Ընդունված է 2009թ. մայիսի 27-ին
Հոդված 1.
Սահմանել, որ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր չի կազմում:
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի վրա չի տարածվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՕ-94 օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» և «գ» կետերի և 3-րդ մասի «գ» կետի, ինչպես նաև 22-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի, 3-12-րդ մասերի և 14-րդ մասի դրույթների գործողությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2010-2012 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման, հաստատման, վերջինիս ցուցանիշների հրապարակման ու կիրառման գործընթացին վերաբերող մասով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
18 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-28-Ն