ 7 համաշինարարական» և «Թիվ 1 արդշինկոմբինատ» պետական փակ բաժնետիրական ընկերությունները, մասնավորեցվել են տվյալ ընկերությունների աշխատավորական կոլեկտիվի անդամներին, որոնք «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` մասնավորեցված պետական գույքի դիմաց վճարումները կատարում են տարաժամկետ վճարման կարգով:
Մրցույթով մասնավորեցված ընկերությունների գնորդները ստանձնել են առաջիկա երեք տարիների ընթացքում կատարել 124.8 մլն դրամ ներդրում և ստեղծել 48 նոր աշխատատեղ, այդ թվում` 2004 թվականին` 22.7 մլն դրամ ներդրում և 13 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 48.5 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 58 նոր աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով առաջադրանքները գերակատարվել են համապատասխանաբար` 2.1 և 4.4 անգամ:
Մրցույթով մասնավորեցված ընկերությունների գնորդներին (որպես իրավահաջորդների) մասնավորեցման պահին փոխանցված պարտավորությունների գումարը կազմել է 91.6 մլն դրամ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 32.6 մլն դրամ և սոցիալական ապահովագրության վճարների գծով` 9.1 մլն դրամ:
Հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 4 աղյուսակում:
2.3 Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների
մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և մասնավորեցվել են 8 կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 33.1 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 11.2 մլն դրամ կամ 33.8 տոկոս: Մաս-նավորեցված բոլոր 8 կառուցվածքային միավորները մասնավորեցվել են ուղղակի վաճառքի ձևով:
Մասնավորեցված 6 կառուցվածքային միավորների գնորդները ստանձնել են կատարել 40.5 մլն դրամի ներդրում և ստեղծել 41 նոր աշխատատեղ, այդ թվում` 2004 թվականին` 26.5 մլն դրամ ներդրում և 26 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 33.5 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 30 նոր աշխատատեղ: Նշված ցուցանիշների գծով առաջադրանքները կատարվել են համապատասխանաբար` 126.4 և 115.4 տոկոսներով:
Հաշվետու ժամանակաշրջանում պայմանագրային պարտավորությունները չի կատարել Մարտունու «Կոմունալ տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության Մարտու-նու քաղաքային հյուրանոցի գնորդ «Արջ-Սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը: Պարտա-վորությունների չկատարումը պայմանավորված է մի շարք տեխնիկական հարցերի չլուծված լինելու հետ (հողահատկացում, ջրամատակարարում, կենտրոնացված կոյուղու բացակայություն և այլն): Ներկայումս քննարկման փուլում են գտնվում գնորդի առաջարկությունները` կապված լրացուցիչ ժամկետի տրամադրման հետ:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների կազմից առանձնաց-ված կառուցվածքային միավորների մասնավորեցման վերաբերյալ տեղեկությունները ներկայաց-ված են թիվ 5 աղյուսակում:
2.4 Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում Ծրագրում ընդգրկված 3 անավարտ շինարարության օբյեկտներից մասնավորեցվել է 1-ը («Ծննդատուն» անավարտ շինարարություն, ծածկագիր` 4053, ք. Ասկերան, գնահատված արժեքը` 6.3 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 1.6 մլն դրամ): Օբյեկտն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է «Ասկերան» արտադրական կոոպերատի-վին: Համաձայն մասնավորեցման պայմանագրի` 2004 թվականին պետական բյուջե է մուծվել 0.5 մլն դրամ: Գնորդը ստանձնել է մինչև 2005 թվականի վերջն օբյեկտում կատարել 6.4 մլն դրամ ներդրում, այդ թվում 2004 թվականին` 3.2 մլն դրամ և ստեղծել 4 աշխատատեղ, այդ թվում 2004 թվականին` 2 աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ գնորդի կողմից փաստացի կատարվել է 3.5 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 3 աշխատատեղ:
2.5. «Փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել են 23 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից 16-ն` ուղղակի վաճառքի և 7-ն` աճուրդային վաճառքի եղանակով:
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չմասնավորեցված «փոքր» և կի-սավեր օբյեկտներից 21-ը ներկայացված է աճուրդային վաճառքի, իսկ մնացածը գտնվում է մասնավորեցման գործընթացում:
Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին (ըստ մասնավորեցման ձևերի և ճյուղերի) տեղեկությունները ներկայացված են թիվ 6, թիվ 7 և թիվ 8 աղյուսակներում:
2.5.1 «Փոքր» և կիսավեր օբյեկտների ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել են 16 օբյեկտներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 19.7 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 11.5 մլն դրամ կամ 58.4 տոկոս:
Նեդրումային պարտավորություններ ստանձնած ուղղակի վաճառքի ձևով մասնավորեց-ված 7 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնահատված արժեքը կազմել է 14.3 մլն դրամ, իսկ վաճառքի գինը` 6.1 մլն դրամ կամ 42.7 տոկոս: Այդ օբյեկտների գնորդները ստանձնել են կատարել 92.2 մլն դրամ ներդրում և ստեղծել 30 նոր աշխատատեղ:
