Ընդունված է 2005թ. դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի համախմբված բյուջեն կկազ-մի՝
ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով՝ 9238.1 մլն դրամ.
բ) ծախսերի (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով՝ 24178.1 մլն դրամ.
գ) դեֆիցիտը՝ 14940.0 մլն դրամ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեն կկազմի`
ա) եկամուտների (ներառյալ` անմիջապես պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով, ինչպես նաև պետական բյուջեով և համայնքների բյուջեներով պահպանվող հիմնարկներից պար-տադիր սոցիալական ապահովագրության վճարների տեսքով ստացվող եկամուտները) գծով` 4530.4 մլն դրամ.
բ) ծախսերի գծով` 4530.4 մլն դրամ:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների 2005 թվականի բյուջեները կը-կազմեն՝
ա) եկամուտների (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները) գծով՝ 1186.0 մլն դրամ.
բ) ծախսերի գծով՝ 1186.0 մլն դրամ:
Հոդված 2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեն՝
|
հազար դրամ |
Եկամուտների գծով |
6460000.0 |
Ծախսերի գծով |
21400000.0 |
Դեֆիցիտը |
14940000.0 |
Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները՝
|
հազար դրամ |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԸՆԴԱՄԵՆԸ |
14940000.0 |
այդ թվում՝ |
|
Միջպետական վարկ |
13636600.0 |
Այլ ներքին և արտաքին աղբյուրներ |
1303400.0 |
Հոդված 4. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտները, ըստ առանձին եկամտատեսակների, հետևյալ չափերով՝
|
հազար դրամ |
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
6460000.0 |
որից՝ |
|
Ա. ԸՆԹԱՑԻԿ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
5960000.0 |
այդ թվում՝ |
|
1. Հարկային եկամուտներ |
4635000.0 |
2. Պետական տուրք |
362000.0 |
3. Ոչ հարկային եկամուտներ՝ |
963000.0 |
Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ՝ |
500000.0 |
Հոդված 5. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից հատկացումները, ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, հետևյալ չափերով՝
Խումբ |
Ենթա-խումբ |
Ծախսերի գործառնական դասակարգման խմբերի և ենթախմբերի անվանումները |
Գումարը (հազար դրամով) |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ այդ թվում՝ |
21400000.0 |
01 |
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱ- ՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ այդ թվում՝ |
2080390.1 |
|
01 |
Օրենսդիր մարմին և պետական կառավարում |
949004.1 |
|
02 |
Պետական ֆինանսական կառավարում |
443554.6 |
|
03 |
Արտաքին քաղաքական գործունեություն |
206234.2 |
|
05 |
Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն |
85602.7 |
|
06 |
Ընտրություններ և հանրաքվեներ |
84081.1 |
|
07 |
Ընդհանուր բնույթի պետական այլ ծառայություններ |
311913.4 |
02 |
|
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ այդ թվում՝ |
84300.0 |
|
03 |
Պաշտպանության բնագավառի այլ ծրագրեր |
84300.0 |
03 |
|
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ այդ թվում՝ |
1439589.3 |
|
01 |
Հասարակական կարգի պահպանություն |
874988.0 |
|
02 |
Ազգային անվտանգություն |
299458.4 |
|
03 |
Դատական գործունեություն |
265142.9 |
04 |
|
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ այդ թվում՝ |
3497107.8 |
|
01 |
Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում |
74574.4 |
|
02 |
Նախադպրոցական կրթություն |
19866.2 |
|
03 |
Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն |
2786979.0 |
|
04 |
Հատուկ ընդհանուր կրթություն |
63216.0 |
|
05 |
Արտադպրոցական դաստիարակություն |
65340.6 |
|
07 |
Միջին մասնագիտական ուսուցման գծով պետական պատվեր |
162043.4 |
|
08 |
Բարձրագույն և հետբուհական ուսուցման գծով պետական պատվեր |
262088.2 |
|
09 |
Լրացուցիչ կրթություն |
50000.0 |
|
10 |
Գիտություն |
13000.0 |
05 |
|
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ այդ թվում՝ |
1209974.4 |
|
01 |
Առողջապահության բնագավառում պետական կառավարում |
36782.6 |
|
02 |
Հիվանդանոցային բուժօգնություն |
592979.0 |
|
03 |
Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն |
322349.9 |
|
04 |
Հիգիենիկ - հակահամաճարակային ծառայության պահպանում |
94548.4 |
|
05 |
Առողջապահական այլ ծառայություններ և ծրագրեր |
163314.5 |
06 |
|
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ այդ թվում՝ |
4489946.8 |
|
01 |
Սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության բնագավառում պետական կառավարում |
89801.4 |
|
02 |
Կենսաթոշակային ապահովում |
1067610.0 |
|
03 |
Պետական նպաստներ բնակչությանը |
753883.2 |
|
04 |
Սոցիալական ապահովության միջոցառումներ |
783987.0 |
|
05 |
Այլ սոցիալական ծրագրեր |
1794665.2 |
07 |
|
ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ ԵՎ ԿՐՈՆ այդ թվում՝ |
784352.8 |
|
01 |
Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի բնագավառում պետական կառավարում |
14119.9 |
|
02 |
Գրադարաններ |
27640.7 |
|
03 |
Թանգարաններ և ցուցահանդեսներ |
22059.1 |
|
04 |
Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ |
18405.4 |
|
06 |
Արվեստ |
181970.7 |
|
08 |
Հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում և պահպանում |
101978.0 |
|
09 |
Սպորտ |
98897.0 |
|
10 |
Հեռուստառադիոհաղորդումներ |
213153.0 |
|
11 |
Հրատարակչություններ, խմբագրություններ |
62668.0 |
|
14 |
Մշակութային և երիտասարդական ծրագրեր |
25530.0 |
|
16 |
Այլ ծրագրեր |
17931.0 |
08 |
|
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ- ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
|
180000.0 |
|
|
այդ թվում՝ |
|
|
05 |
Այլ ծրագրեր |
180000.0
|
10 |
|
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ այդ թվում՝ |
789868.5 |
|
01 |
Գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում |
74098.6 |
|
04 |
Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն |
43302.4 |
|
05 |
Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակա- համաճարակային միջոցառումներ |
84883.0 |
|
06 |
Անտառային տնտեսություն |
83834.5 |
|
07 |
Այլ ծրագրեր |
503750.0 |
11 |
|
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒ ԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ |
26769.0 |
|
|
այդ թվում՝ |
|
|
01 |
Արդյունաբերության, շինարարության և բնապահ- պանության բնագավառում պետական կառավարում |
18294.7 |
|
07 |
Այլ ծրագրեր |
8474.3 |
13 |
|
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
137725.2 |
|
01
05 |
այդ թվում՝ Ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների բնագավառում պետական կառավարում
Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայու- թյուններ |
30425.2
107300.0 |
14 |
02
06 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ այդ թվում՝ Տրանսֆերտային վճարումներ ԼՂՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներ Այլ ծրագրեր |
6679976.1
592556.9 6087419.2 |
Հոդված 6. Հաստատել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատ-կացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով՝
Ծախսային հոդվածների անվանումները |
Գումարը (հազար դրամ) |
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝ |
21400000.0 |
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝ |
17500000.0 |
ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ այդ թվում՝ - քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդ |
4279216.5
40250.3 |
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ այդ թվում՝ |
1018198.9 |
Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսի- դիաներ |
1018198.9 |
ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ այդ թվում՝ |
3415843.1 |
Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ |
592556.9 |
Թոշակներ |
617610.0 |
Կրթաթոշակներ |
73958.0 |
Նպաստներ |
753883.2 |
Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ այդ թվում՝ |
1377835.0 |
- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
494495.0 |
- ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում |
5940.0 |
- վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ |
877400.0 |
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ այդ թվում՝ |
8786741.5 |
Ապրանքների ձեռքբերում այդ թվում՝ |
746843.0 |
Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր այդ թվում՝ |
516300.2 |
- գրասենյակային ապրանքներ և նյութեր |
100141.2 |
- գույք և սարքավորումներ |
273931.0 |
- փափուկ գույք և հանդերձանք |
142228.0 |
Դեղորայք և վիրակապային նյութեր |
81214.7 |
Սննդամթերք և դրամական բավարարում |
149328. 1 |
Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ |
56615.3 |
Տրանսպորտային ծառայությունների վճարներ |
291832.0 |
Կապի ծառայությունների վճարներ |
121171.4 |
Կոմունալ ծառայությունների վճարներ այդ թվում՝ |
396866.3 |
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
248137.3 |
- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր |
6226.8 |
- այլ կոմունալ ծախսեր |
142502.2 |
Այլ ծախսեր այդ թվում՝ |
7173413.5 |
Գույքի վարձակալության ծախսեր այդ թվում՝ |
27844.4 |
- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր |
27844.4 |
Արտագերատեսչական պահպանության ծախսեր |
13123.5 |
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր |
2000.0 |
Ծառայությունների ձեռքբերման և ներկայացուցչական ծախսեր որից՝ |
131810.1 |
- ծառայությունների ձեռքբերման ծախսեր
|
80574.0 |
- ներկայացուցչական ծախսեր |
51236.1 |
Ղեկավարի ֆոնդ |
3000.0 |
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր այդ թվում՝ |
6995635.5 |
- ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդ |
500000.0 |
ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝ |
3900000.0 |
ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ այդ թվում՝ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ |
3900000.0
3900000.0 |
Հոդված 7. Սահմանել, որ՝
1) 2006 թվականի հունվար ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան կառավարությունը չի շարունակի 2005 թվականի բյուջետային տարվա պարտավորություն-ների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.
2) մինչև 2010 թվականի հունվարի 1-ը երկարաձգել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2005 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեին տրամադրվելիք միջպետական վարկի մարման ժամկետը` տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, ինչպես և 1993-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված բյուջետային վարկերի մարման ժամկետը՝ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը.
3) 2005 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքա-չափը կազմում է 20000 դրամ, հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը` 55500 դրամ, իսկ յուրաքանչյուր պետական մարմնի քաղաքացիական ծառայողների տարեկան պարգևատրման ֆոնդի միասնական տոկոսային դրույքաչափը` այդ մարմնի գծով Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով նախատեսված քաղաքացիական ծառայողների աշխատավարձի տարեկան ֆոնդի 10 տոկոսի չափով.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության համակարգի զարգացման և նյութական խրախուսման ֆոնդերի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը`տարեկան ծախսերի նախահաշվի ձևով: Ֆոնդերի միջոցները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող ամենամսյա հաշվետվության հիման վրա, ձևակերպվում են որպես պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս, ընդ որում՝ նշված ֆոնդեր մուտքագրված, ինչպես նաև այդ ֆոնդերից ծախսված միջոցների գումարների չափով ավելացվում են սույն օրենքի 2-րդ և 4-6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի գումարները (ընդ որում՝ սույն օրենքի N 1 հավելվածում նշված ծախսերն արտացոլվում են 01 խմբի 02 ենթախմբում՝ որպես առանձին ծրագիր) :
Հոդված 8. Հաստատել՝
1) սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների` սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից Ստե-փանակերտի համայնքի և շրջանների համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալը՝ սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2005 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 141636.2 հազ. դրամ գումարով` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջեն, եկամուտների և ծախսերի գծով՝ 4530356.8 հազ. դրամ գումարով` սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.
5) 2005 թվականի փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցության պետական նպա-տակային ծրագիրը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.
6) 2005 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն.
7) հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2005 թվականի տարեկան ծրագի-րը` սույն օրենքի N 7 հավելվածի համաձայն.
8) մշակույթի պահպանման, տարածման և զարգացման 2005 թվականի պետական տարեկան ծրագիրը` սույն օրենքի N 8 հավելվածի համաձայն:
Հոդված 9. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2005 թվականին, անհրաժեշտության դեպքում՝
1) վերաբաշխել սույն օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նույն խմբին և ենթախմբին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև՝ նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար սույն օրենքով հաստատված հատկացումները.
2) փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարել բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման նույն խմբին և ենթախմբին դասվող՝ սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների ցանկում.
3) փոփոխություն մտցնել ՓՄՁ-ի պետական աջակցության 2005 թվականի ծրագրի միջոցառումների ուղղություններում.
4) սույն մասով սահմանված դեպքերում կատարված ծախսերը և ստացված եկամուտ-ներն արտահայտելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում և այդ գումարների չափով ավելացնելով սույն օրենքի 2-րդ և 4-6-րդ հոդվածներով հաստատված բյուջետային եկամուտների և ծախսերի (դրանք արտացոլելով նաև սույն օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 06 ենթախմբում` որպես առանձին ծախսային ծրագրեր) գումարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից առանց սահմանափակման իրականացնել`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս` «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված ստուգումների և վերստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ հարկային պարտավորությունների մարման համար անհրաժեշտ վճարումները,
գ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան ոչ կառավարչական բնույթի գործունեություն իրականացնող պետական (բյուջետային) հիմնարկների պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռեգիստրում պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները,
դ) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամներին վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի պետական համարանիշ տալու, ինչպես նաև ավտոմեքենայի գրանցման ու վերագրանցման համար «Պե-տական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումների գծով այդ հաշմանդամների փոխարեն, նշված օրենքի 30-րդ հոդվածի պահանջներին համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից կատարվող ծախսերը.
