Պետական գույքի մասնավորեցման 2001 թվականի ծրագրի կատարման հաշվետվության մասին

 

  

                                                                                                                                                                                                                Ընդունված է 2002 թ. սեպտեմբերի 14-ին

Հոդված 1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2001 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը (կցվում է):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ՝                                                                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

3 հոկտեմբերի  2002 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-4

 

 

 

                                                                                                 Հաստատված է

                                                                              ԼՂՀ Ազգային ժողովի կողմից 2002 թվականի

                                                                              սեպտեմբերի 14-ին ընդունված «Լեռնային

                                                                              Ղարաբաղի Հանրապետության պետական

                                                                              գույքի մասնավորեցման 2001 թվականի

                                                                              ծրագրի կատարման հաշվետվության

                                                                              մասին» ԼՂՀ օրենքով

 

 

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման

 2001 թվականի ծրագրի կատարման 

 

1.  Ընդհանուր դրույթներ

 

   1.1. Ծրագրի ընդունման ժամանակագրությունը, ծրագրում կատարված

          փոփոխությունները և լրացումները

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման1998-2000 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ ծրա-գիր) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հոկտեմբերի 19-ին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից այն ստորագրվել է 1998 թվականի նոյեմբերի 16-ին:

Քանի որ 2000 թվականի դեկտեմբերի 31-ին լրացել էր ծրագրի գործունեության ժամկետը և 2001 թվականի նոր ծրագիր չի  ընդունվել, ապա համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի՝ ծրագիրը շարունակել է գործել նաև 2001 թվականին:

1998-2001 թվականներին ծրագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ և 9-րդ հոդվածների, ծրագրի կատարման վերաբերյալ ներկայացվում է հաշվետվություն:

 

1.2. Հաշվետու ժամանակաշրջանը

 

Ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունն ընդգրկում է 2001 թվականի հունվարի 1-ից մինչև 2002 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանը (այսուհետ՝ հաշվետու ժամանակաշրջան):

 

  1.3. Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների    

        իրագործման աստիճանը

 

            Հաշվետու ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից իրականացված միջոցառումներն ուղղված են եղել ծրագրով սահմանված նպատակների իրագործմանը:

            Մասնավորեցման արդյունքում տնտեսությունում ավելացվել է մասնավոր սեփականության վրա հիմնված սուբյեկտների թիվը: Հանրապետությունում ձևավորվում է սեփականատերերի խավ, որը հիմքեր է ստեղծում տնտեսության զարգացման համար:

            Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է մասնավորեցման այն քաղաքականու-թյունը, որը հնարավորություն է տալիս մասնավորեցվող ընկերություններում ներդրումներ ներգրավել և ընկերությունները մասնավորեցնել ռազմավարական ներդրողներին՝ գործարար ծրագրերին համապատասխան: Այդ մասին է վկայում այն փաստը, որ հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 5 ընկերություններից 4-ը մասնավորեցվել է ներդրողներին:

            Մասնավորեցված ընկերությունների նոր սեփականատերերը ստանձնել են ինչպես ընկերություններում ներդրումներ կատարելու, այնպես էլ աշխատողների համար սոցիալական երաշխիքներ ստեղծելու պարտավորություններ (աշխատատեղերի պահպանում և նորերի ստեղծում, աշխատա-վարձի ապահովում և այլն):

            Հաշվետու ժամանակաշրջանում 1998-2000 թվականների միջին տարեկանի համեմատ  ընկերությունների մասնավորեցման տեմպը ավելացել է երեք անգամ (1998-2000 թվականներին մասնավորեցվել է 5 ընկերություն), սակայն այն դեռևս մնում է ցածր:

            Մասնավորեցման տեմպերի, արդյունքների և ծրագրի կատարողականի վրա ազդող հիմնական գործոններից են՝

            վճարունակ պահանջարկի սակավությունը և մասնավորեցման գործընթացին ներդրողների պասսիվ մասնակցությունը.

            մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների կատարելագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև այն, որ, որոշ դեպքերում, մասնավորեցմանը չեն նախորդել նախապատրաստման համալիր միջոցառումներ, որոնց իրականացման արդյունքում գնորդին կառաջարկվեր գործունեության հեռանկարներ ունեցող ընկերություններ.

            մասնավորեցվող ընկերությունների պարտքերի հիմնախնդրի առկայությունը և դրա հետևանքով ընկերությունների գործունեության անհեռանկարայնությունը.

            մասնավորեցվող ընկերությունների ֆինանսական առողջացման ծրագրերի բացակայությունը, այդ ընկերությունների անվճարունակության, գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադի-մումների առկայությունը և դրանց կանոնակարգման միջոցների անկատարությունը.

            մասնավորեցվող ընկերությունների հիմնական միջոցների մաշվածությունը, ինչպես նաև այն, որ առանձին դեպքերում դրանց գնահատված արժեքը զգալի չափով գերազանցում է գործող շուկայական գները.

            մասնավորեցվող մի շարք ընկերությունների գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների, ինչպես նաև ընկերությունների զբաղեցրած հողամասերի նկատմամբ իրավական հիմքերի բացակայությունը.

            մասնավորեցման առաջարկվող ընկերությունների վերաբերյալ համակողմանի և ընդհանրացված տեղեկությունների ներկայացման ոչ պատշաճ մակարդակը, դրանց ձգձգումը և ոչ շահագրգիռ մոտեցումը:

           

2.  ԾՐԱԳՐԻ  ԻՐԱԳՈՐԾՈՒՄԸ

 

        2.1. Ծրագրում ընդգրկված մասնավորեցման ենթակա ընկերությունները

          (ձեռնարկությունները)

 

 Ծրագրով 1998-2000 թվականներին մասնավորեցման է առաջարկվել 107 պետական ընկերություն, որից մինչև 2001 թվականի հունվարի 1-ը մասնավորեցվել է 5-ը, 2-ը՝ լուծարվել, իսկ 2-ը վերակազմակերպվել է: Արդյունքում 2001 թվականի ծրագրում մնացել է 98 ընկերություն:

2001 թվականի ընթացքում նշված ընկերություններից 1-ը լուծարվել է, իսկ 3-ը՝ վերակազմակերպվել:

Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների լուծարման և վերակազմակերպման վե-րաբերյալ կայացված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների մասին տեղեկությունները ներկայացված են թիվ 1 աղյուսակում՝

 

 

Աղյուսակ թիվ 1

 

Տեղեկություններ

2001 թվականին լուծարված և վերակազմակերպված

ընկերությունների մասին

 

 

Հ/հ

Ծած-կագիրը

Ընկերության (ձեռնարկության) անվանումը

Հիմնադիրը

ԼՂՀ կառավա-

րության որոշ-

ման համարը և

թվագրությունը

Տեղեկություններ ընթացքի մասին

1

2

3

4

5

6

1

7027

«Ստեփանակերտի մետաղյա իրերի գործարան» ՊՓԲԸ

ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

թիվ 234

16.11.00թ.

Միացվել է «Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՊՓԲԸ-ին

2

7031

«Երազանք» ՊՓԲԸ

ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

թիվ 225

27.07.00թ.

Լուծարված է

3

7034

«Արցախագրոսպասար-կում» Ստեփանակերտի ավտոտրանսպորտային ՊՓԲԸ

ԼՂՀ գյուղատնտե-

սության նախարա-

րություն

թիվ  181

23.07.01թ.

 

Միացվել է «Արցախ-ագրոսպասարկում» ՊՓԲԸ-ին

4

7074

«Արցախագրոսպասար-կում» Ստեփանակերտի մատակարարում ՊՓԲԸ

ԼՂՀ գյուղատնտե-

սության նախարա-

րություն

թիվ  181

23.07.01թ.