Հաշվետու ժամանակաշրջանում փաստացի կատարվել է 11.0 մլն դրամ ներդրում և ստեղծվել է 8 աշխատատեղ: 2004 թ. առաջադրանքները կատարվել են. ներդրումների գծով` 54.5 տոկոսով, աշխատատեղերի գծով` 100 տոկոսով:
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել «Ջի-Էֆ» սահմանափակ պատաս-խանատվությամբ ընկերությունը: Պարտավորությունների չկատարումը կապված է օբյեկտում սեյսմիկ անվտանգության հարցերի լուծման հետ: Ներկայումս քննարկման փուլում է գտնվում գնորդին լրացուցիչ ժամկետի տրամադրման հարցը:
2.5.2. «Փոքր» և կիսավեր օբյեկտների աճուրդով մասնավորեցումը
Հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցման են առաջարկվել 39 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից մասնավորեցվել է 7-ը` 2.1 մլն դրամ վաճառքի գնով:
Մարտունու առևտրի դուստր ձեռնարկության Հացի գյուղի խանութը, ծածկագիր` 1067, հանձնվել է գյուղական համայնքին, որպես գյուղապետարանի շենք օգտագործելու համար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի 16-ի թիվ 73 որո-շում), Մարտակերտի առևտրի դուստր ձեռնարկության Աղաբեկալանջի խանութը, ծածկագիր` 6090, հանձնվել է գյուղական համայնքին, որպես հանդիսությունների տուն օգտագործելու համար (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. դեկտեմբերի 21-ի թիվ 501 որոշում), «Մարտունու կենցաղսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկե-րության թիվ 1 և թիվ 2 զոդման արտադրամասերի կիսավեր շենքերը, ծածկագիր` 6004 և 6056, Մարտունու առևտրի դուստր ձեռնարկության պահեստի կիսավեր շենքը, ծածկագիր` 6001, հանվել են աճուրդով վաճառվող օբյեկտների ցանկից` քանդման պատճառով (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. հուլիսի 30-ի թիվ 262 որոշում):
Մասնավորեցման ընթացքում են գտնվում 6 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, մնացած 21 օբյեկտների մասնավորեցումը չի կայացել:
2.6.Պայմանագրային պարտավորությունների կատարողականը
Հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնաց-ված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմա-նագրային պարտավորությունների կատարման մասին (այսուհետ` ներդրումային ծրագրերով մասնավորեցված)`
ա) 11 ընկերությունների գնորդներ պարտավորվել են կատարել 1253.2 մլն դրամ ներդրում և ստեղծել 137 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 496.7 մլն դրամ, ստեղծված աշխատատեղերի քանակը` 86: Նշված ցուցանիշների գծով պարտավորությունների կատարումը համապատասխանաբար կազմում է` 39.6 և 62.8 տոկոս:
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել Ստեփանակերտի «Ղարաբաղ» հյուրանոց պետական փակ բաժնետիրական ընկերության գնորդ «Սիրկապ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը` ներդրումների գծով՝ 764.8 մլն դրամ, աշխատատեղերի գծով` 35: Պարտավորությունների թերի կատարումը պայմանավորված է հյուրանոցի հին մասնաշենքի սեյսմակայունության ապահովման խնդրի հետ: Ներկայումս կատարվում են շենքի ապամոնտաժման աշխատանքները, որի ավարտից հետո կսկսվի նոր շինարարություն: Հյուրանոցի շահագործման հանձնումը նախատեսվում է 2007 թվականին:
Աշխատատեղեր ստեղծելու պարտավորությունը թերի է կատարել Ասկերանի գարեջրի գործարանի գնորդ «Ադանա» փակ բաժնետիրական ընկերությունը, որը 35 աշխատատեղի փոխարեն ստեղծել է 12-ը: Մնացած աշխատատեղերը կստեղծվեն գործարանի շահագործման հանձնման ժամանակ:
բ) Ներդրումային ծրագրերով մասնավորեցված ընկերությունների գույքի կազմից առանձնացված 7 կառուցվածքային միավորների գնորդներ պարտավորվել են կատարել 68.3 մլն դրամ ներդրում և ստեղծել 100 աշխատատեղ: Փաստացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 60.3 մլն դրամ կամ պարտավորությունները կատարվել են 88.3 տոկոսով: 100 աշխատատեղ ստեղծելու պարտավորությունը կատարվել է 35 տոկոսով (ստեղծված է ընդամենը 35 աշխա-տատեղ):
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել «Մրամոր, գրանիտ, մոզաիկա» անհատական ձեռնարկությունը: Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականա-շնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի, հայց է ներկայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարան՝ մասնա-վորեցման պայմանագիրն անվավեր ճանաչելու և օբյեկտը հետ վերցնելու համար:
Պայմանագրային պարտավորությունները չի կատարել նաև Մարտունու «Կոմունալ տնտե-սություն» պետական փակ բաժնետիրական ընկերության Մարտունու հյուրանոցի գնորդ «Արջ-Սերվիս» փակ բաժնետիրական ընկերությունը:
գ) Ներդրումային ծրագրերով մասնավորեցված 8 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդներ պարտավորվել են կատարել 86.4 մլն դրամ ներդրում և ստեղծել 56 աշխատատեղ: Փաս-տացի կատարված ներդրումների ծավալը կազմել է 89.4 մլն դրամ, կամ պարտավորությունը կատարվել է 103.5 տոկոսով, 56 աշխատատեղի փոխարեն ստեղծված է 36-ը, կամ պարտա-վորությունը կատարվել է 64.3 տոկոսով:
Ստանձնած պարտավորությունները չեն կատարել`
- Մարտունու առևտրի դուստր ձեռնարկության հանրախանութի կիսավեր շենքի գնորդ «Ջի-Էֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը.