5) վերաբաշխել սույն օրենքի`
ա) N 3 հավելվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2005 թվականի ծախսերը (ինչպես ըստ ծախսային հոդվածների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստորաբաժանումների միջև) այն պայմանով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրենքի N 1 հավելվածում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների ծավալների փոփոխություն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յուրաքանչյուր ծախսային հոդվածի գծով նախատեսված ծախսերի ընդհանուր գումարի կրճատում՝ 15 տոկոսի, կամ ավելացում՝ 30 տոկոսի չափով,
բ) N 4 հավելվածով սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի ծախսերը (ըստ ծախսային ծրագրերի).
6) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի և սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համապատասխան թույլատրվող վերաբաշխումներով պայմանավորված` փոփոխություններ կատարել սույն օրենքի NN 3-4-րդ հավելվածներում.
7) պահպանելով սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով հաստատված ծախսային ծրագրերի գծով հատկացումների ընդհանուր գումարները՝ վերաբաշխել դրանք ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների (առանց սահմանափակ-ման):
Հոդված 10. Սույն օրենքի NN 1-8 հավելվածները համարվում են օրենքի անբաժանելի մասերը:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
25 հունվարի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-173
Հավելված N 2
ԼՂՀ 2005 թ. պետական բյուջեից Ստեփանակերտի և շրջանների
համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու նպատակով
նախատեսված հատկացումների չափերը
|
Համայնքներն ընդգրկող վարչական տարածքի անվանումը |
Գումարը (հազար դրամով) |
1. |
Ստեփանակերտ |
142072.0 |
2. |
Ասկերանի շրջան |
79062.7 |
3. |
Հադրութի շրջան |
86052.6 |
4. |
Մարտակերտի շրջան |
102460.6 |
5. |
Մարտունու շրջան |
72659.2 |
6. |
Շահումյանի շրջան |
53593.9 |
7. |
Շուշիի շրջան |
56655.9 |
|
Ընդամենը |
592556.9 |
Հավելված N3
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի
2005 թվականի ծախսերի
|
|
|
|
Ծախսային հոդվածների անվանումը |
Գումարը (հազար դրամով) |
ԸՆԴԱՄԵՆԸ |
141636.2 |
այդ թվում՝ ըստ ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների |
|
1. Աշխատավարձ |
70308.7 |
2 . Խրախուսման ֆոնդ |
18212.6 |
3. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ |
11507.8 |
4. Գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռք բերման ծախսեր |
3140.0 |
5. Գույքի ձեռք բերման ծախսեր |
12500.0 |
6. Գործուղումներ և ծառայողական վճարներ |
1750.0 |
7. Տրանսպորտային ծառայությունների վճար |
6860.0 |
8. Կապի ծառայությունների վճար |
2328.4 |
9. Կոմունալ ծառայությունների ծախսեր այդ թվում՝ |
5478.7 |
- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր |
3413.1 |
- ջրամատակարարման և կոյուղու վարձ |
37.1 |
- այլ կոմունալ ծախսեր |
2028.5 |
10. Այլ ծախսեր այդ թվում՝ |
9550.0 |
- ներկայացուցչական ծախսեր |
300.0 |
- այլ ծախսեր |
9250.0 |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 2005 թվականի բյուջե
|
(հազար դրամ) |
|
I. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ |
4530356.8 |
|
այդ թվում՝ |
|
|
I. 1. Ոչ հարկային եկամուտներ այդ թվում՝ |
2732093.5 |
|
1.1 |
պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (ներառյալ տարեսկզբի մնացորդը) |
2730593.5 |
1.2 |
Մուտքեր ուղեգրերի իրացումից |
1500.0 |
I. 2. Պաշտոնական տրանսֆերտներ այդ թվում՝ |
1798263.3 |
|
|
ԼՂՀ պետբյուջեից այդ թվում՝ |
1798263.3 |
2.1 |
սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում |
225730.0 |
2.2 |
շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում |
133940.3 |
2.3 |
սոցիալական կենսաթոշակներ |
182762.3 |
2.4 |
աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջու -թյան այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում |
3947.4 |
2.5 |
ԼՂՀ օրենքներով և ԼՂՀ նախագահի հրամանագրերով նշանակված ամենամսյա հավելավճարներ և կենսաթոշակներ |
13630.0 |
2.6 |
«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով, 5-րդ մասի 1-ին ու 4-8-րդ կետերով և 48-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և ապահովագրական ստաժում հաշվառված այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորում |
57600.0 |
2.7 |
երեխայի ծննդյան միանվագ նպաստ |
61250.0 |
2.8 |
հղիության և ծննդաբերության նպաստ |
116000.0 |
2.9 |
վետերանների պատվովճար |
34142.0 |
2.10 |
փոխհատուցումներ արտոնյալ խմբերի կենսաթոշակառուներին |
519261.3 |
2.11 |
պետական բյուջեից հատկացումներ տրանսֆերտների տեսքով |
450000.0 |
II. ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
4530356.8 |
|
այդ թվում՝ ըստ ծախսային ծրագրերի |
|
|
II. 1. Հիմնադրամի միջոցների հաշվին կատարվող ծախսեր (ներառյալ պետական բյուջեից տրանսֆերտների տեսքով հատկացումները) |
3182093.5 |
|
այդ թվում՝ |
|
|
1.1 |
Կենսաթոշակային ապահովագրություն |
2976552.0 |
1.2 |
Վճարման ծառայությունների վարձավճար |
30341.5 |
1.3 |
Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման համար միջոցների տրամադրում |
18450.0 |
1.4 |
Սոցիալական ապահովագրության առանձին պետական ծրագրեր |
89650.0 |
1.5 |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահո -վագրության պետական հիմնադրամի համակարգի պահպանում և զարգացում |
67100.0 |
II. 2. ԼՂՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող ծախսեր |
1348263.3 |
|
այդ թվում՝ |
|
|
2.1 |
սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում |
225730.0 |
2.2 |
շարքային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում |
133940.3 |
2.3 |
սոցիալական կենսաթոշակներ |
182762.3 |
2.4 |
աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջու-թյան այլ վնասման հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում |
3947.4 |
2.5 |
ԼՂՀ օրենքներով և ԼՂՀ նախագահի հրամանագրերով նշանակված ամենամսյա հավելավճարներ և կենսաթոշակներ |
13630.0 |
2.6 |
«Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասով, 5-րդ մասի 1-ին ու 4-8-րդ կետերով և 48-րդ հոդվածով սահման-ված կարգով հաշվարկված և ապահովագրական ստաժում հաշվառված այլ բնույթի գործունեության ժամանակահատվածների ֆինանսավորում |
57600.0 |
2.7 |
երեխայի ծննդյան միանվագ նպաստ |
61250.0 |
2.8 |
հղիության և ծննդաբերության նպաստ |
116000.0 |
2.9 |
վետերանների պատվովճար |
34142.0 |
2.10 |
փոխհատուցումներ արտոնյալ խմբերի կենսաթոշակառուներին |
519261.3 |
Հավելված N 5
2005 ԹՎԱԿԱՆԻ ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՓՄՁ-ի զարգացման պետական քաղաքականությունը հիմնված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որդեգրած տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքների վրա` ելնելով երկրի տնտեսական զարգացման բնագավառում ՓՄՁ-ին հատկացվող գերակա դերից:
ՓՄՁ-ի պետական աջակցությունը կիրականացվի` ելնելով տվյալ ժամանակահատվածում ՓՄՁ-ի զարգացման գերակայություններից, և այն նպատակաուղղված կլինի ՓՄՁ-ի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսության կարևոր բաղկացուցիչ մասի, ֆինանսական և ներդրումային աջակցությանը, արտաքին տնտեսական գործունեության խթանմանը, ինչպես նաև ՓՄՁ-ի սուբյեկտներին աջակցող համապատասխան կառույցների ամրապնդմանը և զարգացմանը:
Պետական ծրագրի նպատակն է՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական աճի խթանումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի և գյուղատնտեսության ոլորտներին պետական աջակցության ապահովումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի և գյուղատնտեսության ոլորտների զարգացումը.
