Պետական գույքի մասնավորեցման 2004-2006թթ. ծրագրի մասին

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի

              մասնավորեցման նպատակները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցման 2004-2006 թվականների ծրագրի (այսուհետ` ծրագիր) հիմնական նպատակներն են`

- առևտրային կազմակերպությունների պետական բաժնեմասի մասնավորեցման արդյունքում դրանց գործունեության արդյունավետության բարձրացումը.

- պետական գույքի մասնավորեցման մեթոդների զարգացումն` առաջնություն տալով մասնավորեցման այն ձևերին, որոնք նպաստում են մասնավորեցվող առևտրային կազմակերպություններում ներդրումների ընդգրկմանը և սոցիալական երաշխիքների ապահովմանը.

- մասնավորեցման քաղաքականության շարունակության հետևողական ապահովումը և սույն ծրագրի գործունեության ժամկետում պետական գույքի մասնավորեցման գործընթացի հիմնականում ավարտելը.

- սեփականության տարբեր ձևերի վրա հիմնված առևտրային կազմակերպությունների միջև մրցակցության ապահովման միջոցով տնտեսական կայուն աճի ապահովումը.

- տնտեսությունում ոչ պետական առևտրային կազմակերպությունների թվի ավելացումը.

- պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտների ավելացումը.

- «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումն ավարտելը:

 

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը՝

պետական բաժնեմաս ունեցող ընկերություններ` 100 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները, «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհ-ման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի իմաստով ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերությունները.

մասնավորեցման նախորդ ծրագրեր` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, վարձակալված տարածքների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995-1996 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի որոշումը (ընդունված է 1995 թվականի օգոստոսի 11-ին, ՀՆ 0034-1), «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (ընդունված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 1998 թ. հոկտեմբերի 19-ին, ԹՆ-0347-1), «Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության  պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (ընդունված է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թ. մարտի 28-ին, ԹՆ-0205-3):

Սույն օրենքում օգտագործվում են նաև «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հիմնական հասկացությունները:

 

Հոդված 3. Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

 

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`

- գյուղատնտեսությունը սպասարկող և հարակից ճյուղերի պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների և օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող, ինչպես նաև կոմունալ և տրանս-պորտային ծառայություններ մատուցող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մաս-նավորեցումն  ավարտելը.

- «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- մասնավոր ներդրումներ պահանջող ոլորտների պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցումը հիմնականում  ավարտելը:

 

 Հոդված 4. Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի 

               նախատեսվում

 

1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն`

- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները, ռազմական կառույցները.

- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանական ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- պետական ռեզերվների ու մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները և սառնարանները.

- սանիտարահամաճարակային  պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները.

- ստանդարտացման և չափագիտության ծառայությունների պետական բաժնեմաս ունե-ցող ընկերությունները.

- միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները և երկաթու-ղիները, օդանավակայանները, օդային թռիչքների անվտանգությունն ապահովող ծառայու-թյունները և զորային տիպի ավտոշարասյուները.

- ուղղիչ աշխատանքային հիմնարկները.

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները:

2. Օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են՝

ա) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայարաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ).

բ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`վարձակալական հիմունքներով:

 

Հոդված 5. Պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, «փոքր», անավարտ

              շինարարության և կիսավեր օբյեկտները, որոնց մասնավորեցումն 

              իրականացվում է ծրագրով

 

Սույն ծրագրի մաս են կազմում`

- 2004-2006 թվականներին մասնավորեցման (կամ լուծարման) առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների  (ձեռնարկությունների) ցանկը` համաձայն 1-ին հավելվածի.

- 2004-2006 թվականներին մասնավորեցման առաջարկվող «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների ցանկը` համաձայն 2-րդ հավելվածի:

Ծրագրի մաս են համարվում մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունքում ստեղծված ընկերությունները և առանձնացված գույքի առանձին տարրերը:

Ծրագրի մաս են կազմում դատական կարգով անվավեր ճանաչված մասնավորեցման գործարքների առարկաները` մասնավորեցման օբյեկտները:

Ծրագրում ընդգրկված օբյեկտների մասնավորեցման գործարքների դատարանի կողմից անվավեր ճանաչելու արդյունքում գնորդներին հետ վերադարձման ենթակա գումարները փոխ-հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար-գով` մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին:

Ծրագրի ցանկերում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները, «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով և կարգով:

2-րդ հավելվածի ցանկում չընդգրկված «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտ-ները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

 