 

Միացվել է «Արցախ-ագրոսպասարկում» ՊՓԲԸ-ին

 

    Այսպիսով, հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման է առաջարկվել 94 ընկերություն: Միաժամանակ, համաձայն ծրագրի 4-րդ հոդվածի, բոլոր «փոքր», կիսավեր և անավարտ շինարարության օբյեկտները, ինչպես նաև ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր»  օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված:

 

2.2. Ընկերությունների մասնավորեցման կատարողականը

 

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման առաջարկված 94 ընկերությունից մասնավորեցվել է  5-ը, մասնավորեցումը չի կայացել 89 ընկերությունում:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն ըստ ճյուղերի ներկայացված են թիվ 2 աղյուսակում՝

 

Աղյուսակ թիվ 2

 

Տեղեկություններ

հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված

ընկերությունների մասին ըստ ճյուղերի

                                                                                              (մլն դրամ)

Հ/հ

Ճյուղեր

Քանակն

ըստ

Մասնավորեցված  է

 

 

ծրագրի

Ընդամենը

Այդ թվում

 

 

 

քանակը

գնահատ-ված

Անհատույց

ՈՒղղակի վաճառք

 

 

(հատ)

(հատ)

արժեքը

քանակը

(հատ)

գնահատ-ված

արժեքը

քանակը

(հատ)

գնահատ-ված

արժեքը

1

Արդյունաբերություն

27

3

120.3

3

120.3

--

--

2

Տրանսպորտ

5

--

--

--

--

--

--

 

3

Շինարարություն և շինանյութ.  արտադրություն

16

1

12.1

--

--

1

12.1

4

Ճանապարհաշինա-րարություն և շահագործում

4

--

--

--

--

--

--

5

Կապ

8

--

--

--

--

--

--

6

Գյուղատնտեսություն

4

--

--

--

--

--

--

7

Նյութատեխնիկական մատակարարում

8

--

--

--

--

--

--

8

Կոմունալ տնտեսություն

14

1

60.5

1

60.5

--

--

9

Առողջապահություն

2

--

--

--

--

--

--

10

Զբոսաշրջություն

1

--

--

--

--

--

--

11

Մշակույթ և սպորտ

5

--

--

--

--

--

--

 

Ընդամենը

94

5

192.9

4

180.8

1

12.1

                   

 

 

Ծրագրում ընդգրկված 94 ընկերություններից գնահատվել են 19-ը՝ 1069.8 մլն դրամ ընդհանուր արժեքով: Գնահատված ընկերություններից մասնավորեցվել են 5-ը՝ 192.9 մլն դրամ գնահատված արժեքով:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված 5 ընկերություններից 4-ը մասնավորեցվել է  անհատույց տրամադրման, իսկ մեկն՝ ուղղակի վաճառքի ձևով:

Անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդները պարտավորվել են կատարել խոշոր ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր, ապահովել սոցիալական երաշխիքներ աշխատողների համար և մարել ընկերությունների ֆինանսական պարտավորություն-ները:

Անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցված ընկերությունների մասին տեղեկություններն, ըստ առանձին ընկերությունների, բերված են թիվ 3 աղյուսակում՝

 

                                                                                                                   Աղյուսակ թիվ 3

Տեղեկություններ

2001 թվականին անհատույց տրամադրման և ուղղակի վաճառքի ձևով

մասնավորեցված ընկերությունների մասին

 

(մլն դրամ)

 

Հ/հ

Ծած

կա

գիրը

Անվա-

նումը

Կառավորոշ-ման համա-րը

Գնահատ-

ված

արժե-

քը

Վա

ճառ-

քի

գինը

Մաս

նավո

րեց-

ման

ձևը

Ներդ-րում-

ների կատար

ման

Ներդրումների

ծավա լը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի   ան-վա-նու

մը

 

 

 

և թվա

գրու-

թյունը

 

 

 

ժամկե-տը

Հայտարար-ված

փաս

տա-ցի

Հայտարար-ված

փաս

տա-

ցի

 

 

 

 

 

 

 

 

 

ընդամենը

այդ թվում

2001թ.

 

ընդա

մենը

այդ թվում

2001թ.

 

 

1

7200

«Ասկերանի գինու  գոր-

ծարան» ՊՁ

(կիսավեր)

թիվ 235

16.11.