4) ՓՄՁ-ի և գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության արդյունավետության բարձրացումն ու մրցակցության խթանումը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ներդրումների ներգրավման և արտահանման գործունեության բարելավումը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ՓՄՁ-ի և գյուղատնտեսության զարգացման նպատակային քաղաքականության իրագործման արդյունքում կավելանա ՓՄՁ-ի և գյուղա-տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների քանակը, որն էլ հնարավորություն կընձեռի ավելացնել աշխատատեղերի քանակը, ֆինանսական աջակցության շնորհիվ ոլորտները կհամալրվեն համապատասխան սարքավորումներով ու մեխանիզմներով, ինչն էլ կնպաստի արտադրության ծավալների ավելացմանն ու ոլորտների զարգացմանը:
Ծրագիրը կիրականացվի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամի կողմից, որով նախատեսվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
Ց Ա Ն Կ
ՓՄՁ-ի աջակցության 2005 թվականի պետական նպատակային ծրագրի
միջոցառումների
Հ/Հ |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
ԳՈՒՄԱՐԸ* (հազար դրամով) |
1 |
«Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացում» հիմնադրամի գործունեության կազմակերպման և պահպանման ծախսեր |
9000.0 |
2 |
ՓՄՁ-ի գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վարկավորում, այդ թվում՝ |
785000.0 |
|
- Արդյունաբերություն և նյութական արտադրության այլ ճյուղեր, գիտություն և կրթություն, ծառայությունների մատուցում |
185000.0 |
|
- Խաղողագործություն |
200000.0 |
|
- Անասնապահություն |
200000.0 |
|
- Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռք բերում |
200000.0 |
3 |
ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների արտաքին տնտեսական գործու-նեության խթանման նպատակով ցուցահանդեսների և տոնավա-ճառների կազմակերպում |
2000.0 |
4 |
ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտներին գործարար տեղեկատվական աջակցություն, տեղեկատվական և վերլուծական նյութերի հրա-պարակում, ինտերնետային էջերի ստեղծում |
3000.0 |
5. |
ՓՄՁ-ի ոլորտի կադրերի մասնակցության ապահովում մասնագիտական ուսուցման և վերապատրաստման դասընթացներին |
1000.0 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
800000.0
|
* Նախատեսված գումարները որևէ միջոցառման մասով չծախսվելու կամ ոչ լրիվությամբ ծախսվելու դեպքում կուղղվեն նախատեսված այլ միջոցառումների:
Հավելված N 6
2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Առողջապահական պետական նպատակային ծրագրերը նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը: Դրանց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում: 2005 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը մատուցվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու ծառայությունները և ֆինանսավորվում են 2005 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից:
2005 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպա-տակային ծրագրերն են`
- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը.
- բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը.
- մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը.
- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը.
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից բուժվողների բուժօգնության ապահովումը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
ԱՊԱՀՈՎՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է 2005 թվականին ապահովել՝
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հիգիենիկ և հակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը.
- ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիե-նիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.
- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը.
- բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը.
- հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի և կանոնների պատշաճ համակարգի ստեղ-ծումը.
- բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:
Ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.
1. նախազգուշական և ընթացիկ սանիտարական հսկողության գծով՝
ա) կառուցվող և վերակառուցվող օբյեկտների, բնակավայրերի հատակագծման և կառու-ցապատման, արդյունաբերական արտադրանքի, ներդրվող նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի և պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների և հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման նկատմամբ նախազգուշական հսկողության իրականացումը.
բ) գործող օբյեկտների, խմելու ջրի, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի, մթնոլորտային օդը, հողը աղտոտող աղբյուրների, անբարենպաստ ֆիզիկական գործոնների, արտադրական հումքի և սննդամթերքի փորձաքննության, ինչպես նաև փակ շինությունների օդային միջավայրի և աշխատանքային գոտու օդի, մարդու վրա շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցության ու այլ գործոնների նկատմամբ ընթացիկ սանիտարական հսկողության իրականացումը.
2. համաճարակաբանական հսկողության գծով՝
ա) ինֆեկցիոն և զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը.
բ) հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը.
3. համաճարակաբանական հատուկ ծրագրերի գծով՝
ա) մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացումը.
բ) մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը.
4. հիգիենիկ և համաճարակաբանական նորմերի և կանոնների համակարգի կատարելագործման գծով հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիմնական բազայի մշակման ապահովումը (ներառյալ՝ ՀՀ միասնական համա-կարգի ընդունումը` կիրառելով սանիտարական նորմեր և կանոններ, համաճարակային հսկողության ստանդարտներ և ցուցումներ).
5. բնակչության կանխարգելիչ պատվաստումների գծով՝
ա) պոլիոմիելիտի վերջնական վերացումը, դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, կարմրուկի, էպիդեմիկ պարոտիտի, տուբերկուլյոզի, հեպատիտ «Բ»-ի, այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների հետ կապված նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը և հսկողության իրականացումը.
բ) համաճարակային ցուցումներով զանգվածային պատվաստումների արշավների անցկացման կազմակերպումը և հսկողության ապահովումը:
Ծրագրի իրականացման նպատակով 2005 թվականի ընթացքում նախատեսվում է՝
ա) ապահովել համակարգի կառուցվածքի և կազմակերպաիրավական ձևերի հստակեցում.
բ) մշակել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքից բխող համապատասխան փաստաթղթերի փաթեթ.