Հոդված 6. Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է աշխատավորական կոլեկտիվների անդամների կողմից ներկայացրած հայտերով պետական գույքը մասնավորեցնելու, ինչպես նաև մասնավորեցման սուբյեկտների կողմից «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտները, վարձակալած գույքը մասնավորեցնելու դեպքերում և չի կիրառվում մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստա-ցած սուբյեկտների նկատմամբ:

Մասնավորեցման նախորդ ծրագրերով տարաժամկետ վճարման իրավունք ստացած սուբյեկտները վճարումները կատարում են նախորդ ծրագրերով սահմանված կարգով:

     
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակ

 

Վճարման ենթակա գումարը (դրամ)

Առաջին վճարի չափը (տոկոս)

Վճարման ժամկետը (տարի)

Վճարումների թիվը  (անգամ)

   Մինչև  1.000.000

30

1

2

1.000.001- 2.000.000

30

2

3

2.000.001- 3.000.000

30

3

4

3.000.001- 4.000.000

30

4

5

4.000.001- 5.000.000

30

5

6

5.000.001- 6.000.000

30

6

7

6.000.001- 7.000.000

30

7

8

7.000.001- 8.000.000

30

8

9

8.000.001- 9.000.000

30

9

10

9.000.001- 10.000.000

30

10

11

10.000.001-ից ավելին

30

11

12

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում առաջին վճարի վճարումից հետո գույքի (օբյեկտի) արժեքի վճարման ենթակա մնացած գումարը մուծվում է  հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ հաշվի է առնվում օտարման պահի և վճարման պահի ԱՄՆ-ի դոլարի և հայկական դրամի փոխարժեքների հարաբերությունը:

Տարաժամկետ վճարման (այդ թվում` մասնավորեցման նախորդ ծրագրերով) իրավունք ստացած սուբյեկտների նկատմամբ, գույքի (օբյեկտի) արժեքի հերթական գումարի վճարը կատարելուց հետո վճարման ենթակա մնացորդ գումարը մինչև վեց ամիս ժամկետում միանվագ մուծելու դեպքում կիրառվում է զեղչ` համաձայն հետևյալ սանդղակի.

 

Վճարման ենթակա մնացորդ գումարը (դրամ)

Կիրառվող զեղչի չափը (տոկոս)

             Մինչև 1.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 10 %

1.000.001- 2.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 12 %

2.000.001- 4.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 14 %

4.000.001 - 6.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 16 %

             6.000.001- 8.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 18 %

             8.000.001- 10.000.000

Վճարման ենթակա մնացորդ գումարի 20 %

10.000.001-ից ավելին

Վճարման ենթակա մնացորդ գումարի 22 %

 

Տարաժամկետ վճարման կարգով մասնավորեցված գույքի (օբյեկտի) գնորդը 50 և ավելի տոկոս վճարելու դեպքում վճարված մասով կարող է ճանաչվել սեփականատեր, եթե առկա է մնացած մասի գնորդը, որը համաձայն է կնքել պայմանագիր և կատարել հետագա վճարումները` սույն օրենքով սահմանված կարգով:    

 

   Հոդված 7. Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական

                 միջոցառումներն` ըստ տնտեսության ոլորտների և պետական 

                 բաժնեմաս  ունեցող ընկերությունների

 

Մասնավորեցման գործընթացում ներգրավված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը կարող է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրեր:

Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է պետական գույքի մասնավորեցման նախապատրաստման կազմակերպական-տեխնի-կական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ վերոհիշյալ մարմնի կողմից նշանակված  անձինք կամ պետական,  տարածքային կառավարման մարմիններն, ընդ որում`

- մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս և տարածքային կառավարման մարմինները տեղեկություններ են տրամադրում մասնավորեցման գործընթացում ներգրավված իրենց համակարգի պետական բաժ-նեմաս ունեցող ընկերությունների ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը լուծարելու մասին.

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերություն-ների վնասաբերության պատճառները բացահայտելն է.

- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր կամ հրավիրվում են անկախ փորձագետներ, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները վերակազմակերպելու (միաձուլելու, միացնելու, բաժանելու, առանձնացնելու, վերակազմավորելու), ինչպես նաև պետական բաժնեմաս ունեցող ընկերություններում զբաղվածության կառուցվածքի փոփոխություններ կատարելու  ուղղությամբ:

      

  Հոդված 8. Մասնավորեցման գործընթացում ներգրավված պետական բաժնեմաս

                ունեցող ընկերությունների նկատմամբ Լեռնային Ղարաբաղի 

                Հանրապետության պետական կառավարման հանրապետական, 

                տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների 

                իրավասությունների սահմանափակումները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունները լուծարել կամ վերակազմակերպել (միաձուլել, միավորել, բաժանել, առանձնացնել, վերակազմավորել), բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված դեպքերի:

Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների մասնավորեցման և (կամ) մասնավորեցման նախապատրաստական  աշխատանքների մասին Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, մասնավորեցում իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին են փոխանցվում մասնավորեցվող ընկերության` պետությանը պատկանող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան չի նախատեսված:

Ծրագրում ընդգրկված պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների պետական գույքի դուրս գրումը, օտարումը և վարձակալության հանձնումը կատարվում է մասնավորեցումն իրա-կանացնող պետական կառավարման լիազորված մարմնի թույլտվությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացմամբ:

Ծրագրում ընդգրկված պետական գույքի նկատմամբ այլ սահմանափակումները կարող են սահմանվել սույն օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու միջոցով:

 

Հոդված 9. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական 

              միջոցառումները

 

Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`

- հասարակության լայն խավերին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականա-շնորհման) մասին»  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացի կազմակերպումը.

- մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցման կազմակերպումը.

- մասնավորեցում իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի միջոցով բաժնետոմսերի բաժանորդագրության իրականացումը.

- նոր բաժնետոմսերի բաց տեղաբաշխումը.

- մասնավորեցման և լուծարման  գործընթացներում խորհրդատվական ընկերությունների և փորձագետների ներգրավումը:

 

Հոդված 10. Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները գործում են 2004 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 2002-2003 թվականների ծրագրի մա-սին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը։

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ    

 

 

 

 

 

 

 

 

 

 

5 հունիսի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 120

                                                                                                                                                                                                                                                                                                                                
                                                                                                                         
                                                                                                                                                      Հավելված  

                                                                                      «Պետական գույքի մասնավորեցման

                                                                                   2004-2006 թվականների ծրագրի մասին»

                                                                        Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

                                                                                                 

 Ց Ա Ն Կ

2004-2006 թվականներին մասնավորեցման առաջարկվող

պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների

 

 

Հ/Հ

Ծածկագիր

Ընկերության (ձեռնարկության) անվանումը

Հասցեն

Էներգետիկա

1.    

7088

«Արցախգազ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծի փ.

Էլեկտրատեխնիկա և ռադիոէլեկտրոնիկա

2.    

7009

«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Նաբերեժնայա 1

3.    

7009/4

«Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարան» ՊՓԲԸ-ի «Արցախկաբել» ԴԸ

ք. Ստեփանակերտ,

Նաբերեժնայա 1

4.    

7011

«Ստեփանակերտի կոնդենսատորների գործարան» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Առաքելյան 17

Թեթև արդյունաբերություն

5.    

7012

«Ստեփանակերտի կոշիկի ֆաբրիկա» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Առաքելյան 1

6.    

7013

«Ղարմետաքսկոմբինատ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թումանյան 111

7.    

7015

«Ստեփանակերտի արտադրական կոմբինատ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծի 35

Սննդի արդյունաբերություն

8.    

7017

«Ստեփանակերտի գինու գործարան» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թումանյան 62

9.    

7021

«Մարտակերտի գինու գործարան» ՊՓԲԸ (կիսավեր)

ք. Մարտակերտ

10.  

7022

Առաջաձորի «Խաչեն» կաթի արտադրական ՊՓԲԸ

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

Ավտոմոբիլային տրանսպորտ

11.  

7033

«Արցախտրանս» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ

12.  

7035

«Մարտակերտի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

ք. Մարտակերտ,

Ազատամարտիկների 122

13.  

7036

«Մարտունու  բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

ք. Մարտունի

14.  

7037

Շուշիի  «Ավտո» ՊՓԲԸ

ք. Շուշի

15.  

7038

«Հադրութի  բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային»  ՊՓԲԸ

ք. Հադրութ

16.  

7110

«Ասկերանի  բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

ք. Ասկերան

17.  

7135

«Ստեփանակերտ-սերվիս» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Բաղրամյան 6

Ճանապարհաշինություն և շահագործում

18.  

7140

«Վահե Կարապետյան»  ճանշահագործում» ՓԲԸ

 

ք. Շուշի

Շինարարական ձեռնարկություններ

19.  

7047

«Հատուկ մոնտաժային աշխատանքների վարչություն» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Մանուկյան փ.

20.  

7054

Թիվ 7 համաշինարարական ՊՓԲԸ

ք. Մարտակերտ

21.  

7057

Թիվ 9 համաշինարարական ՊՓԲԸ

ք. Հադրութ

22.  

7058

«Իշխանագետ» ՊՓԲԸ

Հադրութի շրջան,

գ. Մեծ Թաղլար

23.  