- Շուշիի նախկին երաժշտական գործիքների գործարանի կիսավեր շենքերի գնորդ «Մհեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:
Ներկայումս քննարկվում են գնորդներին պայմանագրային պարտավորությունների կատարման համար լրացուցիչ ժամկետներ տրամադրելու հարցերը:
Ներդրումային ծրագրերով մասնավորեցված ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդ-ների կողմից պարտավորությունների կատարման մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 9 աղյուսակում:
Աղյուսակ թիվ 1
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման գործընթացի մասին
Հ/Հ |
Ծածկագիր |
Ընկերության անվանումը |
Ընկերության հիմնադիրը |
ԼՂՀ կառավարության որոշման համարը և թվա-գրությունը |
Տեղեկություններ ընթացքի մասին |
1. |
7021 |
«Մարտակերտի գինու գործարան» ՊՓԲԸ (կիսավեր) |
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն |
թիվ 263 28.10.03թ. |
Ընթացքի մեջ է |
2. |
7022 |
Առաջաձորի «Խաչեն» կաթի արտադրական ՊՓԲԸ |
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն |
թիվ 263 28.10.03թ. |
Ընթացքի մեջ է |
3. |
7035 |
Մարտակերտի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ |
ԼՂՀ Մարտակերտի շրջանի վարչակազմ |
թիվ 237 26.08.03թ. |
Ընթացքի մեջ է |
4. |
7036 |
Մարտունու «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ |
ԼՂՀ Մարտունու շրջանի վարչակազմ |
թիվ 147 27.04.04թ. |
Ընթացքի մեջ է |
5. |
7037 |
Շուշիի «Ավտո» ՊՓԲԸ |
ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմ |
թիվ 237 26.08.03թ. |
Ընթացքի մեջ է |
6. |
7038 |
Հադրութի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ |
ԼՂՀ Հադրութի շրջանի վարչակազմ |
թիվ 237 26.08.03թ. |
Ընթացքի մեջ է |
7. |
7057 |
«Թիվ 9 համաշինարարական» ՊՓԲԸ |
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն |
թիվ 235 26.08.03թ. |
Ընթացքի մեջ է |
8. |
7070 |
«Ստեփանակերտի ինկուբացիոն ճտահանման կայան» ՊՓԲԸ |
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարություն |
թիվ 236 26.08.03թ. |
Լուծարված է |
9. |
7076 |
«Արցախնավթամթերք» ՊՓԲԸ |
ԼՂՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն |
թիվ 190 24.07.01թ. |
Ընթացքի մեջ է |
10. |
7081 |
Շուշիի «Շրջագրոսպասարկում» ՊՓԲԸ |
ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմ |
թիվ 266 28.10.03թ. |
Ընթացքի մեջ է |
11. |
7110 |
Ասկերանի «Բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ |
ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմ |
թիվ 237 26.08.03թ. |
Ընթացքի մեջ է |
Աղյուսակ թիվ 2
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին (ըստ ճյուղերի)
(մլն դրամ)
Հ/Հ |
Ճյուղեր |
Մասնավորեցված է |
|||||||
|
|
ընդամենը |
ուղղակի վաճառք |
մրցույթ |
անհատույց |
||||
|
|
քանակը |
արժեքը |
քանակը |
արժեքը |
քանակը |
արժեքը |
քանակը |
արժեքը |
1. |
Էներգետիկա և արդյունաբերություն |
2 |
452.6 |
2 |
452.6 |
-- |
-- |
-- |
-- |
2. |
Տրանսպորտ |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
3. |
Ճանապարհաշինարարություն և շահագործում |
2 |
29.7 |
2* |
29.7 |
-- |
-- |
-- |
-- |
4. |
Շինարարություն |
2 |
43.1 |
-- |
-- |
2 |
43.1 |
-- |
-- |
5. |
Շինանյութերի արտադրություն |
2 |
98.2 |
1* |
8.8 |
1 |
89.4 |
-- |
-- |
6. |
Գյուղատնտեսություն |
1 |
4.3 |
1 |
4.3 |
-- |
-- |
-- |
-- |
7. |
Նյութատեխնիկական մատակարարում |
1 |
11.9 |
-- |
-- |
1 |
11.9 |
-- |
-- |
8. |
Կոմունալ տնտեսություն |
1 |
30.6 |
1 |
30.6 |
-- |
-- |
-- |
-- |
9. |
Այլ ճյուղեր |
2 |
28.6 |
1 |
5.2 |
1 |
23.4 |
-- |
-- |
10. |
Առողջապահություն |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
|
Ընդամենը |
13 |
699.0 |
8 |
531.2 |
5 |
167.8 |
-- |
-- |
* Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների Ծրագրով մասնավորեցված,
բայց 2003 թվականի տարեկան հաշվետվությունում չընդգրկված:
Աղյուսակ թիվ 3
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին
(մլն դրամ)
Հ/Հ |
Ծած- կագիր
|
Ընկերության անվանումը |
ԼՂՀ կառ. որոշման համարը և թվագրու- թյունը |
Գնա-հատ- ված արժեքը |
Վա-ճառքի գինը |
Մուծված է պետական բյուջե |
Ներդրում- ների կա- տարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը
|
||||
|
|
|
|
|
|
|
|
Հայտարար-ված |
փաս-տացի |
հայտարար-ված |
փաս-տացի |
|
||
|
|
|
|
|
|
|
|
ընդամենը |
այդ թվում 2004թ. |
|
ընդամենը |
այդ թվում 2004թ. |
|
|
1. |
7009/4 |
«Ստեփ. էլեկտրատեխնի-կական գործարան» ՊՓԲԸ-ի «Արցախկաբել» ԴԸ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փ. |
