2006թ. ԼՂՀ պետական բյուջեի մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2005թ. դեկտեմբերի 12-ին

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի հա­մա­խմբված բյուջեն կկազ­մի՝

ա) եկամուտների գծով՝ 28112.0 մլն դրամ (առանց միջբյուջետային փոխան­ցում­ներից ստաց­վող մուտքե­րի), ներառյալ` Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարը,

բ) ծախսերի գծով՝ 30312.0  մլն  դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների),

գ) դեֆիցիտը (պակասուրդը)՝  2200.0 մլն դրամ.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրու-թյան 2006 թվա­­կանի բյուջեն կկազմի`

ա) եկամուտների գծով` 5257.6 մլն դրամ (ներառյալ՝ անմիջապես պետական բյու­ջեից՝ տրանս­ֆերտ­­­­­նե­րի տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնք­նե­րի բյու­ջեներով պահ-պանվող հիմ­նարկ­նե­­րից՝ պար­տա­դիր սոցիալական ապա­հո­վա­գրու­թ­յան վճարների տեսքով ստաց-վող եկամուտները),

բ) ծախսերի գծով՝ 5257.6  մլն դրամ.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների 2006 թվականի բյուջեները կկազմեն՝

ա) եկամուտների գծով՝ 1267.0  մլն դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշ­­տո­նա­կան տրանս­­­ֆերտ­­­­նե­րը),

բ) ծախսերի գծով՝ 1267.0  մլն  դրամ:

  

 Հոդված 2.  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի պե­տա­­կան բյու­ջեն՝ 

            

 

Գումարը 

(հազար դրամներով)

1. Եկամուտների  գծով

25104280.0

2. Ծախսերի  գծով

27304280.0

3. Դեֆիցիտը  (պակասուրդը)

2200000.0

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի դե­ֆի­ցի­տի (պա­կա­սուրդի)  ծածկ­մանն  ուղղել այլ ներքին և արտաքին աղբյուրներից ստացված միջոցները:     

 

Հոդված 4. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի պե­տա­­կան բյու­ջեի եկա­­­­մուտ­ները (առանց Հայաստանի Հանրապետությունից ստացվող միջպետական վարկի գումարի)՝ ըստ ձևավոր­ման աղբ­յուր­ների դա­սա­կարգ­ման առան­­ձին խմբերի՝ հե­տևյալ չափե­րով՝ 

 

 

Գումարը

(հազար դրամներով)

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

9017580.0

այդ թվում՝

 

 Ա.  ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

8317580.0

 որից՝

 

 1. Հարկային եկամուտներ                                                                                                                                                             

6880000.0

 2. Պետական տուրք  

400000.0

 3. Ոչ հարկային եկամուտներ 

1037580.0

 Բ.  ԿԱՊԻՏԱԼԻ  ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

700000.0

 

Հոդված 5. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի պե­տա­­­­կան բյուջե­­­ից հատ­­­­­կա­ցում­ները՝ ըստ բյու­ջե­տային ծախսերի գոր­ծա­ռնա­կան դա­սա­կարգ­­ման՝­ հետևյալ չա­փե­րով՝

 

Խումբ

Ենթա-խումբ

 

Գումարը                     (հազար դրամներով)

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

27304280.0

 

 

 այդ թվում՝

 

 01

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2290579.2

 

 

այդ թվում՝

 

 

 01

Օրենսդիր մարմին, պետական կառավարում

940218.5

 

 02

Պետական ֆինանսական կառավարում

540113.1

 

 03

Արտաքին քաղաքական գործունեություն

241637.0

 

 05

Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն

104354.5

 

 06

Ընտրություններ և հանրաքվեներ

65056.5

 

 07

Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ

399199.6

 02

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

24300.0

 

 

 այդ թվում՝

 

 

 03

 Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր

24300.0

 03

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1558261.2

 

 

այդ թվում՝

 

 

 01

Հասարակական կարգի պահպանություն

874988.0

 

