Պետական գույքի մասնավորեցման 2007-2009թթ. ծրագրի մասին

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի

                 մասնավորեցման նպատակները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցման 2007-2009 թվականների ծրագրի (այսուհետ` ծրագիր) հիմնական նպատակներն են`

- առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման արդյունքում դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը.

- պետական գույքի մասնավորեցման մեթոդների զարգացումը` առաջնություն տալով մասնավորեցման այն ձևերին, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանը և սոցիալական երաշխիքների ապահովմանը.

- մասնավորեցման քաղաքականության շարունակության հետևողական ապահովումը և սույն ծրագրի գործունեության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացի հիմնականում ավարտելը.

- սեփականության տարբեր ձևերի վրա հիմնված առևտրային կազմակերպությունների միջև մրցակցության ապահովման միջոցով տնտեսական կայուն աճի ապահովումը.

- տնտեսությունում ոչ պետական առևտրային կազմակերպությունների թվի ավելացումը.

- պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտների ավելացումը.

- «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումն ավարտելը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը.

պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ` 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականա-շնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի իմաստով ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները.

մասնավորեցման նախորդ ծրագրեր` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, վարձակալված տարածքների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995-1996 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի որոշումը (ընդունված է 1995 թվականի օգոստոսի 11-ին, Հ.Ն 0034-1), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (ընդունված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թվականի հոկտեմբերի 19-ին, Թ.Ն-0347-1), «Պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (ընդունված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականի մարտի 28-ին Թ.Ն-0205-3), «Պետական գույքի մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (ընդունված է Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2004 թվականի մայիսի 19-ին, Թ.Ն-0443-3):

Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականա-շնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական հասկացությունները:

 

Հոդված 3. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

 

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`

- գյուղատնտեսությունն սպասարկող և հարակից ճյուղերի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների և օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող, ինչպես նաև կոմունալ ծառայություններ մատուցող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցումն  ավար-տելը.

- «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- մասնավոր ներդրումներ պահանջող ոլորտների պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցումն ավարտելը:

 

Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի

             նախատեսվում

 

1.  Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն`

- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.

- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանական ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- պետական ռեզերվների ու մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները և սառնարանները.

- սանիտարահամաճարակային  պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- ստանդարտացման և չափագիտության ծառայությունների պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները և երկաթուղիները, օդանավակայանները, օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայություն-ները և զորային տիպի ավտոշարասյուները.

- ուղղիչ աշխատանքային հիմնարկները.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները:

2. Օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`

ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ,  թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայարաններում,  սոցիալական ոլորտի օբյեկտներում (դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).

բ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

3.  Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վարձակալական հիմունքներով:

 

Հոդված 5. Պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, «փոքր», անավարտ 

              շինարարության և կիսավեր օբյեկտները, որոնց մասնավորեցումն 

               իրականացվում է ծրագրով

 

 Սույն ծրագրի մաս են կազմում`

- 2007-2009 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների  (ձեռնարկությունների) ցանկը` համաձայն 1-ին հավել-վածի.

- 2007-2009 թվականներին մասնավորեցման առաջարկվող «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ցանկը` համաձայն 2-րդ հավելվածի:

Սույն ծրագրի մաս են համարվում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունքում ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի առանձին տարրերը:

Սույն ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները` մասնավորեցման օբյեկտները:

Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների դատարանի կողմից անվավեր ճանաչելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:

Սույն ծրագրի ցանկերում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, «փոքր»,  անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով և կարգով:

Սույն ծրագրի 2-րդ հավելվածի ցանկում չընդգրկված «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

 

Հոդված 6. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է աշխատավորական կոլեկտիվների անդամների կողմից ներկայացրած հայտերով պետական գույքը մասնավորեցնելու, ինչպես նաև մասնավորեցման սուբյեկտների կողմից «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները, վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքերում:

Մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները վճարումները կատարում են սույն օրենքով սահմանված կարգով: 

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակ

 

Վճարման ենթակա գումարը (դրամ)

Առաջին վճարի չափը (տոկոս)