6. բնակչության հիգիենիկ և բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացման գծով բնակչության շրջանում առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչության, հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ուսուցման և հիգիենիկ գիտելիքների տարածման աշխատանքների իրականացումը:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են`
2005 թվականին ապահովել բնակության առողջության առաջնային պահպանման ոլորտի զարգացումը, որը հանդիսանում է առողջապահության համակարգի բարեփոխումների հիմքը, քանզի այն բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության հիմնական օղակն է և ազգային առողջապահության համակարգի զարգացման ու բարեփոխումների ամենաօպտիմալ ճանապարհը:
Առաջնային բուժօգնության զարգացումը նպատակ ունի բավարարել բնակչության հիմնական բժշկասոցիալական պահանջները՝ օգտագործելով սահմանափակ քանակով պարզ, մատչելի և էժան բժշկական տեխնոլոգիաներ, շեշտը դնելով առողջության ամրապնդման և կանխարգելիչ միջոցառումներին, հատուկ ուշադրություն դարձնելով մատչելիության և հավասա-րության սկզբունքի պահպանմանը, որակյալ բժշկական, սանիտարահակահամաճարակային և սոցիալական ծառայությունների ինտեգրմանն ու համայնքների մասնակցությանը այդ աշխատանքներին:
2005 թվականի պետական նպատակային ծրագրում առաջնային բուժօգնության ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության տեսակների և դրանց տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության օպտիմալացումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը.
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը՝ առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատո-րիաների աշխատողներին.
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային բուժկազմակերպություններում՝ ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, հոգենյարդաբանական, նարկոլոգիական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական դիսպանսերներում:
2005 թվականի բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է ՝
- համակարգում բուժօգնության մատչելիության բարձրացմանը.
- առաջնային օղակի բուժանձնակազմի գիտելիքների, հմտությունների ու գործունեության որակի բարելավմանը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով շրջանային և գյուղական առաջնային օղակի աշխատողներին.
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, էնդոկրինոլոգիական (ներզատաբանական), մաշկավեներաբանական) կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման գործընթացի բարելավման ճանապարհով այդ հիվանդությունների կրճատմանը.
- ոչ տարափոխիկ քրոնիկ հիվանդությունների բուժմանն ու բարդությունների երկրորդային կանխարգելմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային և մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:
Ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝
1. բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապա-հովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպի-տալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների կողմից՝ ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման.
2. առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության գիտելիքների բարձրացման միջոցառումների կազմակերպումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների կող-մից` ամբողջ բնակչության համար.
3. հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, անկախ սեփականության ձևից, հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնու-թյան ապահովումը` ամբողջ բնակչության համար.
4. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը՝ ուռուցքաբանական, էնդո-կրինոլոգիական (ներզատաբանական), ինֆեկցիոն, հոգեբուժական-նարկոլոգիական, մաշկավե-ներաբանական, հակատուբերկուլյոզային կաբինետների միջոցով՝ ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման.
5. անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը.
6. տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը՝ ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար.
7. շաքարային դիաբետի և հիպերտոնիկ հիվանդության վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը) բոլոր անձանց համար.
8. բնակչության ամբուլատոր-պոլիկլինիկական նեղ մասնագիտական բժշկական օգնության կազմակերպումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականա-ցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով.
9. նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը՝ ներառյալ ուղե-գրումը հիվանդանոցային կազմակերպություն՝ անվճար բուժման նպատակով.
10. տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, իսկ առանձին հիվանդությունների գծով՝ համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 109 որոշման և Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի.
11. գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության և սպասարկման իրականացումը.
12. հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը՝ կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջո-ցով՝ համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2005 թվականի պետական նպատակային ծրագրի.
13. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բուժկազմակերպություններում.
14. ոչ տարափոխիկ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով իրականացնել այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առաջնային օղակի մասնագետների (տեղամասային թերապևտների և մանկա-բույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև մասնագիտացված դիսպանսերային մասնագետների միջոցով:
ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են 2005 թվականին ապահովել`
- երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը՝ ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.
- մայրության հովանավորումը, ծննդօգնության և ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիությունը՝ ուղղված մայրական և շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացու-թյան ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
Ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝
Ա. Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ՝
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով՝
ա) տեղամասային մանկաբույժների կողմից մինչև 15 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
- առողջ երեխայի հսկողությունը՝ աճի և զարգացման գնահատմամբ,
- հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ՝ ներառյալ պատվաստումների իրականացումը,
- հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,
- ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերա-բերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,
- մտավոր, հոգեկան, ֆիզիկական և զարգացման այլ հապաղումների վաղ հայտնաբերումը և միջամտության իրականացումը,
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը՝ անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից.
բ) երեխաների նեղ մասնագիտական և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նա-խարարության կողմից հաստատված ծավալներով.
գ) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը՝ տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատ-վության ներքո.
դ) նախազորակոչային տարիքի պատանիների բուժօգնության կազմակերպումը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի «Նախազորակո-չային և զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման և բժշկական օգնության ու սպասարկման կար-գը հաստատելու մասին» N 280 որոշման.
ե) 15 տարեկան աղջիկների առողջական վիճակի գնահատումը և խորհրդատվությունը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաս-տատված ծավալների համաձայն.
զ) մինչև 15 տարեկան երեխաների նեղ մասնագիտացված և լաբորատոր-գործիքային ախ-տորոշիչ հետազոտությունների իրականացումը՝ առանց ծավալների սահմանափակման:
2. Արտահիվանդանոցային բուժօգնության կազմակերպման այլ ծավալներ`
ա) մինչև 15 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվության, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնու-թյան իրականացումը հիվանդանոցների, պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից՝ հիվանդությունների ախտորոշման կամ ճշտման և բուժման նպատակով.
բ) դիսպանսերային հսկողության և բուժման իրականացումը համապատասխան մասնագիտական դիսպանսերներում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված ծավալներով.
գ) երեխաների անվճար դեղորայքային ապահովումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով:
3. Հիվանդանոցային բուժօգնության գծով՝
ա) մինչև 15 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը՝ անկախ երեխայի հիվանդության ախտորոշումից և սոցիալական վիճակից.
բ) սոցիալական հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, ինֆեկցիոն հիվան-դություններ, այդ թվում՝ նաև տուբերկուլյոզ և այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը՝ նպատակային ծրագրին համապատասխան.
գ) նորածնային և վաղ հասակի երեխաների բժշկական սպասարկման ծառայությունների ուժեղացման ծրագրի իրականացումը (երեխաներին սպասարկող վերակենդանացման ու ինտեն-սիվ թերապիայի, նորածնային և վաղ հասակի երեխաներին սպասարկող բաժանմունքների անձնակազմի որակավորման գործընթացի բարելավում և անհրաժեշտ սարքավորումներով ապահովում):
4. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`
ա) երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի մշակումը և ներդրումը.
բ) հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը.
գ) երեխաների հիվանդությունների ինտեգրացված վարման մոտեցումների տարածումը և ամրապնդումը համայնքային մակարդակով.