 02

Ազգային անվտանգություն

340824.6

 

 03

Դատական գործունեություն

342448.6

 04

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

4172377.8

 

 

այդ թվում՝

 

 

 01

Կրթության և գիտության բնագավառում պետական

կառավարում

98117.8

 

 02

Նախադպրոցական կրթություն

24125.3

 

 03

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն

3381779.9

 

 04

Հատուկ ընդհանուր կրթություն

24096.0

 

 05

Արտադպրոցական դաստիարակություն

83114.4

 

 06

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն

25000.0

 

 07

Միջին մասնագիտական կրթություն

181309.4

 

 08

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

291410.6

 

 09

Լրացուցիչ կրթություն

30424.4

 

 10

Գիտություն

33000.0

 05

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

1560000.0

 

 

այդ թվում՝

 

 

 01

Առողջապահության բնագավառում պետական կառավարում

43421.6

 

 02

Հիվանդանոցային բուժօգնություն

758474.7

 

 03

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն

450799.4

 

 04

Հիգիենիկ-հակահամաճարակային ծառայության պահպանում

102366.9

 

 05

Բուժօգնության այլ ծառայություններ

112745.4

 

 06

Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր

92192.0

 06

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

 

5498274.8

 

 

այդ թվում՝

 

 

 01

Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում

115146.6

 

 02

Կենսաթոշակային ապահովում

1513859.1

 

 03

Պետական նպաստներ բնակչությանը

1101931.0

 

 04

Սոցիալական ապահովության միջոցառումներ

815350.2

 

 05

Այլ սոցիալական ծրագրեր

1951987.9

 07

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ

916865.7

 

 

այդ թվում՝

 

 

 01

Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի բնագավառում պետական կառավարում

9643.0

 

 02

Գրադարաններ

34291.2

 

 03

Թանգարաններ և ցուցահանդեսներ

27119.9

 

 04

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ

21381.5

 

 06

Արվեստ

211612.7

 

 08

Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում

և պահպանում

102334.0

 

 09

Սպորտ

120891.9

 

 10

Հեռուստառադիոհաղորդումներ

267159.1

 

 11

Հրատարակչություններ, խմբագրություններ

64432.4

 

 13

Կրոնական ծրագրեր

15000.0

 

 14

Մշակութային և երիտասարդական ծրագրեր

35000.0

 

 15

Այլ ծրագրեր

8000.0

 08

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

230000.0

 

 

 այդ թվում՝

 

 

 05

 Այլ ծրագրեր

230000.0

 10

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ

ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2348918.1

 

 

այդ թվում՝

 

 

 01

Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում

93017.7

 

 04

Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն

50268.1

 

 05

Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակահամաճա-

րակային միջոցառումներ

99297.8

 

 06

Անտառային տնտեսություն

83834.5

 

 07

 Այլ ծրագրեր

2022500.0

 11

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

182457.4

 

 

 այդ թվում՝

 

 

 01

 Արդյունաբերության, շինարարության և բնապահպանության

 բնագավառում պետական կառավարում

173096.3

 

 07

 Այլ ծրագրեր

9361.1

 13

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

131657.9

 

 

 այդ թվում՝

 

 

 04

 Զբոսաշրջություն

2000.0

 

 05

 Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայություններ

129657.9

 14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

8390587.9

 

 

 այդ թվում՝

 

 

 02

 Տրանսֆերտային վճարումներ ԼՂՀ պետական բյուջեից

 համայնքների բյուջեներ

523237.3

 

 06

 Այլ ծրագրեր

7867350.6

 

Հոդված  6. Հաստատել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետա­յին հատ­կա­­ցումների հաշ­­վին ֆինանսավորվող ծախսատեսակները՝ ըստ բյու­ջե­տա­յին ծախսերի տնտե­սա­գի­տա­կան դա­­սա­կարգ­ման՝ հետևյալ չափերով՝

 

 

Գումարը 

(հազար դրամներով)