7130

«Արցախ»  գիտավերականգնման արհեստանոց» ՊՁ

Ասկերանի շրջան,

գ. Բերքաձոր

24.  

7144

«Շինարարական մեքենայացված շարասյուն» ՓԲԸ

ք. Մարտակերտ

Շինանյութերի արտադրություն

25.  

7121

«Զառին բաղի քարհանք» ՊՁ

Ասկերանի շրջան,

Զառին բաղի տեղամաս

26.  

7129

«Տրանսքար» ՊՓԲԸ

ք. Քարվաճառ

Գյուղատնտեսություն

27.  

7070

«Ստեփանակերտի ինկուբացիոն ճտահանման կայան» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծի 27

28.  

7071

«Մեղվաբուծական» ՊՁ

Ասկերանի շրջան,

Սունջինկա տեղամաս

Նյութատեխնիկական մատակարարում

29.  

7073

«Արցախագրոսպասարկում» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Առաքելյան 10

30.  

7076

«Արցախնավթամթերք» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Առաքելյան 10

31.  

7079

«Շրջագրոսպասարկում» ՊՓԲԸ

ք. Մարտակերտ

32.  

7080

«Շրջագրոսպասարկում» ՊՓԲԸ

ք. Մարտունի

33.  

7081

«Շրջագրոսպասարկում» ՊՓԲԸ

ք. Շուշի

34.  

7131

Մարտակերտի «Գիտակ» ՊՓԲԸ

Մարտակերտի շրջան,

գ. Նոր Մարաղա

35.  

7143

«Արցախերկսևմետ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Երկաթգծի կայան

Կոմունալ տնտեսություն

36.  

7086

«Ջրմուղ-կոյուղի» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Տ. Մեծի 40

37.  

7087

«Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Վ. Սարգսյան 7

38.  

7089

«Շինվերանորոգում» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Պավլովի փ.

39.  

7090

«Ասկերանի կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

ք. Ասկերան

40.  

7091

«Մարտակերտի կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

ք. Մարտակերտ,

Ազատամարտիկների 119

41.  

7092

«Մարտունու կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

ք. Մարտունի

42.  

7094

«Բարեկարգում» ՊՓԲԸ

ք. Շուշի,

Մադաթովի 1

43.  

7095

«Հադրութի  կոմունալ տնտեսություն» ՊՓԲԸ

ք. Հադրութ

44.  

7113

«Ստեփանակերտի սանմաքրում» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Ա. Մկրտչյան 16

45.  

7114

«Ь. кпեчіЭЫіЭЗ іЭніЭ щіХіщіЫЗЭ ЅբбліЫգЗ» дцґА

щ. кпեчіЭіПեсп,

Ь. кпեчіЭЫіЭ 36

Այլ ճյուղեր»

46.  

7026

«Ստեփանակերտի կահույքի ֆաբրիկա» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թումանյան 66

47.  

7028

«Արցախագրոսպասարկում» մասնագիտացված վերանորոգման ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Առաքելյան 10

48.  

7030

«Պոլիգրաֆ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Մամիկոնյան 21

49.  

7111

«Երազ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Խանին բաղի տեղամաս

50.  

7115

«Արցախմամուլ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Վ. Սարգսյան 14

51.  

7128

«Ստեփանակերտի կենցաղսպասարկում» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Ս. Դավթի 15

52.  

7137

Շուշիի «Արտադրաշինարարական և կենցաղային» ՊՁ

ք. Շուշի

Նժդեհի 28

53.  

7138

Ասկերանի «Արտադրաշինարարական» ՊՁ

ք. Ասկերան

Շահումյան փ.

54.  

7139

Մարտունու «Բնակչության կենցաղային սպասարկում» ՊՓԲԸ

ք. Մարտունի

Ազատամարտիկների  6

55.  

7132

«Ստեփանակերտի կոմուննախագիծ» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ

56.  

7133

Առաջաձորի «Արտադրաշինարարական» ՊՓԲԸ

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

57.  

7141

«Ստեփանակերտի ճանապարհային  անվտանգության տեխնիկական սպասարկում»  ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ

Ազատամարտիկների 33 ա

58.  

7142

«Ստեփանակերտի հաշվապահական դպրոց»  ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ

Մամիկոնյան 7

59.  

7145

ԼՂՀ «Կինոտեսամիավորում» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Ս. Դավթի 3

Առողջապահություն

60.  

7097

«Ստոմատոլոգիա» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Ա. Մանուկյան 9 ա

61.  

7134

«Արցախդեղագործություն» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թումանյան 107

62.  