դ) երեխաների և դեռահասների հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կազմակերպամեթոդական միջոցառումների իրականացումը.
ե) երեխաների ռացիոնալ սնուցման, լուսավորչական, կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը.
զ) ծնողների համար լուսավորչական թերթիկների մշակումը, տպագրումը և տարածումը.
է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և համայնքներում նորածինների, երեխաների և դեռահասների առողջության պահպանմանը, հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու բուժմանն ուղղված մեթոդական, խորհրդատվական, կրթական և բուժական միջոցառումների կազմակերպումը (դասախոսություններ, սեմինարներ, համատեղ հիվանդների կոնսուլտացիաներ և բուժական միջոցառումներ, մեթոդական խորհրդատվական գրականության հրա-տարակում, կոնֆերանսներ և այլն):
Բ. Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ՝
1. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով՝
ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիության և հետծննդյան շրջանի հսկողության իրականացումը.
բ) մանկաբարձ-գինեկոլոգի և նեղ մասնագետների կողմից հղիության ախտաբանության վաղ հայտնաբերման և բուժման ապահովումը.
գ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ապահովումը.
դ) ռիսկի բարձր խմբի հղիների լաբորատոր-գործիքային հետազոտությունների ծավալի մեծացում` համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարա-րության կողմից հաստատված ծրագրի.
ե) նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելումը` ռեզուս-բացասական պատկանելիությամբ հղիներին և ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը.
զ) նորածնային ժառանգական առանձին հիվանդությունների հետազոտման իրականացումը և շարունակական դիսպանսեր հսկողությունը.
է) «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» համակարգի ներդրումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններում.
ը) գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը.
թ) կանանց գինեկոլոգիական հիվանդությունների բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.
ժ) հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից.
ժա) սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարա-րությունը) հետազոտում և բուժում.
ժբ) անցանկալի հղիությունների դեմ պայքարի, հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը կանանց համար.
ժգ) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված, չբերությամբ տառապող ամուսնական զույգերի անվճար հետազոտում և բուժում.
ժդ) քաղցկեղի կանխարգելման նպատակով տարվա մեջ մեկ անգամ 30-49 տարեկան, ինչպես նաև ռիսկի խմբի կանանց (որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության առողջապահության նախարարությունը) սեռական օրգանների, հատկապես արգանդի վզիկի և կաթնագեղձերի հետազոտումը.
ժե) կլիմակտերիկ շրջանի կանանց գինեկոլոգիական բուժօգնության կազմակերպումը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած կանխարգելիչ, փոխարինող հորմոնային միջոցների կիրառման ներդրումը, բուժաշխատողների և կանանց իրազեկության բարձրացումը դրա անհրաժեշտության վերաբերյալ.
2. Հիվանդանոցային բուժօգնության գծով՝
ա) մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային բուժկազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային հետևյալ բժշկական օգնության ապահովումը.
- հղի կնոջ նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,
- հղի կանանց, ծննդաբերների և ծննդկանների ծննդալուծման և հետծննդյան խնամքն ու բուժումը.
բ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում՝ հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում.
գ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժկազմակերպություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով.
դ) մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժկազմակերպություններում բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոն-սերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը.
ե) սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված չբերությամբ տառապող ամուսնական զույգերի անվճար հետազոտումը և բուժումը.
զ) արգանդի վզիկի նախաքաղցկեղային հիվանդությունների անվճար հետազոտման և բուժման կազմակերպումը.
է) հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության, նեղ մասնագիտական-խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտա-հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը.
ը) արտագնա, անհետաձգելի մասնագիտական շտապ բուժօգնության կազմակերպումը, այդ թվում՝ հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը` ներգրավելով առաջատար մասնագետներին:
Գ. Դեղերով ապահովման ուղղությամբ՝
- տեղամասային մանկաբույժների, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգների, իսկ առանձին հիվանդությունների գծով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին և կանանց դեղերով ապահովումը՝ համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 22-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 109 որոշման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության սահմանած կարգի:
Դ. Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`
Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը՝
- ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց համար,
- ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող մինչև 15 տարեկան երեխաների համար,
- սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող և ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների ու կա-նանց համար:
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ)
ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակն է՝
2005 թվականին բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման առավելագույնս ապահովումը առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարության կողմից:
Ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝
1. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով՝
ա) տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում (պո-լիկլինիկա, ամբուլատորիա, բժշկական միավորումների պոլիկլինիկական ստորաբաժանում)՝ ամ-բողջ բնակչության համար, իսկ հաշմանդամների համար` նաև տնային պայմաններում` առանց այցելությունների սահմանափակման.
բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը՝ բժշկական ցուցումներին համապատասխան՝ առանց մասնագետների ցանկի և այցելությունների սահմանափակման.
գ) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը՝ առանց հետազոտությունների տեսակների և քանակի սահմանափակման.
դ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդությունների ամբուլատոր բուժման կազմակերպումը` պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագի-տացված կենտրոններում.
ե) ստոմատոլոգիական բուժօգնության և ատամնապրոթեզավորման իրականացումը.
2. հիվանդանոցային բուժօգնության գծով՝
ա) բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժկազմա-կերպություններում, նեղ մասնագիտացված դիսպանսերների հիվանդանոցային բաժիններում` անկախ ախտորոշումից և տարիքից.
3. հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով՝
- ամբուլատոր-պոլիկլինիկական և (կամ) հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը՝ բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
Ծրագրի նպատակներն են՝
2005 թվականին ապահովել սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդու-թյունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակա-կան հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են՝
- ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում՝ տուբերկուլյոզ, սեռական ճանապարհով փո-խանցվող հիվանդություններ, ՄԻԱՎ (ՁԻԱՀ), աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրու-սային հիվանդություններ),
- սրտանոթային համակարգի հիվանդություններ,
- հոգեկան խանգարումներ,
- չարորակ նորագոյացություններ,
- դիաբետ,
- թմրամոլություն և թունամոլություն,
- վնասվածքներ և թունավորումներ,
- վերակենդանացման միջոցառումներ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ:
Ծրագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝
Ա. Ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում՝
1. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդների բժշկական օգնության և շարունակական հսկողության իրականացումը.
2. բնակչության հիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով նեղ մասնագետների կողմից բնակչության շրջանում առողջ ապրելակերպի քարոզչության իրականացումը՝ ուղղված սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների, վնասվածքների, թունավորումների և անհետաձգելի վիճակների կանխարգելմանը.
3. երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը՝ առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով.
4. ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝
ա) ինֆեկցիոն կաբինետների միջոցով՝
- ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպ-քում` հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը՝ ամբողջ բնակչության համար,
- առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, ՄԻԱՎ (ՁԻԱՀ)-ի դեմ պայքարի միջո-ցառումների իրականացումը՝ հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության հետ համատեղ,
- հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդությունների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում.