 

 

 ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

27304280.0

 

 այդ թվում՝

 

 

 ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

20004280.0

 

 այդ թվում՝

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ

ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

5047062.7

 

այդ թվում՝

 

 

- քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդ

36723.0

 

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

1595015.0

 

այդ թվում՝

 

 

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ

1595015.0

 

ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

3938318.3

 

այդ թվում՝

 

 

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ

523237.3

 

Թոշակներ

690985.4

 

Կրթաթոշակներ

87170.0

 

Նպաստներ

1049431.0

 

Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

1587494.6

 

այդ թվում՝

 

 

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

581554.6

 

 - ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում

5940.0

 

- վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ

1000000.0

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

9423884.0

 

այդ թվում՝

 

 

Ապրանքների ձեռքբերում

752156.5

 

այդ թվում՝

 

 

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

518025.2

 

այդ թվում՝

 

 

- գրասենյակային ապրանքներ և նյութեր

109008.6

 

- գույք և սարքավորումներ

339462.8

 

- փափուկ գույք և հանդերձանք

69553.8

 

Դեղորայք և վիրակապային նյութեր

78371.0

 

Սննդամթերք և դրամական բավարարում

155760.3

 

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

58166.9

 

Տրանսպորտային ծառայությունների վճարներ

252291.3

 

Կապի ծառայությունների վճարներ

138616.3

 

Կոմունալ ծառայությունների վճարներ

455509.0

 

այդ թվում՝

 

 

Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

303955.2

 

Ջրմուղ- կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

6195.2

 

Այլ կոմունալ ծախսեր

145358.6

 

Այլ ծախսեր

7767144.0

 

այդ թվում՝

 

 

Գույքի վարձակալության ծախսեր

27480.1

 

այդ թվում՝

 

 

- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր

27480.1

 

Արտագերատեսչական պահպանության ծախսեր

39049.9

 

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր

2000.0

 

Ծառայությունների ձեռքբերման և  ներկայացուցչական ծախսեր

151339.9

 

Ղեկավարի ֆոնդ

23000.0

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

7524274.1

 

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

7300000.0

 

այդ թվում՝

 

 

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

7300000.0

 

այդ թվում՝

 

 

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

7300000.0

     

 

Հոդված 7.  Սահմանել, որ՝

1) 2007 թվականի հունվար ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պետու­թ­յան կառա­վա­­­րու­­­թյու­նը չի շա­րունակի 2006 թվականի բյուջետային տարվա պար­­տա­վո­րու­թյունների գծով գոր­­ծառ­նու­թյուն­նե­րի ձևա­կեր­պումների իրա­կա­նա­ցումը.

2) մինչև 2010 թվականի հունվարի 1-ը երկարաձգել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2006 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյու-ջեին տրամադրվելիք միջպետական վարկի մարման ժամկետը` տարեկան 0.01 տոկոսադրույքով, ինչպես և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1993-2005 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված բյուջետային վարկերի մարման ժամկետը եր-կարաձգել մինչև 2010 թվականի հունվարի 1-ը .

3) 2006 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույ­քաչափը կազ­­­մում է 30000.0 դրամ, հարկային ծառայողների բա­զային պաշտոնային դրույ­­­­քաչափը՝ 55500.0 դրամ, իսկ յուրաքանչյուր պետա­կան մարմնի քաղաքացիական ծա­ռա­յող­ների տա­­­րե­կան պար­գևատր­ման ֆոն­­դի միաս­նական տոկոսային դրույքաչափը` այդ մար­մնի գծով Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պե­­տու­թյան 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված քա­ղա­քա­ցիա­կան ծա­ռա­յողների աշխատավարձի տարե­կան ֆոնդի 10 տո­­կոսի չափով:

 