Վճարման ժամկետը (տարի)

Վճարումների թիվը  (անգամ)

Մինչև  1.000.000

30

1

2

1.000.001-2.000.000

30

2

3

2.000.001-3.000.000

30

3

4

3.000.001-4.000.000

30

4

5

4.000.001-5.000.000

30

5

6

5.000.001-6.000.000

30

6

7

6.000.001-7.000.000

30

7

8

7.000.001-8.000.000

30

8

9

8.000.001-9.000.000

30

9

10

9.000.001-10.000.000

30

10

11

10.000.001-ից ավելին

30

11

12

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում առաջին վճարի վճարումից հետո գույքի (օբյեկտի) արժեքի վճարման ենթակա մնացած գումարը մուծվում է  հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնա-ցած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ հաշվի է առնվում օտարման պահի և վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի և Հայաստանի Հանրապետության դրամի փոխարժեքների հարաբերությունը:

Տարաժամկետ վճարման (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերով) իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ գույքի (օբյեկտի) արժեքի հերթական գումարի վճարը կատարելուց հետո վճարման ենթակա մնացորդ գումարը մինչև վեց ամիս ժամկետում միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ` համաձայն հետևյալ սանդղակի.

 

Վճարման ենթակա մնացորդ գումարը (դրամ)

Կիրառվող զեղչի չափը

 (տոկոս)

մինչև 1.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 10 տոկոսը

1.000.001-2.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 12 %

2.000.001-4.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 14 %

4.000.001-6.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 16 %

6.000.001-8.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 18 %

8.000.001-10.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 20 %

10.000.001-ից ավելին

Վճարման ենթակա մնացորդ գումարի 22 %

 

Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված գույքի (օբյեկտի) գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարում-ները` սույն օրենքով սահմանված կարգով:        

 

Հոդված 7. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական

              միջոցառումներն՝ ըստ տնտեսության ոլորտների և պետական 

              բաժնեմաս ունեցող ընկերությունների

 

Մասնավորեցման գործընթացում ներգրավված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրերը:

Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնիկական հա-մալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ վորոհիշյալ մարմնի կողմից նշանակված  անձինք կամ պետա-կան,  տարածքային կառավարման մարմինները, ընդ որում`

- մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների վնասաբերության պատճառները բացահայտելն է.

- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր կամ հրավիրվում են անկախ փորձագետներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), ինչպես նաև պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում զբաղվածության կառուցվածքի փոփոխություններ կատարելու  ուղղությամբ:

 

Հոդված 8. Մասնավորեցման գործընթացում ներգրավված պետական բաժնեմաս

              ունեցող ընկերությունների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի 

              Հանրապետության պետական կառավարման հանրապետական, 

               տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների 

               իրավասությունների սահմանափակումները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները լուծարել կամ վերակազմակերպել (միաձուլել, միավորել, բաժանել, առանձնացնել, վերակազմավորել), բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորեցում իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին են փոխանցվում մասնավորեցվող ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների պետական գույքի դուրսգրումը, օտարումը և վարձակալության հանձնումը կատարվում է մասնավորեցումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:

 

Հոդված 9. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական

              միջոցառումները

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`

- հասարակության լայն խավերին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացի կազմակերպումը.

- մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցման կազմակերպումը.

- մասնավորեցում իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի միջոցով բաժնետոմսերի բաժանորդագրության իրականացումը.

- նոր բաժնետոմսերի բաց տեղաբաշխումը.

- մասնավորեցման և լուծարման գործընթացներում խորհրդատվական ընկերությունների և փորձագետների ներգրավումը:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՆԱԽԱԳԱՀ`                                                                     Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

29 հունիսի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-38

 

 

                                                                                                         Հավելված թիվ 1 

                                                                                                      «Պետական գույքի մասնավորեցման

                                                                                                      2007-2009 թվականների ծրագրի մասին»

                                                                            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

                                                                            օրենքի

 

 

 ՑԱՆԿ

 

2007-2009 թվականներին մասնավորեցման առաջարկվող

պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների

 

 

Հ/Հ

Ծած-կագիր

Ընկերության (ձեռնարկության) անվանումը

Հասցեն

 

1

2

3

4

 

Էներգետիկա

 

1.    