00թ.

64.0

--

Ան-հա-տույց

մինչև 31.12.

01թ.

 

96.0

96.0

260.8

45

45

45

SGS ՓԲԸ

2

7025

«Հադրութի

 գինու գոր-

ծարան» ՊՓԲԸ

թիվ 220

21.08.

01թ.

48.3

--

Ան-հա-տույց

մինչև 31.12.

03թ

165.0

--

--

30

--

--

«Մի-կա Լիմի-թեդ» ընկե-րութ-յուն

3

7083

Ստեփանա-կերտի «Ղա

րաբաղ» հյուրանոց

թիվ 183

23.07.

01թ.

60.5

--

Ան-հա-

տույց

մինչև 31.12.

02թ

964.7

--

--

30

--

--

«Սիր-կապ Արմենիա» ՓԲԸ

 

4

 

7120

Մարտակերտի արտադ-

րական

կոմբինատ (կիսավեր)

թիվ 292

22.11.

01թ.

8.03

--

 

Ան-հա-

տույց

մինչև 31.12.

03թ

59.5

 

--

 

--

48

 

--

 

--

«Էրա ՍՊԸ

 

5

 

7051

«Ստեփա-նակերտի արտադրա-կան և շի-

նարարա-

կան» ՊՓԲԸ

թիվ 149

30.05.

01թ.

12.1

4.2

ուղ-ղակի

վա-ճառք

մինչև 31.12.

02թ

8.0

4.0

8.3

10

10

23

«Սի-փան ՓԲԸ

 

 

Ընդամենը

 

192.9

4.2

 

 

1293.2

100.0

269.1

163

55

68

 

 

 

Մասնավորեցված ընկերությունների գնորդները հաշվետու ժամանակաշրջանում կատարել են 269.1 մլն դրամի  ներդրում, ստեղծել են 68 նոր աշխատատեղ:

Հաշվետու ժամանակաշրջանում նախորդ տարիներին անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված ընկերությունների գնորդները շարունակել են ներդրումային պարտավորությունների կատարումը և սոցիալական երաշխիքների ապահովումը:

Այսպես, «Ստեփանակերտի կաթի կոմբինատ» ՊՓԲԸ-ի գնորդ «Արվարդ» ՓԲԸ-ն մասնավորեցման պայմանագրով ստանձնած 107.8 մլն դրամ ներդրումների, 20 նոր աշխատատեղերի փոխարեն  2001 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ փաստացի կատարել է 207.6 մլն դրամ ներդրում և ստեղծել է 38 նոր աշխատատեղ:

 

 

    2.3.    Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային

           միավորների  մասնավորեցումը

 

Հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում ընդգրկված ընկերությունների գույքի կազմից առանձնացվել և մասնավորեցվել են 8 կառուցվածքային միավորներ, որոնց գնահատված արժեքը կազմել է 134.1 մլն դրամ: Նշված կառուցվածքային միավորներից 5-ը՝ 82.4 մլն դրամ գնահատ-ված արժեքով, մասնավորեցվել է ուղղակի վաճառքի (վաճառքի գինը՝ 29.4 մլն դրամ), իսկ 3-ը՝  51.7 մլն դրամ  գնահատված արժեքով՝ անհատույց տրամադրման ձևով:

Ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասնա-վորեցման մասին տեղեկությունները բերված են թիվ 4 և թիվ 5  աղյուսակներում՝

 

 

Աղյուսակ թիվ 4

 

Տեղեկություններ

2001 թվականի ընթացքում ուղղակի վաճառքի ձևով  մասնավորեցված պետական ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների մասին

 

(մլն դրամ)

 

Հ/հ

Ծած-կա-

գիրը

Անվա-

նումը

Կառա-վար.

որոշ-ման համա-րը և

Գնահատ-ված արժե-քը

Վաճառ-քի

գինը

Ներդրում-

ների կա-տար-

ման

Ներդրումների

ծավալը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի անվա-

նումը

 

 

 

թվա-գրու-

 

 

ժամ- կետը

Հայտա-րարված

փաս

Հայտարար-

ված

փաս

 

 

 

 

թյունը

 

 

 

ընդա-

մենը

այդ թվում

2001թ.