Հոդված 8. Հաստատել՝

1) սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատ­կացում­նե­րի բաշ­­խու­մը՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  օրենսդիր, գործադիր և դատա­կան իշխա­նու­թյան մար­­մին­­նե­րի՝ սույն օրեն­քի N 1 հա­վել­­վածի համաձայն.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեից հա­մայնք­­նե­րի բյու­­ջե­նե­րին դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալը՝ սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույ­­քի կա­դաստ­­րի պե­տա­կան կոմի-տեի համակարգի 2006 թվականի ծախսերի նախա­հա­շիվը՝ 176588.0 հա­զար դրամ գու­մա­րով` սույն օրենքի N 3 հա­վել­վածի հա­մա­ձայն.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրու-թյան 2006 թվա­­­կանի բյուջեն, եկամուտների և ծախսերի գծով՝ 5257612.6 հազար դրամ գու­մա­րով` սույն օրենքի N 4 հա­­վել­վածի համաձայն:

 

Հոդված 9. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2006 թվա­­կա­նին ան­հրա­­­­ժեշտության դեպքում՝

1) վե­րա­բաշ­խել սույն օրեն­­քի N 1 հա­վել­վածում բյուջետային ծախսերի գոր­ծա­ռնա­կան դա­սա­­կարգ­ման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախ­սա­յին ծրագիրն իրա­­կա­նաց­նող Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պե­տութ­յան պետական կա­ռա­վար­ման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրա­գիրն իրա­կանացնելու հա­մար սույն օրեն­քով հաստատված հատ­կա­ցում­ները.

2)  փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գոր­ծառնական դա­­սա­կարգ­ման նույն խմբին և ենթախմբին դասվող՝ սույն օրենքի N 1 հա­վել­վածով սահ­­ման-ված նույն ծախ­սա­­յին ծրա­գիրն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հան­րա­­պե­տու­թյան գոր­­ծա­­դիր իշ­­խա­­նու­թ­յան մար­­­մին­նե­րի ցան­կե­րում.

3) սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստաց­­­ված եկա­մուտներն արտա­հայ­տե­լ­ով Լեռնային Ղարաբաղի Հան­­­րապետութ­յան 2006 թվականի պե­տա­կան բյու­­ջեի կա­տար­ման մա­սին հաշ­­վետ­վու­թյուն­նե­րում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 4-6-րդ հոդվածներով հաս­տատ­ված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբում` որպես առանձին ծախսային ծրագրեր) գու­մար­ները, Լեռնային Ղարաբաղի Հան­­­րա­պե­տու­թ­յան 2006 թվականի պետական բյու­ջեից առանց սահմա­նա­փակ­ման իրակա­նաց­նել`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կող­մից օրենս­­դրու­­թյամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատա­րա­նի վճիռ­ների և որո­շում­ների դեմ վե­­րաքննիչ և վճռա­բեկ բո­ղոքներ ներկայաց­նե­լիս` «Պե­տա­կան տուրքի մա­սին» Լեռնային Ղարաբաղի Հան­­­­րա­պետության օրեն­քով սահ­ման­­ված վճա­րում­ները,

բ) Լեռնային Ղարաբաղի Հան­­րապետու­թ­յան հարկային մարմինների կող­մից Լեռնային Ղարաբաղի Հան­­­րապետու­թ­յան պետական կառավարման մարմին­նե­րում և պետական հիմ­նարկ­նե­­րում Լեռնային Ղարաբաղի Հան­­­րապետու­թ­յան օրենս­դրու­թ­յամբ սահ­մանված կարգով կա­տար­­­ված ստու­­­­գում­­ների և վերստուգում­նե­րի արդ­յուն­­քում առա­ջադրված լրացուցիչ հար­կայ­ին պար­­­տա­վո­րու­թ­յունների (բացառու­թ­յամբ պար­տա­դիր սոցիալական ապահովագրության վճարների) մարման հա­մար ան­հրա­ժեշտ վճարումները,