7088

«Արցախգազ» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծի փ.

 

2.    

7000

«Արցախէներգո» ՓԲԸ-ի բարձրավոլտ և

 բաշխիչ ցանցերը

ք. Ստեփանակերտ,

Ս. Դավթի փ.

 

Էլեկտրատեխնիկա և ռադիոէլեկտրոնիկա

 

3.    

7009

«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական

 գործարան» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Նաբերեժնայա  1

 

4.    

7011

«Ստեփանակերտի կոնդենսատորների

 գործարան» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Առաքելյան 17

 

Թեթև արդյունաբերություն

 

5.    

7013

«Մետաքս» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թումանյան 111

 

6.    

7015

«Ստեփանակերտի արտադրական կոմբինատ» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծի 35

 

Ավտոմոբիլային տրանսպորտ

 

7.    

7035

Մարտակերտի «Բեռնաուղևորատար

 ավտոտրանսպորտային» ՓԲԸ

ք. Մարտակերտ,

Ազատամարտիկների 122

 

8.    

7036

Մարտունու  «Բեռնաուղևորատար

 ավտոտրանսպորտային» ՓԲԸ

ք. Մարտունի

 

9.    

7037

Շուշիի  «Ավտո» ՓԲԸ

ք. Շուշի

 

10.    

7038

Հադրութի  «Բեռնաուղևորատար

 ավտոտրանսպորտային»  ՓԲԸ

ք. Հադրութ

 

11.    

7110

Ասկերանի  «Բեռնաուղևորատար

 ավտոտրանսպորտային» ՓԲԸ

ք. Ասկերան

 

Ճանապարհաշինություն և շահագործում

 

12.    

7140

«Վահե Կարապետյան»  ճանշահագործում» ՓԲԸ

ք. Շուշի

 

Շինարարական ձեռնարկություններ

 

 

 

13.    

7057

Թիվ 9 համաշինարարական ՓԲԸ

ք. Հադրութ

 

Շինանյութերի արտադրություն

 

 

 

14.    

7129

«Տրանսքար» ՓԲԸ

ք. Քարվաճառ

 

Նյութատեխնիկական մատակարարում

 

 

 

15.     

7076

«Արցախնավթամթերք» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Առաքելյան 10

 

16.    

7080

«Շրջագրոսպասարկում» ՓԲԸ

ք. Մարտունի

 

17.    

7081

«Շրջագրոսպասարկում» ՓԲԸ

ք. Շուշի

 

18.    

7131

Մարտակերտի «Գիտակ» ՓԲԸ

Մարտակերտի շրջան,

գ. Նոր Մարաղա

 

Կոմունալ տնտեսություն

 

 

 

19.    

7086

«Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Տ. Մեծի 40

 

20.    

7087

«Ջերմային տնտեսություն» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Վ. Սարգսյան 7

 

21.    

7090

«Ասկերանի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ

ք. Ասկերան

 

22.    

7091

«Մարտակերտի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ

ք. Մարտակերտ,

Ազատամարտիկների 119

 

23.    

7092

«Մարտունու կոմունալ տնտեսություն» ՓԲԸ

ք. Մարտունի

 

24.    

7094

«Բարեկարգում» ՊՓԲԸ

ք. Շուշի,

Մադաթովի  1

 

25.    

7095

«Հադրութի  կոմունալ տնտեսություն» ՓԲԸ

ք. Հադրութ

 

26.    

7113

«Ստեփանակերտի սանմաքրում» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Ա. Մկրտչյան 16

 

Այլ ճյուղեր

 

 

 

27.    

7026

«Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թումանյան 66

 

28.    

7137

Շուշիի «Արտադրաշինարարական և

կենցաղային» ՊՁ

ք. Շուշի,

Նժդեհի 28

 

29.    

7145

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

«Կինոտեսամիավորում» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Ս. Դավթի 3

 

Առողջապահություն

 

 

 

30.    

7097

«Ստոմատոլոգիա» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Ա. Մանուկյան 9ա

 

31.    