բ) հակատուբերկուլյոզային դիսպանսերների և կաբինետների միջոցով՝
- տուբերկուլյոզով հիվանդների, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարու-նակական հսկողության ապահովումը՝ ամբողջ բնակչության համար,
- նոր հայտնաբերված բոլոր տուբերկուլյոզով հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,
- բնակչության տուբերկուլյոզի դեմ պատվաստումների իրականացումը,
- տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշեր ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականա-ցումը,
- տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաև զորակոչային տարիքի անձանց և բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից) ֆլյուորոգրաֆիկ հետազոտու-թյունների և խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը.
գ) մաշկավեներաբանական դիսպանսերների և կաբինետների միջոցով՝
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնա-բերման, ստուգման և անհրաժեշտության դեպքում նաև կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը՝ ամբողջ բնակչության համար,
- հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդությունների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում.
5. սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝
ա) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց շրջանում՝
- սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սրտանոթային համակարգի հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվան-դանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում` հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը,
- լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը.
բ) սրտանոթային համակարգի հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված բարձր ռիսկի խմբում ընդգրկված բնորոշիչ ախտանիշներ ունեցող անձանց լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացումը.
գ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդությունների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում.
6. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ՝
ա) ուռուցքաբանական դիսպանսերներում և նեղ մասնագիտացված կաբինետներում չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը՝ ամբողջ բնակչության համար.
բ) չարորակ նորագոյացություններով հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահման-ված բարձր ռիսկի խմբում ընդգրկված բնորոշիչ ախտանիշներ ունեցող անձանց լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացումը.
գ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդությունների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտաց-ված կենտրոններում.
7. դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ՝ մինչև 15 տարեկան երեխաների և սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց շրջանում՝
ա) էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապա-հության նախարարության կողմից սահմանված բարձր ռիսկի խմբում ընդգրկված բնորոշիչ ախտանիշներ ունեցող անձանց լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացումը.
բ) դիաբետով հիվանդների շարունակական հսկողության, լաբորատոր-գործիքային հետա-զոտությունների և հակադիաբետիկ դեղորայքով ապահովումը, հիվանդանոցային կազմակերպու-թյունների հետ կապի պահպանումը` անհրաժեշտության դեպքում հիվանդների հոսպիտալացման կազմակերպումը.
գ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդությունների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում.
8. հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ՝
ա) հոգեթմրաբանական դիսպանսերի միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաև հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը.
9. թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ՝
ա) հոգեթմրաբանական դիսպանսերի միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, հաշվառման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաև շրջաններում բնակ-չությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը.
10. վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումների և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ՝
ա) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում, անկախ սեփականության ձևից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապա-հովումը մասնագիտացված բաժանմունքների և կաբինետների կողմից՝ ամբողջ բնակչության համար.
բ) հիվանդանոցային շուրջօրյա բժշկական հսկողություն չպահանջող հիվանդությունների ամբուլատոր բուժման կազմակերպումը պոլիկլինիկաներում, հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում:
Բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով՝
1. ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝
ա) ընդհանուր և մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում, բաժանմունքներում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց համապատասխան բուժօգնության կազ-մակերպումը.
բ) նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների, ինչպես նաև կրկնակի հիվանդացածների և տուբերկուլյոզով քրոնիկ հիվանդների բուժման կազմակերպումը հակատուբեր-կուլյոզային դիսպանսերի հիվանդանոցային բաժանմունքներում.
գ) սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց, ինչպես նաև կոնտակտավորների մասնագիտացված բուժկանխարգելիչ օգնության իրականացումը և համապատասխան հսկողության կազմակերպումը մաշկավեներաբանական դիսպանսերում.
2. սրտանոթային հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝
- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցներում ու բաժանմունքներում` անկախ ախտորոշումից.
3. չարորակ նորագոյացությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝
- չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրաբուժական, ախտանշանային, քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման ապահովումը մասնագիտացված ուռուցքաբանական դիսպանսերում, իսկ անհետաձգելի դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն հիվանդանոցային հաստատությունների վիրաբուժական բաժանմունքներում՝ ամբողջ բնակչության համար.
4. դիաբետով տառապող հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ՝
- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված դիաբետով հիվանդների համապատասխան բուժօգնության կազմակերպումը հիվանդանոցային հաստատությունների ընդհանուր թերապիայի բաժանմունքներում.
5. հոգեկան հիվանդների, թմրամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ՝
ա) հոգեկան հիվանդների, թմրամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հիվանդանոցային բուժման ապահովումը.
բ) հոգեկան հիվանդների, թմրամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը.
գ) հոգենյարդաբանական դիսպանսերում քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի ապահովումը.
դ) դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման և իրականացման ապահովումը.
6. վնասվածքների, թունավորումների, ինչպես նաև վերակենդանացման միջոցառումների և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների բուժման կազմակերպման ուղղու-թյամբ՝
ա) համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը՝ հիվանդանոցային բուժհաստատությունների ընդունարանների բուժանձնակազմի կողմից՝ անկախ հե-տագա հոսպիտալացման անհրաժեշտությունից.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում (անկախ սեփականության ձևից) և բաժանմունքներում ան-հետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը.
7. շտապ բժշկական օգնության ծառայության ուղղությամբ՝
ա) հանրապետության ամբողջ տարածքում անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը՝ շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով՝ ընդհանուր բժշկական (գծային), ֆելդ-շերական բրիգադների կողմից՝ ամբողջ բնակչության համար.
8. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (այդ թվում՝ վերակենդանացման միջոցառումների և անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների) ցան-կը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից:
Գ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող այլ միջոցառումներ՝
1. տուբերկուլյոզի և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ ուղղիչ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրա-կանացումը՝ տուբերկուլյոզով հիվանդների վաղ հայտնաբերման և հետագա բուժման կազմակերպման նպատակով.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ՝ դպրոցական և նախադպրոցական հաստատություններում աշխատող-ների ֆլյուորոգրաֆիկ, իսկ նախադպրոցական հաստատություններում աշխատողների` նաև սեռավարակների հետազոտությունների իրականացումը.
գ) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական խնդիրների լուծմանը, տուբերկուլյոզի համաճարակի կանխմանը, հիվանդացության և մահացության ցուցանիշների կայունացմանն ու իջեցմանը.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության պաշտպանության նախարարության և այլ նախարարությունների, գերատեսչություն-ների, հասարակական կազմակերպությունների հետ համատեղ՝ տուբերկուլյոզի, սեռական ճանա-պարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի փոխհամաձայնեցված բուժկանխարգելիչ այլ համալիր միջոցառումների իրականացումը.