7143

«Ֆիզկուլտ. դիսպանսեր» ՊՓԲԸ

ք. Ստեփանակերտ,

Թևոսյան  5 ա

         

 

                                                                                                         

 

                                                                                                            Հավելված 2 

                                                                                  «Պետական գույքի մասնավորեցման

                                                                                 2004-2006 թվականների ծրագրի մասին»

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի

 

 

                                                                          Ց Ա Ն Կ       

2004-2006 թվականներին մասնավորեցման առաջարկվող «փոքր», անավարտ շինարարության և կիսավեր օբյեկտների

 

Հ/հ

Ծածկագիր

Օբյեկտի անվանումը

Հասցեն

I. «Փոքր» օբյեկտներ

1.

1053

Նախկին խանութ

ք. Մարտունի,

Լերմոնտովի 31

2.

1064

Նախկին պահեստ

Մարտունու շրջան,

գ. Կարմիր Շուկա

3.

1067

Նախկին խանութ

Մարտունու շրջան,

գ. Հացի

4.

1072

Նախկին խանութ

Մարտունու շրջան,

գ. Ղավախան

5.

1089

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Մեծ շեն

6.

1116

Նախկին պահեստ

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

7.

1173

Նախկին խանութ

Ասկերանի շրջան,

գ. Ռև

8.

1188

Նախկին խանութ

Ասկերանի շրջան,

գ. Աստղաշեն

9.

1221

Նախկին պահեստ

ք. Մարտունի

10.

1230

Նախկին խանութ

Մարտունու շրջան,

գ. Սարգսաշեն

11.

1231

Նախկին վարչական շենք

ք. Մարտունի,

Ազատամարտիկների փ.

12.

1234

Նախկին վարչական շենք

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

13.

2007

Նախկին խորտկարան

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

14.

2015

Նախկին ճաշարան

Ասկերանի շրջան,

գ. Աստղաշեն

II. Անավարտ շինարարություն

15.

4031

Վարչական շենք

ք. Ստեփանակերտ,

Տիգրան Մեծի փ.

16.

4048

Ծննդատուն

 

ք. Մարտակերտ,

Սախարովի փ.

17.

4053

Ծննդատուն

ք. Ասկերան,

Շահումյան փ.

III. Կիսավեր օբյեկտներ

18.

6001

Նախկին պահեստ

ք. Մարտունի,

Խաչատրյան փ.

19.

6021

Նախկին ավտոտեխսպասարկման կետ

ք. Հադրութ,

Ա. Մկրտչյան փ.

 

20.

6022

Նախկին խոզի ֆերմա

ք. Հադրութ,

Ազատամարտիկների փ.

21.

6035

Նախկին խանութ

Մարտունու շրջան,

գ. Ննգի

22.

6038

Նախկին սպանդանոց

ք. Մարտունի

23.

6040

Նախկին դեղատան շենք

ք. Շուշի,

Մաշտոցի փ.

24.

6041

Նախկին կոմիսիոն խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Վանք

25.

6042

Նախկին սպասարկման կետ

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

26.

6059

Նախկին ավտոպահեստամասերի խանութ

Մարտունու շրջան,

գ. Կարմիր Շուկա

27.

6077

Նախկին ճաշարան

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

28.

6080

Նախկին լվացքատան շենք

ք. Շուշի

29.

6086

Նախկին խորտկարան

Մարտունու շրջան,

գ. Կոլխոզաշեն

30.

6099

Նախկին հանրախանութ

ք. Մարտակերտ,

Ազատամարտիկների փ.

31.

6100

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Առաջաձոր

32.

6128

Նախկին շինանյութերի պահեստի շենքեր

ք. Մարտակերտ,

Ազատամարտիկների փ.

33.

6129

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Մոխրաթաղ

34.

6130

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Կուսապատ

35.

6131

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Կուսապատ

36.

6132

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Ճանկաթաղ

37.

6133

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Մադաղիս

38.

6134

Նախկին խանութ

Մարտակերտի շրջան,

գ. Հար-Գոմեր

39.

6135

Մարտունու հացի գործարան

ք. Մարտունի

IV. Այլ օբյեկտներ

40.

8006

Շուշիի նախկին առողջարանի մասնաշենք

ք. Շուշի,

Մանուկյան 2

41.

8012

Տարածք-նկուղ

ք. Ստեփանակերտ,

Մաշտոցի 7

42.

8014

Տարածք- ձեղնահարկ

ք. Ստեփանակերտ,

Մաշտոցի 7

43.

8017

Տարածք- ձեղնահարկ

ք. Ստեփանակերտ,

Մաշտոցի 7