7134

«Արցախդեղագործություն» ՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թումանյան 107

 

                 

 

 

 

                                                                                                       Հավելված թիվ 2 

                                                                                               «Պետական գույքի մասնավորեցման

                                                                                                  2007-2009 թվականների ծրագրի մասին»

                                                                       Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

ՑԱՆԿ

2007-2009 թվականներին մասնավորեցման առաջարկվող «փոքր»,

անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների

 

Հ/Հ

Ծածկա-գիր

Օբյեկտի անվանումը

Հասցեն

1

2

3

4

I. «Փոքր» օբյեկտներ

1.

1072

Նախկին  խանութ

Մարտունու շրջան, գ. Ղավախան

2.

1230

Նախկին  խանութ

Մարտունու շրջան, գ. Սարգսաշեն

3.

1234

Նախկին  վարչական շենք

Մարտակերտի շրջան, գ. Առաջաձոր

4.

2007

Նախկին  խորտկարան

Մարտակերտի շրջան, գ. Առաջաձոր

5.

3133

Տեխսպասարկման կետ

Մարտունու շրջան, գ. Սոս

6.

3139

Տեխսպասարկման կետ

ք. Մարտունի

II. Անավարտ շինարարություն

7.

4048

Ծննդատուն

ք. Մարտակերտ, Սախարովի փ.

8.

4056

Մանկապատանեկան դպրոց

ք. Ստեփանակերտ, Մաշտոցի փ.

III. Կիսավեր օբյեկտներ

9.

6021

Նախկին ավտոտեխսպասարկման կետ

ք. Հադրութ, Ա. Մկրտչյան փ.

10.

6022

Նախկին  խոզի ֆերմա

ք. Հադրութ, Ազատամարտիկների փ.

11.

6038

Նախկին  սպանդանոց

ք. Մարտունի

12.

6072

Նախկին  խանութ

ք. Մարտակերտ, Գ. Նժդեհի փ.

13.

6131

Նախկին  խանութ

Մարտակերտի շրջան, գ. Կուսապատ

14.

6133

Նախկին  խանութ

Մարտակերտի շրջան, գ. Մատաղիս

15.

6142

Խոզերի բտման համալիր

Հադրութի շրջան, գ. Մեծ Թաղլար

16.

6147

Պահեստի կիսավեր շենք

Մարտունու շրջան, գ. Վազգենաշեն

17.

6148

Արտադրամասի կիսավեր շենք

Մարտունու շրջան, գ. Վազգենաշեն

18.

6149

Կիսավեր երկհարկանի շենք

Մարտունու շրջան, գ. Վազգենաշեն

19.

6175

Կիսավեր շենքերի համալիր

ք. Մարտունի

20.

6195

Նախկին  խանութ

Ասկերանի շրջան, գ. Ավետարանոց

21.

6198

Վանքի նախկին կենցաղային սպասարկման կետ

Մարտակերտի շրջան, գ. Վանք

22.

6211

Պահեստի կիսավեր շենք

ք. Հադրութ

23.

6212

Պահեստի կիսավեր շենք

ք. Հադրութ

24.

6215

Կիսավեր շենք

ք. Շուշի, Մադաթովի փ.

25.

6217

Կիսավեր շենք

ք. Շուշի, Ղազանչեցոց 50

26.

6218

Երկհարկանի կիսավեր շենք

ք. Շուշի, գ. Ղազանչեցոց 58

27.

6220

Կիսավեր շենք

ք. Շուշի, Ղազանչեցոց 37

28.    

6221

Նախկին բանջարեղենի խանութի կիսավեր շենք

Մարտունու շրջան, գ. Կարմիր Շուկա

 

29.    

6222

Նախկին լիմոնադի արտադրամասի կիսավեր շենք

Մարտունու շրջան, գ. Ճարտար

 

30.    

6223

Կիսավեր շենք

ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փ.

 

IV. Այլ օբյեկտներ

31.    

8006

Շուշիի նախկին առողջարանի մասնաշենք

ք. Շուշի, Մանուկյան 2

 

32.    

8012

Տարածք - նկուղ

ք. Ստեփանակերտ, Մաշտոցի  7