Թիվ 254 26.08.03թ. |
82.7 |
26.0 |
16.9 |
մինչև 31.12.04թ |
220.0 |
220.0 |
222.0 |
20 |
20 |
21 |
«Հայկաբել» ԲԲԸ |
2. |
7012 |
«Ստեփ. կոշիկի ֆաբրիկա» ՊՓԲԸ, ք.Ստեփանակերտ, Առաքելյան փ. |
Թիվ 131 31.03.04թ. |
369.9 |
121.0 |
36.0 |
մինչև 31.12.06թ |
60.0 |
30.0 |
67.4 |
20 |
5 |
21 |
«Արցախ» կարի կոշիկի արտադ-րական միավո-րում ՓԲԸ |
3. |
7028 |
«Արցախագրոսպասար-կում» Ստեփանակերտի մասնագիտացված վերանորոգման ՊՓԲԸ, ք. Ստեփանակերտ, Առաքելյան փ. |
Թիվ 35 03.02.04թ. |
5.2 |
5.2 |
1.6 |
մինչև 31.12.04թ |
2.0 |
2.0 |
2.0 |
4 |
4 |
4 |
«Ագրոսերվիս» ՓԲԸ |
4. |
7040* |
Մարտակերտի «Ավտո-ճանապարհ» ՊՓԲԸ, ք. Մարտակերտ |
Թիվ 232 26.08.03թ. |
16.2 |
1.8 |
1.8 |
մինչև 31.12.05թ |
3.0 |
1.5 |
1.5 |
5 |
2 |
2 |
«Արալ» ՍՊԸ |
5. |
7041* |
Մարտունու «Ճանապար-հաշինություն և վերանորո-գում» ՊՓԲԸ, ք. Մարտունի |
Թիվ 258 06.10.03թ. |
13.5 |
6.8 |
2.0 |
մինչև 01.07.05թ |
6.8 |
2.0 |
3.0 |
-- |
-- |
-- |
«Դար» ՍՊԸ |
6. |
7071 |
«Մեղվաբուծական» ՊՓԲԸ, Ասերանի շրջան, Սունջինկա տեղամաս |
Թիվ 35 03.02.04թ. |
4.3 |
1.09 |
1.09 |
մինչև 31.12.05թ |
5.0 |
2.5 |
2.3 |
6 |
3 |
3 |
«Փեթակ» ՍՊԸ |
7. |
7089 |
Ստեփանակերտի «Շինվերանորոգում» ՊՓԲԸ, ք.Ստեփանակերտ, Ա. Մկրտչյան փ. |
Թիվ 333 28.09.04թ. |
30.6 |
7.6 |
7.6 |
մինչև 31.12.06թ |
15.0 |
-- |
-- |
10 |
-- |
-- |
«Ստելլեր» ՍՊԸ |
8. |
7121 |
«Շինանյութերի արտադ-րություն» ՊՓԲԸ, Ասկերանի շրջան, Զառին բաղի տեղամաս |
Թիվ 366 26.10.04թ. |
8.8 |
8.8 |
2.6 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
«Շինանյութերի արտադրու-թյուն» ՓԲԸ |
|
|
Ընդամենը |
|
531.2 |
178.3 |
69.59 |
|
311.8 |
258.0 |
298.2 |
65 |
34 |
51 |
|
* Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների Ծրագրով մասնավորեցված,
բայց 2003 թվականի տարեկան հաշվետվությունում չընդգրկված:
Աղյուսակ թիվ 4
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում մրցույթով մասնավորեցված ընկերությունների մասին
(մլն դրամ)
Հ/Հ |
Ծած- կա- գիր |
Ընկերության անվանումը |
ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրու-թյունը |
Գնա-հատ- ված արժեքը |
Վա-ճառքի գինը |
Մուծ-ված է պետական բյուջե |
Ներդրում- ների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
|
|
|
|
|
|
|
|
հայտարարված |
փաս-տացի |
հայտարարված |
փաս-տացի |
|
||
|
|
|
|
|
|
|
|
ընդա մենը |
այդ թվում՝ 2004 թ. |
|
ընդամենը |
այդ թվում 2004թ. |
|
|
1
|
7030 |
Ստեփանակերտի «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ, ք. Ստեփանակերտ, Մամիկոնյան փ. |
Թիվ 148 27.04.04թ. |
23.4 |
26.0 |
26.0 |
մինչև 01.07.07թ. |
70.5 |
11.0 |
26.3 |
10 |
3 |
10 |
Ֆիզիկական անձ Ս. Մուսայելյան |
2
|
7047 |
«Հատուկ մոնտաժային աշխատանքների վարչություն» ՊՓԲԸ, ք. Ստեփանակերտ, Նաբերեժնայա փ. |
Թիվ 169 16.03.04թ. |
21.9 |
4.0 |
4.0 |
մինչև 31.12.05թ. |
9.8 |
3.0 |
10.0 |
15 |
5 |
24 |
«Բլարգ» ՍՊԸ |
3 |
7054 |
«Թիվ 7 համաշինարա-րական» ՊՓԲԸ, ք. Մարտակերտ |
Թիվ 34 05.02.04թ. |
21.2 |
5.4 |
1.6 |
մինչև 01.04.07թ. |
5.5 |
2.7 |
4.0 |
18 |
5 |
5 |
«Թիվ 7 համաշինա-րարական» ԲԲԸ |
4 |
7060* |
«Թիվ 1 արդշինկոմբի- նատ» ՊՓԲԸ, Ասկերանի շրջան, գ. Բերքաձոր |
Թիվ 196 08.07.03թ. |
89.4 |
22.3 |
8.2 |
մինչև 31.12.06թ. |
12.0 |
6.0 |
8.2 |
-- |
-- |
19 |
«Արդշինկոմբինատ» ԲԲԸ |
5 |
7079 |
Մարտակերտի «Շրջագ-րոսպասարկում» ՊՓԲԸ, ք. Մարտակերտ |
Թիվ 301 31.08.04թ. |
11.9 |
3.6 |
3.6 |
մինչև 31.12.07թ. |
27.0 |
-- |
-- |
5 |
-- |
-- |
Անհատ ձեռնարկատեր Ս. Արզումանյան |
|
|
Ընդամենը |
|
167.8 |
61.3 |
43.4 |
|
124.8 |
22.7 |
48.5 |
48 |
13 |
58 |
|
* Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների Ծրագրով մասնավորեցված,
բայց 2003 թվականի տարեկան հաշվետվությունում չընդգրկված:
Աղյուսակ թիվ 5
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների
գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասին
(մլն դրամ)
Հ/Հ |
Ծած-կա- գիր |
Ընկերության անվանումը |
ԼՂՀ կառ. որոշման համարը և թվագրու-թյունը |
Գնա-հատ- ված արժեքը |
Վա-ճառ- քի գինը |
Մուծ-ված է պետ. բյուջե |
Ներդրում- ների կա- տարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
|
|
|
|
|
|
|
|
Հայտարար-ված |
փաս- տա- ցի |
հայտարար-ված |
փաս- տա ցի |
|
||
|
|
|
|
|
|
|
|
ընդամենը |
այդ թվում 2004թ |
|
ընդա-մենը |
այդ թվում 2004թ |
|
|
1
|
7012/2 |
«Ստեփ. կոշիկի ֆաբրիկա» ՊՓԲԸ-ի տարածք, ք. Ստեփանակերտ |
Թիվ 239 22.06.04թ. |
1.8 |
1.8 |
1.8 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
«Ա-Ստառ» ՍՊԸ |
2
|
7017/1 |
«Ստեփ. գինու գործարան» ՊՓԲԸ-ի Վանքի արտադրամաս, Մարտակերտի շրջան, գ. Վանք |
Թիվ 35 03.02.04թ. |
4.5 |
2.2 |
2.2 |
մինչև 31.12.04թ. |
14.0 |
14.0 |
16.5 |
10 |
10 |
14 |
«Արջ» ՓԲԸ |
3 |
7017/2 |
«Ստեփ. գինու գործարան» ՊՓԲԸ-ի օժանդակ տնտեսություն, ք. Ստեփանակերտ |
Թիվ 35 03.02.04թ. |
1.1 |
0.6 |
0.6 |
մինչև 31.12.04թ. |
1.0 |
1.0 |
1.0 |
3 |
3 |
3 |
«Արուս» ՍՊԸ |
4 |
7028/2 |
«Արցախագրոսպասարկում» Ստեփ. մասնագիտացված վերանորոգման ՊՓԲԸ-ի ավտոտեխսպասարկման կայան, ք. Ստեփանակերտ |
Թիվ 68 16.03.04թ. |
13.8 |
3.4 |
3.4 |
մինչև 31.12.06թ. |
10.0 |
2.0 |
12.2 |
5 |
-- |
6 |
«Արցախէներգո-ցանցշին» ԲԲԸ |
5 |
7091/1 |
Մարտունու «Կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ-ի հյուրանոց, ք. Մարտունի |
Թիվ 357 04.12.03թ. |
5.8 |
1.4 |
1.4 |
մինչև 31.12.04թ. |
6.0 |
6.0 |
-- |
8 |
8 |
-- |
«Արջ Սերվիս» ՓԲԸ |
6 |
7122/1 |
«Արցախանտառ» ՊՓԲԸ-ի Գետավանի արտադրամաս, Մարտակերտի շրջան, գ. Գետավան
|
Թիվ 35 07.05.03թ. |
3.1 |
0.8 |
0.8 |
մինչև 31.12.04թ. |
2.5 |
2.5 |
2.6 |
5 |
5 |
5 |
«Սասուն-2004» ՍՊԸ
|
7 |
7122/2 |
«Արցախանտառ» ՊՓԲԸ-ի ֆերմայի կիսավեր շենք, Ասկերանի շրջան, Ցեխձոր տեղամաս |
Թիվ 340 28.11.03թ. |
0.3 |
0.3 |
0.3 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
Ֆիզ. անձ Դ. Գաբրիելյան |
8 |
9001/1 |
Լուծարված «Տոհմային» ՊՁ-ի գույք, ք. Ստեփանակերտ |
Թիվ 144 27.04.04թ. |
2.7 |
0.7 |
0.7 |
մինչև 31.12.06թ. |
7.0 |
1.0 |
1.2 |
10 |
-- |
2 |
«Արմեն Արթուր» ՍՊԸ |
|
|
Ընդամենը |
|
33.1 |
11.2 |
11.2 |
|
40.5 |
26.5 |
33.5 |
41 |
26 |
30 |
|
Աղյուսակ թիվ 6
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր
օբյեկտների մասին (ըստ մասնավորեցման ձևերի և ճյուղերի)
(մլն դրամ)
Հ/Հ |
«Փոքր» օբյեկտներն ըստ ճյուղերի |
Մասնավորեցված է ընդամենը |
Այդ թվում` ըստ մասնավորեցման ձևերի |
||||||||
|
|
|
ՈՒղղակի վաճառք |
Մրցույթ |
Աճուրդ |
Անհատույց տրամադրում |
|||||
|
|
քանակը (հատ) |
արժեքը |
քանակը (հատ) |
արժեքը |
քանակը (հատ) |
արժեքը |
քանակը (հատ) |
արժեքը |
քանակը (հատ) |
արժեքը |
1 |
Առևտուր |
6 |
3.72 |
2 |
2.693 |
-- |
-- |
4 |
1.027 |
-- |
-- |
2 |
Հասարակական սնունդ |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
3 |
Կենցաղսպասարկում |
3 |
1.139 |
1 |
0.483 |
-- |
-- |
2 |
0.656 |
-- |
-- |
4 |
Վարձակալված տարածքներ |
4 |
3.574 |
4 |
3.574 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
5 |
Կիսավեր |
9 |
13.116 |
8 |
12.74 |
-- |
-- |
1 |
0.376 |
-- |
-- |
6 |
Այլ «փոքր» օբյեկտներ |
1 |
0.231 |
1 |
0.231 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
|
Ընդամենը |
23 |
21.78 |
16 |
19.721 |
-- |
-- |
7 |
2.059 |
-- |
-- |
Աղյուսակ թիվ 7
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին
(մլն դրամ)
Հ/Հ |
Ծած- կա- գիր |
Ընկերության անվանումը |
ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրու-թյունը |
Գնա-հատ- ված արժեքը |
Վա-ճառքի գինը |
Ներդրում- ների կատարման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատեղերի քանակը |
Գնորդի անվանումը |
||||
|
|
|
|
|
|
|
Հայտարարված |
փաս- տացի |
հայտարարված |
փաս- տացի |
|
||
|
|
|
|
|
|
|
ընդամենը |
այդ թվում 2004թ. |
|
ընդա-մենը |
այդ թվում 2004թ. |
|
|
1. |
1053 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի թիվ 3 խանութ, ք. Մարտունի |
թիվ 332 28.09.04թ. |
1.154 |
0.577 |
մինչև 31.12.05թ. |
1.2 |
-- |
-- |
2 |
-- |
-- |
Ֆիզ. անձ Ա. Գրիգորյան |
2. |
1158 |
Հադրութի առևտրի ԴՁ-ի պահեստի շենք, ք. Հադրութ |
թիվ 35 03.02.04թ. |
1.539 |
0.77 |
մինչև 31.12.04թ. |
2.0 |
2.0 |
2.0 |
6 |
6 |
6 |
«Շտիրլից և Կ» ՍՊԸ |
3. |
3157 |
Հադրութի նախկին «Կենցաղսպասար-կում» ՊՁ-ի պահեստի շենք, ք. Հադրութ |
թիվ 267 30.07.04թ. |
0.483 |
0.483 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
Ֆիզ. անձ Ս. Գրիգորյան |
4. |
5500 |
Տարածք, գ. Կոլխոզաշեն |
թիվ 36 03.02.04թ. |
0.172 |
0.172 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
Անհատ ձեռնարկատեր Է. Կարապետյան |
5. |
5508 |
Տարածք, ք. Ստեփանակերտ |
թիվ 36 03.02.04թ. |
2.478 |
2.478 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
«Դինա» ՍՊԸ |
6. |
5512 |
Մարտակերտի առևտրի ԴՁ-ի խանութ, ք. Մարտակերտ |
թիվ 239 22.06.04թ. |
0.6 |
0.6 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
«Շանթ» ՍՊԸ |
7. |
5527 |
Տարածք, ք. Մարտակերտ
|
թիվ 301 31.08.04թ. |
0.324 |
0.324 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
Անհատ ձեռնարկատեր Ս. Հարությունյան |
8. |
6084 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի հանրախանութի շենք, ք. Մարտունի |
թիվ 148 27.05.03թ. |
5.037 |
1.26 |
մինչև 31.12.04թ. |
5.0 |
5.0 |
-- |
2 |
2 |
-- |
«Ջի-Էֆ» ՍՊԸ |
9. |
6136 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի ռեստորանի կիսավեր շենք, ք. Մարտունի |
թիվ 144 27.04.04թ. |
3.572 |
1.8 |
մինչև 31.12.05թ. |
8.0 |
3.0 |
3.0 |
6 |
-- |
2 |
Անհատ ձեռնարկատեր Հ. Պետրոսյան |
10. |
6138 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի վարչական կիսավեր շենք, ք. Մարտունի |
թիվ 144 27.04.04թ. |
1.394 |
0.7 |
մինչև 31.12.06թ. |
5.0 |
1.0 |
1.0 |
5 |
-- |
-- |
«Սուպեր -Ստար» ՍՊԸ |
11. |
6139 |
Կիսավեր տարածք, ք. Շուշի |
թիվ 267 30.07.04թ. |
0.508 |
0.508 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
Ֆիզ. անձ Մ. Խաչատրյան |
12. |
6143 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի խանութի կիսավեր շենք, ք. Մարտունի |
թիվ 267 30.07.04թ. |
0.542 |
0.542 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
Ֆիզ. անձ Կ. Դանիելյան |
13. |
6145 |
Մարտակերտի առևտրի ԴՁ-ի լիմոնադի արտադրամասի կիսավեր շենքեր, ք. Մարտակերտ |
թիվ 267 30.07.04թ. |
1.296 |
0.648 |
մինչև 31.12.05թ. |
1.0 |
-- |
-- |
2 |
-- |
-- |
Ֆիզ. անձ Դ. Բալայան |
14. |
6146 |
Կիսավեր տարածք, ք. Մարտակերտ |
թիվ 267 30.07.04թ. |
0.091 |
0.091 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
Անհատ ձեռնարկատեր Ս. Խաչատրյան |
15. |
6154 |
Արտադրամասի կիսավեր շենք, ք. Ստեփանակերտ |
թիվ 356 09.10.04թ. |
0.3 |
0.3 |
մինչև 01.10.06թ. |
70.0 |
-- |
-- |
7 |
-- |
-- |
«Կիլիկիա» ՍՊԸ |
16. |
8017 |
Տարածք, ք. Ստեփանակերտ |
թիվ 36 03.02.04թ. |
0.231 |
0.231 |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
-- |
«Ղարաբաղ -Տելեկոմ» ՓԲԸ |
|
|
Ընդամենը |
|
19.721 |
11.484 |
|
92.2 |
11.0 |
6.0 |
30 |
8 |
8 |
|
Աղյուսակ թիվ 8
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանում աճուրդով մասնավորեցված
«փոքր» և կիսավեր օբյեկտների մասին
(մլն դրամ)
Հ/Հ |
Ծածկա-գիր |
Ընկերության անվանումը |
ԼՂՀ կառավ. որոշման համարը և թվագրությունը |
Գնահատված արժեքը |
Վաճառքի գինը |
Գնորդի անվանումը |
`1 |
1064 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի թիվ 5 պահեստի շենք, գ. Կարմիր Շուկա |
թիվ 42 26.02.02թ. |
0.187 |
0.187 |
«Երազ» ՍՊԸ |
2 |
1157 |
Հադրութի առևտրի ԴՁ-ի խանութի շենք, ք. Հադրութ |
թիվ 42 26.02.02թ. |
0.073 |
0.073 |
Ֆիզ. անձ Հ. Խաչատրյան |
3 |
1187 |
Ասկերանի առևտրի ԴՁ-ի խանութի շենք, գ. Խնձրիստան |
թիվ 42 26.02.02թ. |
0.404 |
0.404 |
Ֆիզ. անձ Ս. Աղաջանյան |
4 |
1221 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի պահեստի շենք, ք. Մարտունի |
թիվ 42 26.02.02թ. |
0.363 |
0.363 |
Ֆիզ. անձ Հ. Վանյան |
5 |
3138 |
Մարտունու «Կենցաղսպասարկում» ՊՓԲԸ-ի տեխսպասարկման կետ, ք. Մարտունի |
թիվ 42 26.02.02թ. |
0.414 |
0.414 |
Ֆիզ. անձ Ս. Պետրոսյան |
6 |
3168 |
Մարտունու «Կենցաղսպասարկում» ՊՓԲԸ-ի դարբնոցի շենք, գ. Կարմիր Շուկա |
թիվ 42 26.02.02թ. |
0.242 |
0.242 |
Ֆիզ. անձ Բ. Ղուլյան |
7 |
6129 |
Մարտակերտի առևտրի ԴՁ-ի խանութի կիսավեր շենք, գ. Մոխրաթաղ |
թիվ 36 03.02.03թ. |
0.376 |
0.376 |
Ֆիզ. անձ Մ. Ամիրյան |
|
|
Ընդամենը |
|
2.059 |
2.059 |
|
Աղյուսակ թիվ 9
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը լրացած ընկերությունների, ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների, «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման մասին
/մլն. դրամ/
Հ/Հ |
Ծած-կա- գիրը |
Օբյեկտի անվանումը և հասցեն |
Գնա-հատ-ված արժեքը |
Վա-ճառ-քի գինը |
Մուծ- ված է պետ - բյուջ |
Գնորդի անվանումը |
Մասնա-վորեցման ձևը |
Ներդ-րումների կատար ման ժամկետը |
Ներդրումների ծավալը |
Նոր աշխատատե- ղերի քանակը |
Կառավարու- թյան որոշումը |
Պայմա-նա- գիրը |
||||||||||||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտա-րար-ված |
փաս-տացի |
Հայ-տա-րար-ված |
փաս-տացի |
|
|
||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
||||||||||||||||||||||
I. Ընկերություններ |
||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
7020 |
«Ստեփանակերտի հացի գործարան» ՊՓԲԸ |
108.2 |
57.0 |
57.0 |
«Ստ. հացի գործարան» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 01.01.04թ. |
15.0 |
15.0 |
-- |
-- |
Թիվ 112, 13.05.02թ |
Թիվ 14-ՈՒՎ, 25.07.02թ. |
||||||||||||||||||||||
2. |
7025 |
«Հադրութի գինու գործարան» ՊՓԲԸ, ք. Հադրութ |
48.3 |
-- |
-- |
«Միկա Լիմիթեդ» ընկերություն |
Անհա-տույց |
մինչև 31.12.04թ |
165.0 |
165.0 |
30 |
30 |
Թիվ 220, 21.08.01թ |
Թիվ 25-ԱՏ, 05.11.01թ. |
||||||||||||||||||||||
3. |
7028 |
«Արցախագրոսպասար-կում» Ստեփ. մասնագի-տացված վերանորոգման ՊՓԲԸ, ք. Ստեփ. Առաքելյան փ. թ. 10 |
5.2 |
5.2 |
1.6 |
«Ագրոսեր-վիս» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
2.0 |
2.0 |
4 |
4 |
Թիվ 35, 03.02.04թ |
Թիվ65-ՈՒՎ, 07.05.04թ. |
||||||||||||||||||||||
4. |
7032 |
«Աշխատանք» ՊՓԲԸ, ք. Ստեփ. Խանին բաղի տեղամաս |
9.0 |
2.3 |
1.2 |
«Աշխա-տանք» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
2.0 |
2.0 |
10 |
10 |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ 50-ՈՒՎ, 04.11.03թ. |
||||||||||||||||||||||
5. |
7042 |
Հադրութի «Ավտոճանապարհ» ՊՓԲԸ , ք. Հադրութ |
7.3 |
2.0 |
2.0 |
«Մհեր-Շինարար» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 01.01.04թ. |
6.7 |
6.7 |
10 |
11 |
Թիվ 76, 02.04.02թ |
Թիվ 12-ՈՒՎ, 28.06.02թ. |
||||||||||||||||||||||
6. |
7082 |
Հադրութի «Ագրոսպասարկում» ՊՓԲԸ. ք. Հադրութ
|
7.5 |
3.7 |
1.8 |
«Քիմիա» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
4.0 |
4.5 |
5 |
6 |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ 49-ՈՒՎ, 28.10.03թ. |
||||||||||||||||||||||
7. |
7083 |
Ստեփանակերտի «Ղարաբաղ» հյուրանոց ՊՓԲԸ
|
39.5 |
-- |
--
|
«Սիրկապ Արմենիա» ՓԲԸ |
Անհատույց |
մինչև 31.12.04թ. |
986.0 |
221.2 |
35 |
-- |
Թիվ 190, 03.10.01թ |
Թիվ 24-ԱՏ, 05.11.01թ. |
||||||||||||||||||||||
8. |
7096 |
«Ավտոտեխսպասարկում» ՊՓԲԸ, ք. Ստեփ., Խանին բաղի տեղամաս |
10.8 |
3.0 |
3.0 |
«Գառնի» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
8.0 |
11.3 |
6 |
6 |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ 42-ՈՒՎ, 24.07.03թ. |
||||||||||||||||||||||
9. |
7099 |
«Արցախտուրիստ» ՊՓԲԸ, ք. Ստեփ. Վ. Սարգսյան փ. թ. 18 |
5.6 |
4.2 |
1.3 |
«Ստեփանա-կերտ-տուր» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
1.5 |
1.5 |
3 |
3 |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ 51-ՈՒՎ, 08.12.03թ. |
||||||||||||||||||||||
10. |
7116 |
Ասկերանի գարեջրի գործարանի կիսավեր շենքեր, ք. Ասկերան |
6.4 |
1.6 |
1.6 |
«Ադանա» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
60.0 |
64.4 |
30 |
12 |
Թիվ 148 27.05.03. |
Թիվ 39-ՈՒՎ 30.06.03թ. |
||||||||||||||||||||||
11. |
7117 |
Ասկերանի հացի գործարան, ք. Ասկերան |
1.9 |
0.5 |
0.5 |
«Մինար» ՓԲԸ |
7117 |
Ասկերանի հացի գործարան, ք. Ասկերան |
1.9 |
0.5 |
0.5 |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
3.0 |
3.1 |
4 |
4 |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ 41- ՈՒՎ, 11.07.03թ. |
|||||||||||||||||
|
|
Ընդամենը |
249.7 |
79.5 |
70.0 |
|
|
|
1253.2 |
496.7 |
137 |
86 |
|
|
||||||||||||||||||||||
II. Կառուցվածքային միավորներ |
||||||||||||||||||||||||||||||||||||
1. |
7012/1 |
«Ստեփ. կոշիկի ֆաբրիկա» ՊՓԲԸ-ի ճաշարանի կիսավեր շենք, ք. Ստեփ. Առաքելյան փ. |
1.4 |
0.356 |
0.356 |
«777» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք
|
մինչև 31.12.04թ
|
2.0 |
2.0 |
2 |
5 |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ 43-ՈՒՎ, 31.07.03թ. |
||||||||||||||||||||||
2. |
7017/2 |
«Ստեփ. գինու գործարան» ՊՓԲԸ-ի օժանդակ տնտեսություն, ք. Ստեփանակերտ |
1.1 |
0.6 |
0.6 |
«Արուս» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ |
1.0 |
1.0 |
3 |
3 |
Թիվ 35, 03.03.04թ |
Թիվ 57-ՈՒՎ, 18.03.04թ. |
||||||||||||||||||||||
3. |
7017/1 |
«Ստեփ. գինու գործարան» ՊՓԲԸ-ի Վանքի արտադրամաս, Մարտակերտի շրջան, գ. Վանք |
4.5 |
2.2 |
2.2 |
«Արջ» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ |
14.0 |
17.4
|
7 |
7 |
Թիվ 263, 16.10.01թ |
Թիվ 8 ՈՒՎ, 01.11.01թ. |
||||||||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
|||||||||||
4. |
7040/1 |
Մարտակերտի «Ավտոճա- նապարհ» ՊՓԲԸ-ի Գետա- վանի արտադրամաս, Մարտակերտի շրջան, գ.Գետավան |
11.1 |
2.79 |
2.79 |
«Բեյզ Մեթըլս» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
5.0 |
5.3 |
15 |
15 |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ46- ՈՒՎ, 14.08.03թ. |
|||||||||||
5. |
7059/1 |
«Ստեփ. շինանյութերի կոմբինատ» ՊՓԲԸ-ի արտադրամաս, ք. Ստեփանակերտ |
18.3 |
-- |
-- |
«Մրամոր Գրանիտ Մոզաիկա» ԱՁ |
Անհատույց
|
մինչև 30.06.02թ.
|
37.8 |
32.0* |
60 |
-- |
Թիվ 141, 29.05.01թ |
Թիվ 18- ԱՏ, 12.07.01թ. |
|||||||||||
6. |
7091/1 |
Մարտունու «Կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ-ի հյուրանոց, ք. Մարտունի |
5.8 |
1.4 |
1.4 |
«Արջ Սերվիս» ՓԲԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
6.0 |
-- |
8 |
-- |
Թիվ 357, 04.12.03թ |
Թիվ 54-ՈՒՎ, 04.02.04թ. |
|||||||||||
7. |
7123/1 |
«Արցախանտառ» ՊՓԲԸ-ի Մարտակերտի մասնաճյուղի Գետավանի փայտամշակ- ման արտադրամաս, Մարտակերտի շրջան, գ. Գետավան |
3.1 |
0.8 |
0.8 |
«Սասուն-2004» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
2.5 |
2.6 |
5 |
5 |
Թիվ 35, 03.02.04թ |
Թիվ 64-ՈՒՎ, 07.05.04թ |
|||||||||||
|
|
Ընդամենը
|
45.3 |
8.15 |
8.15 |
|
|
|
68.3 |
60.3 |
100 |
35 |
|
|
|||||||||||
* Նախնական տվյալներով` առանց հաշվապահական հաշվառման ձևակերպման: |
|||||||||||||||||||||||||
III. «Փոքր» և կիսավեր օբյեկտներ |
|||||||||||||||||||||||||
1. |
1158 |
Հադրութի առևտրի ԴՁ-ի պահեստի շենք, ք. Հադրութ |
1.5 |
0.8 |
0.2 |
«Շտիրլից և Կ» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ. |
2.0 |
2.0 |
6 |
6 |
Թիվ 35, 03.0 04թ.թ. |
Թիվ 784, 12.06.04թ |
|||||||||||
2. |
6084 |
Մարտունու առևտրի ԴՁ-ի հանրախանութի շենք |
5.0 |
1.3 |
0.8 |
«Ջի-Էֆ» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 01.12.04թ. |
5.0 |
-- |
2 |
-- |
Թիվ 148, 27.05.03թ |
Թիվ 55-ՈՒՎ, 27.02.04թ |
|||||||||||
3. |
6105 |
Շուշիի նախկին երաժշտական գործիքների գործարան |
4.3 |
-- |
-- |
«Մհեր» ՍՊԸ |
Անհա-տույց |
մինչև 31.12.03թ. |
25.0 |
-- |
20 |
-- |
Թիվ 99, 06.05.02թ. |
Թիվ 39, 24.08.02թ |
|||||||||||
4. |
6115 |
ԼՂՀ ՀՊՎ Եղծահողի հսկիչ կետի կիսավեր շենքեր, Շուշիի շրջան, գ. Եղծահող |
5.6 |
1.0 |
1.0 |
ԱՁ. Ռ. Նասիբյան |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 31.12.04թ.. |
1.5 |
1.5 |
3 |
3 |
Թիվ 195, 08.07.03թ. |
Թիվ 751, 22.10.03թ |
|||||||||||
5. |
6127 |
Նախկին դպրոցի կիսավեր շենքեր, Մարտունու շրջան, գ. Վերին Վեյսալու |
2.7 |
0.5 |
0.5 |
«Ակունք +» ՍՊԸ |
ՈՒղղակի վաճառք |
մինչև 01.09.04թ. |
21.4 |
21.9 |
10 |
10 |
Թիվ 148, 27.05.03թ. |
Թիվ 747, 03.10.03թ |
|||||||||||
6. |
8007 |
Շուշիի նախկին մանկապարտեզ, ք. Շուշի, Բ. Աշոտ փ. թ. 14
|
9.8 |
-- |
-- |
Ամեր. Հայ ավետ. ընկեր. ԼՂՀ ներկայ. |
Անհատույց |
մինչև 31.12.04թ. |
23.0 |
50.1 |
7 |
8 |
Թիվ 11, 29.01.02թ. |
Թիվ 28-ԱՏ, 01.03.02թ. |
|||||||||||
7. |
8011 |
Տարածք, ք. Ստեփ. Մաշտոցի փ. թ. 7
|
4.8 |
4.8 |
4.8 |
Ֆիզ. անձ Է. Վերդյան |
Մրցութային վաճառք |
մինչև 01.07.04թ. |
3.0 |
4.4 |
4 |
4 |
Թիվ 91, 26.03.03թ. |
Թիվ 36-ՄՎ, 04.06.03թ. |
|||||||||||
8. |
8015 |
Հադրութի քաղաքային մանկապարտեզ, ք. Հադրութ |
3.0 |
-- |
-- |
Ամեր. Հայ ավետ. ընկեր. ԼՂՀ ներկայ. |
Անհատույց |
մինչև 01.07.04թ. |
5.5 |
9.5 |
4 |
5 |
Թիվ 195, 08.07.03թ. |
Թիվ 46-ԱՏ, 07.11.03թ. |
|||||||||||
|
|
Ընդամենը |
36.7 |
8.4 |
7.3 |
|
|
|
86.4 |
89.4 |
56 |
36 |
|
|
|||||||||||
|
|
Ամբողջը |
331.7 |
96.05 |
85.45 |
|
|
|
1407.9 |
646.4 |
293 |
157 |
|
|
|||||||||||