գ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տու­թ­յան օրեն­քին համապա­տաս­խան ոչ կառավար­չա­կան բնույթի գոր­ծու­նեություն իրակա­նաց­նող պե­տական (բյու­ջե­տային) հիմ­­նարկ­­ների պետական ոչ առևտ­րային կազմակերպութ­յուն­նե­րի վե­րա­կազմակերպման նպա­տա­­կով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տութ­յան պե­տա­կան ռե­գիստ­րում պե­տական գրանց­ման, կնիք­ների պատ­րաստ­ման թույ­լտ­վու­թ­յան, ինչպես նաև կազ­մա­կեր­պությանը հանձնված գույքի գրանց­ման համար «Պետական տուրքի մա­սին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տութ­յան օրենքով   սահ­ման­­ված  վճա­րում­նե­րը,

դ) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավ­տո­մեքենաներ ստացած հաշ­­մանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համա­րա­նիշ տա­լու, ինչ­­­պես նաև ավտոմեքենայի գրանց­­ման ու վերագրանցման համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հան­րա­­­պե­տութ­յան օրենքով սահ­ման­­ված վճա­րում­ների գծով այդ հաշ­ման­դամների փո­խա­­րեն, նշված օրեն­քի 30-րդ հոդվածի պահանջների համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հան­­­րա­պե­տութ­յան կա­ռա­­վա­րու­թ­յան կող­մից կա­տար­­վող ծախ-սերը.

4) վերաբաշխել սույն օրենքի`

ա) N 3 հավելվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պե­տու­թ­յան ան­շարժ գույ­­քի կա­դաստ­­րի պե­տա­կան կոմիտեի 2006 թվա­կա­նի ծախ­սերը (ինչպես ըստ ծախ­սա­յին հոդ­ված­ների, այն­պես էլ կոմիտեի կենտ­րո­նա­կան ապարատի և ստո­րա­բաժանումների միջև) այն պայմա­նով, որ թույլ չտր­վի կոմիտեի՝ սույն օրեն­քի N 1 հա­վել­­վա­ծում նա­խա­տես­ված ծախ­սա­յին ծրագ­րե­րի գծով նա­­խա­­տես­ված հատ­­կա­ցում­նե­րի ծա­վալ­նե­րի փո­փո­խու­թ­յուն և սույն օրենքի N 3 հա­վելվածով սահ­ման­ված յու­րա­­­քանչյուր ծախ­սա­­յին հոդվածի գծով նա­­խա­­տես­ված ծախ­­սերի ընդ­հանուր գումարի կրճա­տում՝ 15 տո­­կոսի, կամ ավե­լա­­ցում՝ 30 տո­կո­­սի չա­փով,

բ) N 4 հավելվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պե­տու­թ­­յան պարտադիր սոցիալական ապա­հո­­վագրու­թ­յան 2006 թվականի բյուջեի ծախ­սերը (ըստ ծախ­­սային ծրագրերի).

5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հան­րա­­պե­տու­­թ­յան օրենքի 24-րդ հոդվածի և սույն հոդվածի 1-ին և 2-րդ մա­սերի համապատասխան թույ­լատր­վող վե­րա­բաշ­­խումներով պայ­­մա­նավորված փո­փո­խու­թ­յուն­­ներ կատարել սույն օրենքի NN 3-4-րդ  հավել­ված­­­նե­­րում.