2. թմրամոլության և թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ՝
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և այլ նախարարություն-ների, գերատեսչությունների, հասարակական կազակերպությունների հետ համատեղ թմրամոլության, թունամոլության և ալկոհոլամոլության դեմ պայքարի փոխհամաձայնեցված կանխար-գելիչ համալիր միջոցառումների իրականացումը:
Հավելված N 7
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ն Ե Ր Ա Ծ Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը /այսուհետ՝ Տա-րեկան ծրագիր/ մշակվել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սո-ցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 51 հոդվածին համապատասխան:
Տարեկան ծրագրի հիմնական խնդիրները
Տարեկան ծրագրի հիմնական խնդիրներն են.
- հաշմանդամների սոցիալական պաշտպանության հարցերին առնչվող օրենսդրության կատարելագործումը.
- հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովումը, հաշմանդամներին բժշկասոցիալական, սոցիալ-հոգեբանական և բարոյական աջակցության ցուցաբերումը.
- հաշմանդամների բժշկասոցիալական փորձաքննության կատարելագործումը.
- հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման համար անհրաժեշտ միջոցառում-ների ապահովումը.
- հաշմանդամներին վերականգնողական պարագաներով ապահովման կազմակերպումը.
- հաշմանդամների խնամքի և բժշկասոցիալական սպասարկման կազմակերպումը.
- հաշմանդամների կրթության, մասնագիտական ուսուցման կազմակերպումն ու զբաղվածության խթանումը.
- հաշմանդամների հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը.
- պետության և հասարակության ուշադրության բևեռումը հաշմանդամների հիմնախնդիրների վրա:
ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
Հանրապետությունում 2004 թվականի հունիսի 1-ի դրությամբ հաշվառված է շուրջ 8500 հաշմանդամ, այդ թվում` շուրջ 480-ը մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներ են:
2004 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ փորձաքննության է ենթարկվել 2475 մարդ, որոնցից առաջնակի քննվողներ՝ 551 մարդ£ Առաջնակի քննվողների 95%-ը, այսինքն՝ 524 հոգի, ճանաչվել են հաշմանդամ£
Հաշմանդամների կենսապահովման հիմնական միջոցը կենսաթոշակն է և դրամական փոխհատուցումը (օգնությունը):
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հարցերը հիմնականում կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերով:
2005 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությունը կմշակի եւ սահմանված կարգով Ազգային ժողովի քննարկմանը կներկա-յացնի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նախագիծը, որը նպատակ ունի կանոնակարգել և հստակեցնել հաշմանդամների վերականգնողական գոր-ծընթացը եւ մատչելիության պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց հա-մար, ինչպես նաև մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նա-խագծեր՝ դրանք «Հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոններին» համապատասխանեցնելու նպատակով:
Համաձայն գործող օրենսդրության, պետական պատվերի շրջանակներում, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները դեղորայք ձեռք են բերում անվճար, իսկ 3-րդ խմբի հաշմանդամները՝ 50 % զեղչով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումների համաձայն` հաշմանդամներին (բացառությամբ 3-րդ խմբի ընդհանուր հիվանդությամբ հաշմանդամների), ինչպես նաև տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամների ուղեկցողներին տրվում է ամենամսյա դրամական փոխհատուցում (օգնություն)՝ օրենսդրությամբ սահմանված արտոնությունների դիմաց: Կապված բնակության վայրի հետ` հատկացվող դրամական փոխհատուցումների (օգնությունների) չափերը որոշ դեպքերում տարբեր են:
Հաշմանդամների բուժօգնությունը և բուժսպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում (այդ թվում՝ կանխարգելիչ, բուժական, դեղորայքային, վերականգնո-ղական օգնության ցուցաբերում)` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամ-ների սոցիալական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», ինչպես նաև Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատվող «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» որոշումներով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 30-ի թիվ 279 որոշման համաձայն` 2005 թվականի հունվարի 1-ից անձին հաշմանդամ կճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալու-թյան տարածքային մարմինները (բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները) և կառուցվածքային ստորաբաժանումը (փորձաքննական բաժինը):
ԲՍՓ աշխատանքները կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Բժշկասոցիալական փորձաքննության իրակա-նացման կարգը հաստատելու մասին» թիվ 207 և 2003 թվականի հոկտեմբերի 28-ի «Բժշկա-սոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» թիվ 283 որոշումներով:
Հաշմանդամների պրոթեզավորումը, օրթեզավորումը և վերականգնողական պարագանե-րով ապահովումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության համակարգում գործող պրոթեզա-օրթոպեդիկ ձեռնարկության միջոցով՝ անվճար, պետական բյուջեի միջոցների հաշվին: 2004 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նշված կազմակերպությունում պրոթեզա-օրթոպեդիկ օգնության և վերականգնողական պարագաներով ապահովման ծառայություններից օգտվել է շուրջ 700 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը հաշմանդամներ են: Այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվել է շուրջ 20 մլն դրամ:
Հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգում գործող վերա-կանգնողական կենտրոնում:
Ողնաշարային հիվանդությամբ հաշմանդամների վերականգնումը` որպես միջգերատեսչական համալիր հիմնախնդիր, չի կարող լուծվել մեկ գերատեսչության շրջանակներում և պահանջում է միջոցառումների անցկացման մասնակից տարբեր ենթակայությունների վարչական կառույցների ու հիմնարկների համաձայնեցված և հաջորդականացված գործողություններ: Այդ ուղղությամբ կնախապատրաստվեն օրենսդրական առաջարկություններ:
Հաշմանդամների բժշկասոցիալական վերականգնման գործընթացում կարևոր մաս է կազմում առողջարանային բուժման կազմակերպումը£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը նախատեսում է 2005 թվականին հաշմանդամներին հատկացնել 110 առողջարանային ուղեգիր£
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» եւ «Կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները կանոնակարգում են հաշմանդամների և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցողների կրթության հարցերը:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում կարևորվում են նաև հաշման-դամների խնամքի և սոցիալական սպասարկման աշխատանքների կազմակերպման հարցերը: Հաշմանդամների խնամքը և սոցիալական սպասարկումը իրականացվում է ստացիոնար և տնային պայմաններում:
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում ԼՂՀ սոցապահովության նա-խարարությունը համագործակցում է այլ նախարարությունների, գերատեսչությունների, տեղա-կան և միջազգային կազմակերպությունների հետ:
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
Հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում 2005 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները բխում են հաշմանդամներին հասարակություն ինտեգ-րելու, նրանց համար հնարավորինս հավասար պայմաններ ապահովելու, հաշմանդամների բժշկական, սոցիալական և հոգեբանական վերականգնողական գործընթացն ապահովելու, հաշմանդամ երեխաների ինտեգրացված կրթության ու հաշմանդամների զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունից:
2005 թվականի հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը կցվում է: