Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝
ա) եկամուտների գծով՝ 34235.2 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը,
բ) ծախսերի գծով՝ 36221.2 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),
գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 1986.0 մլն դրամ.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների գծով 5718.8 մլն դրամ (ներառյալ՝ անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահ-պանվող հիմնարկներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները),
բ) ծախսերի գծով՝ 5718.8 մլն դրամ.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների 2007 թվականի բյուջեները կկազմեն՝
ա) եկամուտների գծով՝ 1474.0 մլն դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները),
բ) ծախսերի գծով՝ 1474.0 մլն դրամ:
Հոդված 2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեն՝
|
Գումարը (հազար դրամներով) |
1. Եկամուտների գծով |
31072635.7 |
2. Ծախսերի գծով |
33058661.3 |
3. Դեֆիցիտը (պակասուրդը) |
1986025.6 |
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ծածկմանն ուղղել պետական արժեթղթերից՝ 1500000.0 հազ. դրամ և այլ ներքին ու արտաքին աղբյուրներից՝ 486025.6 հազ. դրամ:
Հոդված 4. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի եկամուտները (առանց Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարի)՝ ըստ ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի՝ հետևյալ չափերով՝
|
Գումարը (հազար դրամներով) |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
11500000.0 |
այդ թվում՝ |
|
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
11100000.0 |
որից՝ |
|
1. Հարկային եկամուտներ |
9940000.0 |
2. Պետական տուրք |
400000.0 |
3. Ոչ հարկային եկամուտներ |
760000.0 |
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
400000.0 |
Հոդված 5. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ հետևյալ չափերով՝
Խումբ |
Ենթա- խումբ |
|
Գումարը (հազար դրամներով) |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
33058661.3 |
|
|
այդ թվում՝ |
|
01 |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
2828412.9 |
|
|
այդ թվում՝ |
|
|
01 |
Օրենսդիր մարմին, պետական կառավարում |
1148960.6 |
|
02 |
Պետական ֆինանսական կառավարում |
578735.6 |
|
03 |
Արտաքին քաղաքական գործունեություն |
328105.2 |
|
05 |
Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն |
125642.8 |
|
06 |
Ընտրություններ և հանրաքվեներ |
135810.8 |
|
07 |
Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ |
511157.9 |
02 |
|
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
125800.0 |
|
|
այդ թվում՝ |
|
|
03 |
Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր |
125800.0 |
03 |
|
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ |
1984956.0 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Հասարակական կարգի պահպանություն |
1063438.8 |
|
02 |
Ազգային անվտանգություն |
535302.3 |
|
03 |
Դատական գործունեություն |
386214.9 |
04 |
|
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
5115930.3 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում |
137764.4 |
|
02 |
Նախադպրոցական կրթություն |
52117.6 |
|
03 |
Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն |
4121307.0 |
|
04 |
Հատուկ ընդհանուր կրթություն |
25000.0 |
|
05 |
Արտադպրոցական դաստիարակություն |
101782.6 |
|
06 |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
99268.9 |
|
07 |
Միջին մասնագիտական կրթություն |
212221.8 |
|
08 |
Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն |
324468.0 |
|
09 |
Լրացուցիչ կրթություն |
27000.0 |
|
10 |
Գիտություն |
15000.0 |
05 |
|
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ |
1670000.0 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Առողջապահության բնագավառում պետական կառավարում |
62700.7 |
|
02 |
Հիվանդանոցային բուժօգնություն |
801412.2 |
|
03 |
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն |
483516.6 |
|
04 |
Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության պահպանում |
110398.7 |
|
05 |
Բուժօգնության այլ ծառայություններ |
101704.4 |
|
06 |
Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր |
110267.4 |
06 |
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ |
6072492.3 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում |
140906.1 |
|
02 |
Կենսաթոշակային ապահովում |
1914680.8 |
|
03 |
Պետական նպաստներ բնակչությանը |
1107711.6 |
|
04 |
Սոցիալական ապահովության միջոցառումներ |
936087.3 |
|
05 |
Այլ սոցիալական ծրագրեր |
1973106.5 |
07 |
|
ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ |
1043960.1 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի բնագավառում պետական կառավարում |
10894.6 |
|
02 |
Գրադարաններ |
39899.1 |
|
03 |
Թանգարաններ և ցուցահանդեսներ |
32085.3 |
|
04 |
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ |
35476.6 |
|
06 |
Արվեստ |
235264.0 |
|
08 |
Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում |
103000.0 |
|
09 |
Սպորտ |
133748.5 |
|
10 |
Հեռուստառադիոհաղորդումներ |
330284.9 |
|
11 |
Հրատարակչություններ, խմբագրություններ |
66859.6 |
|
13 |
Կրոնական ծրագրեր |
15000.0 |
|
14 |
Մշակութային և երիտասարդական ծրագրեր |
32947.5 |
|
16 |
Այլ ծրագրեր |
8500.0 |
08 |
|
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
250000.0 |
|
|
այդ թվում` |
|
|
05 |
Այլ ծրագրեր |
250000.0 |
10 |
|
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ |
2177480.4 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում |
111193.2 |
|
04 |
Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն |
59733.5 |
|
05 |
Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակա-համաճարակային միջոցառումներ |
112769.7 |
|
06 |
Անտառային տնտեսություն |
90600.0 |
|
07 |
Այլ ծրագրեր |
1803184.0 |
11 |
|
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
233732.6 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Արդյունաբերության, շինարարության և բնապահպանության բնագավառում պետական կառավարում |
209594.4 |
|
07 |
Այլ ծրագրեր |
24138.2 |
13 |
|
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
117072.9 |
|
|
այդ թվում` |
|
|
04 |
Զբոսաշրջություն |
2000.0 |
|
05 |
Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ |
115072.9 |
14 |
|
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ |
11438823.8 |
|
|
այդ թվում` |
|
|
01 |
Պետական պարտքային պարտավորությունների հետ կապված գործառնություններ |
120000.0 |
|
02 |
Տրանսֆերտային վճարումներ ԼՂՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ |
676643.2 |
|
06 |
Այլ ծրագրեր |
10642180.6 |
Հոդված 6. Հաստատել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` հետևյալ չափերով՝
|
Գումարը (հազար դրամներով) |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
33058661.3 |
|
այդ թվում՝ |
|
|
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ |
23808661.3 |
|
այդ թվում՝ |
|
|
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ |
6088601.4 |
|
որից՝ |
|
|
- քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդ |
61980.2 |
|
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ |
2246214.1 |
|
այդ թվում՝ |
|
|
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ |
2246214.1 |
|
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
4333577.0 |
|
այդ թվում՝ |
|
|
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ |
676643.2 |
|
Թոշակներ |
722230.8 |
|
Կրթաթոշակներ |
116123.7 |
|
Նպաստներ |
1107711.6 |
|
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ |
1710867.7 |
|
այդ թվում՝ |
|
|
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
694703.7 |
|
- ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում |
5940.0 |
|
- ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ |
1010224.0 |
|
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ |
11140268.8 |
|
այդ թվում՝ |
|
|
Ապրանքների ձեռքբերում |
857191.7 |
|
այդ թվում՝ |
|
|
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր |
635714.2 |
|
այդ թվում՝ |
|
|
- գրասենյակային ապրանքներ և նյութեր |
112265.0 |
|
- գույք և սարքավորումներ |
418138.8 |
|
- փափուկ գույք և հանդերձանք |
105310.4 |
|
Դեղորայք և վիրակապային նյութեր |
60452.0 |
|
Սննդամթերք |
161025.5 |
|
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
109469.4 |
|
Տրանսպորտային ծառայությունների վճարներ |
262172.0 |
|
Կապի ծառայությունների վճարներ |
145141.9 |
|
Կոմունալ ծառայությունների վճարներ |
475184.3 |
|
այդ թվում՝ |
|
|
Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
334716.5 |
|
Ջրմուղ- կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
9690.8 |
|
Այլ կոմունալ ծախսեր |
130777.0 |
|
Այլ ծախսեր |
9291109.5 |
|
այդ թվում՝ |
|
|
Գույքի վարձակալության ծախսեր |
27963.0 |
|
այդ թվում՝ |
|
|
- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր |
27963.0 |
|
Արտագերատեսչական պահպանության ծախսեր |
39049.8 |
|
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր |
3000.0 |
|
Ծառայությունների ձեռքբերման և ներկայացուցչական ծախսեր |
224646.7 |
|
Ղեկավարի ֆոնդ |
78500.0 |
|
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր |
8917950.0 |
|
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ |
9250000.0 |
|
այդ թվում՝ |
|
|
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ |
9250000.0 |
|
այդ թվում՝ |
|
|
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ |
9250000.0 |
Հոդված 7. Սահմանել, որ՝
1) 2008 թվականի հունվար ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2007 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.
2) մինչև 2010 թվականի հունվարի 1-ը երկարաձգել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2007 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյու-ջեին տրամադրվելիք միջպետական վարկի մարման ժամկետը` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.
3) 2007 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 35500 դրամ, հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը՝ 55500 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսի չափով.
4) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան՝ պետական հիմնարկների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ընդունած որոշումների համաձայն բացված արտաբյուջետային միջոցների հաշիվների (բացառությամբ դատական, իրավապահ և դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների դեպոզիտային, իրավաբանական անձանց սպասարկման նպատակով պետական հիմնարկների համար բացված դեպոզիտային հաշիվների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հաշիվների), ինչպես նաև հարկային պետական ծառայության աշխատակիցների խրախուսման և /կամ/ համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների միջոցների շրջանառությունը 2007 թվականի ընթացքում իրականացվում և այդ հաշիվների մուտքերի և ելքերի նախահաշվային ու փաստացի ցուցանիշները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլվում են որպես պետական բյուջեի համապատասխան մուտքեր և ելքեր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Ընդ որում, նախահաշիվներով նախատեսվող 2007 թվականի բյուջետային տարվա եկամուտների գումարների չափով ենթակա են ավելացման սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների գումարները, ծախսերի նախահաշվային գումարների չափով՝ սույն օրենքի 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները (սույն կետում նշված նախահաշիվներին համապատասխան ֆինանսավորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլելով սույն օրենքի N 1 հավելվածի՝ այդ ծրագրերին համապատասխանող խմբերում և ենթախմբերում), իսկ եկամուտների և ծախսերի նախահաշվային գումարների դրական կամ բացասական տարբերության չափով՝ համապատասխանաբար պակասեցման կամ ավելացման սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված դեֆիցիտի (պակասուրդի) ընդհանուր գումարը և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրների համապատասխան գումարները:
Հոդված 8. Հաստատել՝
1) սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր չափերը՝ սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2007 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 199897.2 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեն՝ եկամուտների և ծախսերի գծով՝ 5718788.8 հազար դրամ գումարով` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն:
Հոդված 9. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2007 թվականին անհրաժեշտության դեպքում՝
1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.
2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն խմբին և ենթախմբին դասվող՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների ցանկերում.
3) սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտները` արտահայտելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 4-6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբում` որպես առանձին լրացուցիչ ծախսային ծրագրեր) գումարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից դիմումներ, հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս`«Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների (բացառությամբ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների) մար-ման համար անհրաժեշտ վճարումները,
գ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,
դ) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պե-տական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 30-րդ հոդվածի պահանջների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախ-սերը.
4) վերաբաշխել սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2007 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով.
5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ և 45-րդ հոդվածներին և սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 7-րդ մասերին համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված՝ փոփոխություններ կատարել սույն օրենքի N 3 և N 4 հավելվածներում.
6) սույն օրենքի 4-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնախատեսված և պետական բյուջե մուտքագրված նվիրաբերված գումարներն ըստ նվիրաբերողի կողմից որոշված ուղղությունների, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, օգտագործման դեպքում այդ գումարների չափով ավելացնել սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության փոփոխության ենթարկել՝ 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային ծախսերի համապատասխան գումարները և N 1 հավելվածով նախատես-ված սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահմանված հատկացումները (կամ, եթե սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծախսային ծրագրերը նախատեսված չեն սույն օրենքի N 1 հավելվածում, դրանք որպես առանձին լրացուցիչ ծրագրեր արտացոլել սույն օրենքի N 1 հավելվածում` այդ ծրագրերին համապատասխանող խմբերում և ենթախմբերում).
7) պահպանելով սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված ծախսային ծրագ-րերի գծով հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց սահմանափակ-ման).
8) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2007 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը.
9) սույն օրենքի N 4 հավելվածով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության 2007 թվականի բյուջեով նախատեսված եկամուտների, ըստ դրանց ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի գծով սահմանված համապատասխան գումարները բյուջեի կատարման ընթացքում գերազանցված՝ լրացուցիչ ստացված եկամուտների գումարի չափով ավելացնել սույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով և սույն օրենքի N 4 հավելվածով հաստատված բյուջետային եկամուտների, ինչպես նաև ըստ այդ եկամուտների հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի պատկանելիության համապատասխան փոփոխության ենթարկել՝ բյուջետային ծախսերի ֆինանսավորման համար սույն օրենքի N 4 հավելվածով նա-խատեսված բյուջետային հատկացումների գումարները և դրանց օգտագործումն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հոդված 10. Սույն օրենքի NN 1- 4 հավելվածները համարվում են սույն օրենքի անբաժանելի մասերը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
11 հունվարի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 1