6) սույն օրենքի 4-րդ հոդվածով հաստատված եկամուտների կազմում չնա­խա­տեսված և պետական բյուջե մուտ­քագրված նվիրաբերված գումարների, ըստ նվի­րա­բե­րողի կողմից որոշված ուղղու­թ­յուն­նե­րի, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյու­ջե­տա­յին համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հան­­­րա­պե­տու­թ­յան օրեն­­քի 24-րդ հոդ­վածի 8-րդ մասի համաձայն օգ­­տա­գործ­­ման դեպքում, այդ գումար­նե­րի չափով ավե­լաց­նել սույն օրեն­քի 2-րդ և 4-րդ հոդ­ված­­ներով հաս­տատված բյու­ջե­տա­յին եկա­մուտ­ների և 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդ­­ված­նե­րով հաս­տատ­­ված բյու­ջե­տա­յին ծախ­սե­րի հա­մա­պա­տաս­խան գու­մար­ները և N 1 հա­վել­վա­­ծով նախատեսված սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող համապատասխան ծախսային ծրագրերի գծով սահ­ման­ված հատ­կա­ցում­ները (կամ, եթե սույն մասում նշված եկամուտների հաշվին ֆինանսավորվող ծախ­սային ծրագրերը նախա­տես­ված չեն սույն օրենքի N 1 հավելվածում, դրանք որ­պես առան­ձին լրացուցիչ ծրա­գրեր ար­տա­ցո­լե­լ սույն օրենքի N 1 հավել­վա­ծում` այդ ծրագ­րե­րին հա­մա­պա­տասխանող խմբե­րում և են­թա­­խմ­բերում).    

7) պահպանելով սույն օրեն­քի 8-րդ հոդ­վա­ծի 1-ին մասով հաս­տա­տ­ված ծախ­սային ծրագրերի գծով հատ­կացումների ընդհանուր գումար­ները՝ վերա­բաշ­խել դրանք ըստ բյու­ջե­տա­յին ծախ­­­­­­սե­րի տնտե­սա­­գի­տա­կան դասա­կարգ­մամբ սահ­ման­ված հոդ­ված­նե­րի (առանց սահմանափակման).

8) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան պե-տական հիմնարկների կողմից Լեռնային Ղարաբաղի Հան­րա­պետության կառավարության ընդու-նած որոշումների համաձայն բացված ար­տա­բյու­ջե­տային մի­ջոց­նե­րի հաշիվների 2006 թվականի բյուջետային  տարվա  եկամուտների նախահաշվային գու­մա­րի չափով ավե­լաց­նել սույն օրեն­քի 2-րդ և 4-րդ հոդ­ված­­ներով հաս­տատված բյու­ջե­տա­յին եկա­մուտ­ների գու­մար­նե­րը, այդ հա­շիվ­նե­րից կա­տար­­վող ծախսերի նախահաշվային գումարի չափով ավե­լաց­­նել 2-րդ, 5-րդ և 6-րդ հոդ­­ված­նե­րով հաս­տատ­­ված բյու­ջե­տա­յին ծախ­սե­րի հա­մա­պա­տաս­­խան գու­մար­­­­­ները (այդ հաշիվնե-րից ֆինան­սա­վորվող ծրագրերը և դրանց գծով նախատեսվող ծախսերը` որ­պես առան­­­ձին լրա-ցուցիչ ծրա­գրեր ար­տա­ցո­լե­լով սույն օրենքի N 1 հավել­վա­ծի` այդ ծրագրերին համապա­տաս­խանող խմբերում և են­թա­­խմ­բերում), իսկ արտաբյուջետային հաշիվների եկամուտների և ծախսերի նախահաշ­վա­յին գումարների դրական կամ բացասական տարբերու­թ­յան չափով համապատաս­խա­նա­բար պա­կա­սեց­նել կամ ավելացնել սույն օրեն­քի 2-րդ հոդ­վածով հաս­տատված դեֆի­ցի­տի (պա­կա­սուր­­դի) ընդ­­­հա­նուր գումարը և 3-րդ հոդ­վա­ծով սահ­մանված պե­տա­կան բյուջեի դե­­­ֆիցիտի (պա­կա­սուր­­դի) ֆի­նան­­սա­վոր­­ման աղբ­յուր­նե­րի հա­մա­պա­տասխան գու­մա­ր­ները:    

 

Հոդված 10. Սույն օրենքի NN 1-4 հավելվածները համարվում են սույն օրեն­քի ան­­բա­ժա­նե­լի մա­սերը:

 

Հոդված 11.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրա­­պա­րակ­­ման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                           Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

20 դեկտեմբերի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-233