Ընդունված է 2008թ. հունիսի 25-ին
Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2007 թվականի, ՀՕ-38) թիվ 1 հավելվածի 2007-2009 թվականներին մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ տողով`
«21 |
7002 |
«Արցախհէկ» ՓԲԸ |
ք. Ստեփանակերտ, Ա. Առաքելյան 10». |
2) ուժը կորցրած ճանաչել ցանկի 27-րդ տողը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
4 հուլիսի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-41-Ն