տա-

ցի

ընդա

մենը

այդ թվում

2001թ.

տա-

ցի

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1

7013/1

«Ղարմետաքսկոմբինատ» ՊՓԲԸ-ի հյուրանոց

թիվ 250

06.10.01թ.

3.834

3.834

--

 

--

--

--

--

--

--

«Նակա» ՓԲԸ

2

7042/1

«Հադրութի ավտոճանա-պարհ» ՊՓԲԸ

Ազոխի ասֆալտի գործարան

 

թիվ 259

16.10.01թ.

 

 

4.412

 

 

4.412

 

 

--

 

 

--

 

 

--

 

 

--

 

 

--

 

 

--

 

 

--

 

 

«Ազոխ» ՍՊԸ

 

3

 

7019/1

«Ստեփանա-կերտի մսի

 կոմբինատ»

 ՊՓԲԸ- ի

 օժանդակ

 նտեսություն

 

թիվ 257

16.10.01թ.

 

1.84

 

1.84

 

--

 

--

 

--

 

--

 

--

 

--

 

--

 

«Դելֆին» ԱԿ

 

4

 

7013/2

«Ղարմետաքս

կոմբինատ» ՊՓԲԸ-ի մանկապար-

տեզ

 

թիվ 263

16.10.01թ.

 

16.6

 

5.0

 

մինչև 31.12.03թ

 

14.0

 

--

 

--

 

7

 

--

 

--

Ամերիկայի Հայ Ավետա-րանչական ընկերակ-

ցության ԼՂՀ ներ-

կայացուց-չություն

 

5

 

7060/1

«Թիվ 1 արդ-

շինկոմբի-

նատ» ՊՓԲԸ թիվ 2 արտա-դրամաս

 

թիվ 86

10.04.01թ.

 

55.7

 

14.3

 

մինչև 31.12.03թ

 

67.7

 

59.4

 

23.7

 

20

 

10

 

18

 

«Սասուն» ՓԲԸ

 

 

Ընդամենը

 

82.386

29.386

 

81.7

59.4

23.7

27

10

18

 

 

 

Աղյուսակ թիվ 5

 

Տեղեկություններ

2001 թվականի ընթացքում անհատույց տրամադրման  ձևով  մասնավորեցված պետական ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային

միավորների մասին

 

(մլն դրամ)

Հ/հ

Ծած-

կա-

գիրը

Անվանումը

Կառավ

որոշ-ման համա-րը և

Գնա-հատ-ված արժե-քը

Ներդ-րում-

ների կա-

տար

Ներդրումների ծավալը

Նոր աշխատատեղերի քանակը

Գնորդի անվանումը

 

 

 

թվա-գրու-

 

ման

Հայտարար-ված

փաս-

տա-

 

Հայտարար-ված

փաս

տա-

 

 

 

 

թյունը

 

ժամ- կետը

ընդա-մենը

այդ թվում

2001թ.

ցի

ընդա-մենը

այդ թվում

2001թ.

ցի

 

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

 

1

 

7059/1

«Ստեփանա-կերտի շինա-

նյութերի կոմբինատ» ՊՓԲԸ-ի տարածք

 

թիվ 141

29.05.01թ.

 

18.3

 

մինչև 01.04.02թ.

 

 

37.8

 

32.4

 

32.4

 

60

 

--

 

10

 

«Մրամոր,

Գրանիտ մոզաիկա» ԱՁ

2

7108/1

«Հավկիթ» ՊՓԲԸ-ի տարածք

թիվ 259

16.10.01թ.

21.2

մինչև 31.12.01թ.

39.6

39.6

39.6

18

18

18

«Դվին» ՍՊԸ

 

3

 

7027/1

«Ստեփանա-կերտի  մե-

տաղյա իրերի գործարան»

ՊՓԲԸ-ի գույք

 

թիվ 234

16.10.00թ.

 

12.2

 

մինչև

31.06.01թ.

 

73.3

 

72.3

 

81.2

 

35

 

35

 

42

 

«Մաքս-Վուդ» ՍՊԸ

 

 

Ընդամենը

 

51.7

 

150.7

145.3

153.2

113

53

70

 

 

            Հաշվետու ժամանակաշրջանում ընկերությունների գույքի կազմից առանձնացված կառուցվածքային միավորների գնորդները կատարել են 176.9 մլն դրամի ներդրում և ստեղծել են 88 նոր աշխատատեղ:

 

      2.4. Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման կատարողականը

 

            Համաձայն ծրագրի 4-րդ հոդվածի, անավարտ շինարարության բոլոր օբյեկտները հա-մարվում են ծրագրում ընդգրկված:

Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման նպատակով գնահատվել են 3 օբյեկտ-ներ՝  220.7մլն դրամ ընդհանուր արժեքով, սակայն 2001թվականի ընթացքում անավարտ շինա-րարության  օբյեկտներ չեն մասնավորեցվել:

           

       2.5. «Փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումը

 

            Համաձայն ծրագրի 4-րդ հոդվածի, բոլոր «փոքր» և կիսավեր օբյեկտները համարվում են ծրագրում ընդգրկված:

   Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցվել է 80 «փոքր» և կիսավեր օբյեկտ, որից 61-ը՝ ուղղակի վաճառքի, 13-ը՝ աճուրդի, 6-ն՝ անհատույց տրամադրման ձևով:

      Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ծրագրում ընդգրկված չմասնավորեցված 84 «փոքր» և կիսավեր օբյեկտներից 51-ը ներկայացված է աճուրդային վաճառքի: Մնա-ցած 33 օբյեկտները գտնվում են մասնավորեցման ընթացքում:

      Հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին (ըստ մասնավորեցման ձևերի) տեղեկությունները բերված են թիվ 6 աղյուսակում՝

 

 

Աղյուսակ թիվ 6

 

 

Տեղեկություններ

 2001թ. ընթացքում մասնավորեցված «փոքր» և կիսավեր

օբյեկտների մասին (ըստ մասնավորեցման ձևերի)

 

(մլն դրամ)

 

Հ/հ

«Փոքր»

Մասնավորեցված է ընդամենը

Այդ թվում՝ ըստ մասնավորեցման ձևերի

 

օբյեկտներն

ըստ ճյուղերի

 

ՈՒղղակի վաճառք

Աճուրդ

Անհատույց տրամադրում

 

 

քանակը

(հատ)

արժեքը

քանակը

(հատ)

արժեքը

քանակը

(հատ)

արժեքը

քանակը

(հատ)

արժեքը

1

2

3

4

5

6

7

8

9

10

1

Առևտրի

6

20.5

1

13.8

4

1.8

1

4.9

2

Հասարակականսնունդ

1

0.7

1

0.7

--

--

--

--

3

Կենցաղսպա-սարկում

3

0.8

--

--

3

0.8

--

--

4

Վարձակալված

տարածքներ

61

46.5

61

46.5

--

--

--

--

5

Կիսավեր

6

25.6

--

--

3

0.9

3

24.7

6

Այլ «փոքր» օբյեկտներ

3

43.6

1

8.4

--

--

2

35.2

 

Ընդամենը

80

137.7

64

69.4

10

3.5

6

64.8

 

      2.6. «Փոքր» և կիսավեր օբյեկտների անհատույց տրամադրման ձևով

   մասնավորեցումը

 

            Հաշվետու ժամանակաշրջանում անհատույց տրամադրման ձևով մասնավորեցվել են 6 «փոքր» և կիսավեր օբյեկտներ, որոնցից 1-ը առևտրի օբյեկտ է, 3-ը՝ կիսավեր և 2-ն այլ օբյեկտներ են: Անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների սեփակա-նատերերը պարտավորվել են տրամադրված օբյեկտներում կատարել խոշոր ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր, ապահովել աշխատողների միջին ամսական աշխատավարձը ոչ պակաս, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնա-պատիկը:

            Անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին տեղեկությունները բերված են թիվ 7 աղյուսակում՝

 

Աղյուսակ թիվ 7

Տեղեկություններ

2001թ. ընթացքում  անհատույց տրամադրման ձևով

մասնավորեցված «փոքր» և կիսավեր օբյեկտների մասին

 

(մլն դրամ)

Հ/հ

Ծած-կա-

գիր

Անվա-

նումը

Հասցեն

Կառա-վար. որոշման համա-րը և

Գնա-հատ-

ված

արժե-քը

Ներդ-րում-ների

ժամկե-տը

Ներդրումների

ծավալը

Աշխատա-տեղերի քանակը

Գնորդի անվա-նումը

 

 

 

 

թվա-գրու-թյունը

 

 

հայտա-րար-ված

փաս

տա-ցի

հայ-տա-րար-

ված

փաստա-ցի

 

1

1240

Նախկին «Ար-

ցախառևտուր» ՊՁ-ի Լուսինե»

 ԴՁ

ք.Ստեփանա-

կերտ, Տերտերյան փ. թ. 4

թիվ 4

16.01.

01թ.

 

4.9

մինչև

31.12.

01թ.

 

 

18.3

 

24.1

 

9

 

9

«Կրիս-տալ» ԱՁ

2

6075

Նախկին քարամշակման արտադրամասի կիսավեր շենքեր

 

ք. Շուշի

 

թիվ 118

04.05.

01թ.

 

2.3

 

մինչև

01.04.

02թ.

 

15.0

 

16.0

 

25

 

14

 

«Արթուր» ՍՊԸ

3

6096

Նախկին դպրոցի կիսավեր շենք

ք. Ասկերան,

2-րդ թաղամաս

թիվ 154

19.06.

01թ.

2.3

մինչև

01.07.

02թ.

192.5

187.7

20

15

«Շիշման-յան» ՍՊԸ

4

6097

Նախկին թիվ 10 մսուր մանկա-

պարտեզի կիսավեր շենք

ք. Ստեփա-

նակերտ, Հեքիմյան փ. թ. 14բ

թիվ 156

19.06.

01թ.

20.1

մինչև

01.04.

02թ.

110.0

148.8

15

15

«Ավստրա-լիա-Նաի-

րի» ՍՊԸ

5

8002

Նախկին թիվ 7 մանկապարտե-զի շենք

ք. Ստեփանա

կերտ, Շահինյան փող.

 

թիվ 192

24.07.

01թ.

 

28.2

 

մինչև

31.12.

02թ.

 

468.4

 

138.4

 

300

 

57

«Հայկ ժամացույց և ոսկեր-

չություն» ՍՊԸ

6

8003

Քարե հինգ հարկանի շենք

ք. Շուշի,

Ամիրյան փ.

 թ. 3

թիվ 221

12.10.

00թ.

7.0

մինչև

30.04.

01թ.

86.4

86.4

15

17

«Երկիր Թուր» ՓԲԸ

 

 

Ընդամենը

 

 

64.8

 

890.6

601.4

384

127

 

 

Հաշվետու ժամանակաշրջանում անհատույց տրամադրման ձևով մասնավորեցված 6 «փոքր» և կիսավեր օբյեկտների գնորդները կատարել են 601.4 մլն դրամի ներդրում, ստեղծել են 127 նոր աշխատատեղ:

 

3.Պետական գույքի մասնավորեցումից ստացված

միջոցները

 

Հաշվետու ժամանակաշրջանում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են՝ 73.8 մլն դրամ, այդ թվում՝

 

- ընկերությունների մասնավորեցումից՝                                                 2.9 մլն դրամ

- ընկերությունների գույքի կազմից առանձնացված

  կառուցվածքային միավորների մասնավորեցումից՝                           23.3 մլն դրամ

- անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից՝                        2.0 մլն դրամ

- «փոքր» և կիսավեր օբյեկտների մասնավորեցումից՝                          45.6 մլն դրամ: