2004թ. ԼՂՀ պետական բյուջեի մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2003թ. դեկտեմբերի 29-ին

Հոդված 1. Ընդունել ի գիտություն, որ՝

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի համախմբված բյուջեն կկազմի՝

ա) եկամուտների (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի) գծով՝ 4010.8 մլն դրամ.

բ) ծախսերի  (առանց միջբյուջետային փոխանցումների) գծով՝ 15762.8 մլն դրամ.

գ) դեֆիցիտը՝ 11752.0 մլն դրամ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների 2004 թվականի բյուջեները կկազմեն՝

ա) եկամուտների (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտ-ները) գծով՝ 948.8 մլն դրամ.

բ) ծախսերի գծով՝ 948.8 մլն դրամ:

 

Հոդված 2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեն՝

 

հազար դրամ

եկամուտների գծով

  3600000.0

ծախսերի գծով

15352000.0

դեֆիցիտը

11752000.0

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկմանն ուղղել հետևյալ միջոցները՝

 

 

հազար դրամ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ

 ընդամենը

 

11752000.0

այդ թվում՝

 

Միջպետական վարկ

11200000.0

Այլ ներքին և արտաքին աղբյուրներ

552000.0

Հոդված 4. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի եկամուտները՝ ըստ առանձին եկամտատեսակների, հետևյալ չափերով՝

 

 

հազար դրամ

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

 

 ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

3600000.0

որից՝

 

Ա. ԸՆԹԱՑԻԿ  ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

3300000.0

այդ թվում՝

 

1. Հարկային եկամուտներ

ընդամենը

 

2411000.0

այդ թվում՝

 

ա) ավելացված արժեքի հարկ

1050000.0

այդ թվում՝

 

- ձեռնարկություններից և կազմակերպություններից

1010000.0

- անհատ ձեռնարկատերերից

40000.0

բ) շահութահարկ

235000.0

այդ թվում՝

 

- պետական ձեռնարկություններից

90000.0

- ոչ պետական ձեռնարկություններից

94000.0

- ֆինանսավարկային կազմակերպություններից

51000.0

գ) եկամտահարկ

440000.0

այդ թվում՝

 

- աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարումից ստացված եկամուտներից

 

404000.0

- ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից

 

29000.0

- այլ եկամուտներից

7000.0

դ) ակցիզային հարկ

300000.0

այդ թվում՝

 

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող

 ենթաակցիզային ապրանքների արտադրանքից

 

300000.0

ե) գույքահարկ

1000.0

զ) հողի հարկ

2000.0

է) հաստատագրված վճարներ

124000.0

ը) առևտրի հարկ

158000.0

թ) բնօգտագործման և բնապահպանական վճարներ

90000.0

ժ) այլ հարկային եկամուտներ

11000.0

2. Պետական տուրք

210000.0

այդ թվում՝

 

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, գանգատների, դատա­րան­ների վճիռների դեմ տրվող վճռաբեկ գանգատների համար, ինչպես նաև դա­տարանների կողմից փաստաթղթերի պատճեններ տալու համար

 

 

 

12300.0

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքացիություն ստանալու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  քաղաքացիությունը փոխելու համար

 

 

650.0

գ) հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականաց­ման համար

 

28200.0

դ) պետական գրանցման համար

86970.0

ե) գյուտերի, օգտակար սարքերի, արդյունաբերական նմուշների, ապ­րան­­քա­յին և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղա­նուն­ների, ֆիր­մա­յին անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տո­պո­լոգիաների իրա­վական պաշտ­պա­նու­թյան հետ կապ­ված իրա­վա­բանական նշա­նա­կու­թյուն ունեցող գործո-ղության համար

 

 

 

 

 

580.0

զ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակու-թյուն ունե­ցող փաս­­տաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողու­թյուն­ների հա­մար

 

 

48000.0

է) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպա­տա­­­­­­կով լի­ցեն­զիաներ տալու համար

 

20200.0

ը) օրենքով սահմանված այլ ծառայությունների և գործողությունների համար

 

13100.0

3. Ոչ հարկային եկամուտներ

   Ընդամենը

   այդ թվում՝

 

679000.0

ա) իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներ-

դրումներից ստացվող շահաբաժիններ

 

200000.0

բ) պետական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի, համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարներ

 

 

 

230000.0

գ) պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց

 վճարներ (տոկոսներ)                                                                   

 

10000.0

դ) բյուջետային վարկերի վերադարձից մուտքեր

30000.0

ե) տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից  (բացառությամբ հանրապետության համայնքների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով  պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներ

 

 

 

 

3000.0

զ) իրավախախտումների համար գործադիր և դատական մարմինների կողմից  կիրառվող պատժամիջոցներից մուտքեր

 

45000.0

է) ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պլանավորման համար կատարվող հատկացումներ (մասհանումներ)

 

 

150000.0

ը) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ

 

11000.0

Բ. ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ՝  ԸՆԴԱՄԵՆԸ՝

 

300000.0

այդ թվում՝

 

1.Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր

 

60000.0

2. Պետական գույքի մասնավորեցումից մուտքեր

240000.0

 

Հոդված 5. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից հատկացումները՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման, հետևյալ չափերով՝

 

Խումբ

Ենթա-խումբ

Ծախսերի գործառնական դասակարգման խմբերի և ենթախմբերի անվանումները

Գումարը

(հազար դրամ)

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ  ԾԱԽՍԵՐ

այդ թվում՝

15352000.0

01

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱ-

ՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

այդ թվում՝

 

1743142.0

 

01

Օրենսդիր մարմին և պետական կառավարում

839013.9

 

02

Պետական  ֆինանսական կառավարում

342981.5

 

03

Արտաքին քաղաքական գործունեություն

177349.2

 

05

Ընդհանուր բնույթի իրավական գործունեություն

70270.3

 

06

Ընտրություններ և հանրաքվեներ

37845.8

 

07

Ընդհանուր բնույթի պետական այլ

ծառայություններ

 

275681.3

02

 

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

այդ թվում՝

21800.0

 

03

Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր

21800.0

03

 

 

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

այդ թվում՝

 

 

1190028.1

 

01

Հասարակական կարգի պահպանություն

751740.0

 

02

Ազգային անվտանգություն

177917.5

 

03

Դատական գործունեություն

260370.6

04

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

այդ թվում՝

2402382.0

 

01

Կրթության և գիտության բնագավառում պետական կառավարում

 

64684.8

 

02

Նախադպրոցական կրթություն

16779.4

 

03

Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր

 կրթություն

 

1891628.5

 

05

Արտադպրոցական դաստիարակություն

46518.5

 

07

Միջին մասնագիտական կրթություն

98270.8

 

08

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն

 

241500.0

 

09

Լրացուցիչ կրթություն

30000.0

 

10

Գիտություն 

13000.0

05

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

այդ թվում՝

870627.0

 

01

Առողջապահության բնագավառում պետական

կառավարում

21622.0

 

02

Հիվանդանոցային բուժօգնություն

457506.0

 

03

Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն

208496.0

 

04

Հիգիենիկ - հակահամաճարակային ծառայության պահպանում

 

82919.0

 

05

Բուժօգնության այլ ծառայություններ

50603.0

 

 

 

06

Առողջապահական այլ ծառայություններ և

ծրագրեր

 

 

49481.0

06

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ

 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

այդ թվում՝

 

4172287.0

 

01

Սոցիալական ապահովագրության և սոցիալական

ապահովության բնագավառում պետական կառա-

վարում

 

 

56641.2

 

02

Կենսաթոշակային ապահովում

1704494.1

 

03

Պետական նպաստներ բնակչությանը

460000.0

 

04

Սոցիալական ապահովության միջոցառումներ

688980.6

 

05

Այլ սոցիալական ծրագրեր

1262171.1

07

 

ՄՇԱԿՈՒՅԹ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ, ՍՊՈՐՏ

ԵՎ ԿՐՈՆ

այդ թվում՝

 

533548.6

 

01

Մշակույթի, տեղեկատվության, սպորտի և կրոնի

բնագավառում պետական կառավարում

 

13805.2

 

02

Գրադարաններ

23584.5

 

03

Թանգարաններ և ցուցահանդեսներ

18629.5

 

04

Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ

15983.0

 

06

Արվեստ

126624.7

 

08

Հուշարձանների և մշակութային  արժեքների վերա-կանգնում և պահպանում

 

6550.0

 

09

Սպորտ

81559.2

 

10

Հեռուստառադիոհաղորդումներ

175687.2

 

11

Հրատարակչություններ, խմբագրություններ

52795.3

 

14

Մշակութային և երիտասարդական ծրագրեր

18330.0

08

 

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ-  ԿՈՄՈՒՆԱԼ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

80000.0

 

 

այդ թվում՝

 

 

05

Այլ ծրագրեր

80000.0

10

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ

 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

այդ թվում՝

 

165778.7

 

01

Գյուղատնտեսության բնագավառում պետական

 կառավարում

 

36198.9

 

04

Բույսերի պաշտպանություն և սերմնաբուծություն

33476.0

 

05

Տոհմաբուծություն, անասնաբուժություն և հակա-

համաճարակային միջոցառումներ

 

62754.2

 

06

Անտառային տնտեսություն

31174.6

 

07

Այլ ծրագրեր

2175.0

11

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, ՇԻՆԱՐԱՐՈՒ-

ԹՅՈՒՆ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

44366.1

 

 

այդ թվում՝

 

 

01

Արդյունաբերության, շինարարության և բնապահ-պանության բնագավառում պետական կառավա-

վարում

 

 

37196.9

 

07

Այլ ծրագրեր

7169.2

 

13

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

111110.4

 

 

01

 

 

այդ թվում՝

Ընդհանուր բնույթի տնտեսական ծառայությունների

բնագավառում պետական կառավարում

 

 

 

25448.4

 

05

Ընդհանուր բնույթի տնտեսական այլ ծառայու-

թյուններ

 

85662.0

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

այդ թվում՝

 

4016930.1

 

02

Տրանսֆերտային վճարումներ Լեռնային Ղարա-

բաղի Հանրապետության պետական բյուջեից հա-

մայնքների բյուջեներ

 

 

 

537946.3

 

06

Այլ ծրագրեր

3478983.8

 

Հոդված 6. Հաստատել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին ֆինանսավորվող ծախսատեսակները՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, հետևյալ չափերով՝

 

 

 

Ծախսային հոդվածների անվանումները

Գումարը      (հազար դրամ)

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ  ԾԱԽՍԵՐ

այդ թվում՝

15352000.0

 

 

ԸՆԹԱՑԻԿ  ԾԱԽՍԵՐ

այդ թվում՝

13039000.0

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ

 ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ

 

3370180.1

1500861.8

 

 

այդ թվում՝

Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող

սուբսիդիաներ

 

 

1500861.8

 

 

ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

այդ թվում՝

2491764.7

 

 

Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ

537946.3

 

 

Թոշակներ

594875.0

 

 

Կրթաթոշակներ

69083.3

 

 

Նպաստներ

460000.0

 

 

Այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ

այդ թվում՝

829860.1

 

 

- պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

383920.1

 

 

- ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական

 գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում

 

5940.0

 

 

- վերաբնակիչների և փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումներ

 

440000.0

 

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

5676193.4

 

 

այդ թվում՝

Ապրանքների ձեռքբերում

 

556757.6

 

 

այդ թվում՝

Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր

 

355628.9

 

 

այդ թվում՝

 

 

- գրասենյակային ապրանքներ և նյութեր

102728.8

- գույք և սարքավորումներ

166500.0

- փափուկ գույք և հանդերձանք

86400.1

Դեղորայք և վիրակապային նյութեր

58038.0

Սննդամթերք և դրամական բավարարում

143090.7

Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

56936.6

Տրանսպորտային ծառայությունների վճարներ

298086.9

Կապի ծառայությունների վճարներ

119199.2

Կոմունալ ծառայությունների վճարներ

253446.3

այդ թվում՝

 

- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

238777.8

- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

6711.4

- այլ կոմունալ ծախսեր

7957.1

Այլ ծախսեր

4391766.8

այդ թվում՝

 

Գույքի վարձակալության ծախսեր

16781.1

այդ թվում՝

 

- շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության

ծախսեր

16781.1

Արտագերատեսչական պահպանության ծախսեր

11162.4

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր

2000.0

Ծառայությունների ձեռքբերման և  ներկայացուցչական ծախսեր

103980.2

որից՝

 

- ծառայությունների ձեռքբերման ծախսեր

71922.6

- ներկայացուցչական ծախսեր

32057.6

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

 

4257843.1

այդ թվում՝

 

- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության

 պահուստային ֆոնդ

350000.0

 

ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ

այդ թվում՝

2313000.0

 

ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 այդ թվում՝

ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

2313000.0

 

2300000.0

 

ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

13000.0

         

                      

Հոդված 7. Սահմանել, որ՝

1. 2005 թվականի  հունվար ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2004 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումների իրականացումը.

2. մինչև 2006 թվականի հունվարի 1-ը երկարաձգել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2004 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե ստացված միջպետական վարկի մարման ժամկետը, տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով.

3. 2004 թվականին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը կազմում է 20000 դրամ, իսկ հարկային ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը` 40000 դրամ.

4. 2003 թվականի ընթացքում գանձապետական հատուկ  հաշվում պետական ձեռնարկությունների, անավարտ շինարարական օբյեկտների սեփականաշնորհումից և նախկինում տրա-մադրված վարկերի մարումից կուտակված գումարների 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա մնացորդը  համարվում  է  Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության պետական բյուջեի

ընթացիկ տարվա մուտքեր:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության  նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության կողմից ձեռնարկություններում, կազմակերպություններում, անհատ ձեռնարկատերերի մոտ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումներով և վերստուգումներով՝ հարկերը և պարտադիր այլ վճարները թաքցնելու համար գանձված գումարներից 10 տոկոս մասհանումների հաշվին:

Ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ տարեկան ծախսերի նախահաշվի ձևով:

Ֆոնդի միջոցները, յուրաքանչյուր ամիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆի-նանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող  հաշվետվության հիման վրա, ձևա-կերպվում են որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի համապատասխան եկամուտ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական ծառայության  ընթացիկ ու կապիտալ ծախսերի հոդվածներում՝ որպես պետական բյուջեի համապատասխան ծախս:

 

Հոդված 8. Հաստատել՝

 1. սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված բյուջետային հատկացումների բաշխումը՝ ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների, սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեից Ստեփա-նակերտի համայնքի և շրջանների համայնքների բյուջեներին դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալը՝ սույն օրենքի N 2 հավելվածի հա-մաձայն.

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմի-տեի համակարգի 2004 թվականի ծախսերի նախահաշիվը՝ 99396.2 հազ. դրամ գումարով, սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամի 2004 թ. բյուջեի եկամուտները և ծախսերը՝  4264365.2 հազ. դրամ գումարով՝ սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն.

5. 2004 թվականի ՓՄՁ-ի աջակցության պետական  նպատակային ծրագիրը, սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն:

 

Հոդված 9. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը 2004 թվականին, անհրաժեշտության դեպքում՝

1. սույն օրենքի 2-րդ հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 5-րդ հոդվածով հաստատված բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում՝ 15 տոկոսի չափով կամ ավելացում՝  30 տոկոսի չափով.

2. փոփոխություն մտցնել ՓՄՁ-ի պետական աջակցության 2004 թվականի ծրագրի միջոցառումների ուղղություններում.

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված հիմքերով հայցադիմումներ, դատարանի վճիռների և որո-շումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից՝ առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին  հավելվածով արտահայտելով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի  պետական բյուջեի կատարման մասին  հաշվետվություններում.

4. պահպանելով սույն օրենքի 8-րդ հոդվածի «1» կետով ծախսային ծրագրերի գծով հաստատված  հատկացումների ընդհանուր գումարը՝ վերաբաշխել  դրանք՝  ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական  դասակարգմամբ սահմանված հոդվածների.

5. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրա­պե­տու­թ­յան օրենքի համապա­տաս­խան ոչ կառավար­չա­կան բնույթի գործունեություն իրականաց­նող պե­տական (բյուջետային) հիմ­­նարկ­­ների պետական ոչ առևտ­րային կազմակերպութ­յուն­նե­րի վե­րա­կազմակերպման նպա­տա­կով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տութ­յան ձեռնարկությունների պե­տա­կան ռե­գիստ­րում պե­տական գրանցման, կնիք­ների պատ­րաստ­ման թույ­լտ­վու­թ­յան, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա­պե­տութ­յան օրենքով սահ­ման­­ված վճա­րում­ները 2004 թվա­կանին իրակա­նաց­նել պետական բյուջեից՝ առանց սահ­մա­նա­փակ­­ման, դրանց գծով կա-տարված ծախ­սերն ու ստաց­ված եկա­մուտ­ներն առանձին հա­վել­վա­ծով ար­տա­հայտելով Լեռնային Ղարաբաղի  Հանրա­պե­տութ­յան 2004 թվա­կանի պետական բյու­ջեի կա­տար­ման մա­սին հաշվետվու­թ­յուն­նե­րում.

6. վերաբաշխել սույն օրենքի.

ա) N 3 հավելվածով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղի  Հան­րա­պե­տու­թ­յան անշարժ գույ­­քի կա­դաստ­­րի պե­տա­կան կոմիտեի 2004 թվա­կա­նի ծախ­սերը (ինչպես ծախսային հոդված-ների, այնպես էլ կոմիտեի կենտրոնական ապարատի և ստո­րա­բաժանումների միջև), այն պայմա­նով, որ թույլ չտրվի կոմիտեի՝ սույն օրեն­քի N 1 հա­վել­­վա­ծում նա­խա­տես­ված ծախսային ծրագ-րերի գծով նա­խա­­տես­ված հատ­­կա­ցում­նե­րի ծա­վալ­նե­րի փո­փո­խու­թ­յուն և սույն օրենքի N 3 հավելվածով սահմանված յու­րա­­­քանչյուր ծախ­սա­­յին հոդվածի գծով նա­խա­­տես­ված ծախ­­սերի ընդհանուր գումարի կրճա­տում՝ 15 տո­­կոսի չափով կամ ավե­լա­ցում՝ 30 տո­կո­­սի չա­փով,

բ) N 4 հավելվածով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղի  Հան­րա­պե­տու­թ­­յան պետական կենսաթոշակային հիմ­նադրա­մի 2004 թվականի ծախ­սերը (ըստ ծախ­սային ծրագրերի), այն պամա­նով, որ թույլ չտրվի հիմ­նա­դրամի՝ սույն օրենքի N 1 հա­­վել­վա­ծում նախատեսված ծախսային ծրագրերի գծով նա­խա­­տես­ված հատկացումների ծա­վալ­­նե­րի փո­փոխություն և սույն օրենքի N 4 հավելվա­ծով սահմանված յու­րա­­­քանչյուր ծախ­սա­յին ծրագ­րի գծով նա­խա­­տես­ված ծախ­­սերի կրճա­տում՝ 15 տո­­կոսի չափով կամ ավե­լա­ցում՝ 30 տո­­կո­սի չա­փով.

7. փոփոխել սույն օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրեր իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմինները:

 

Հոդված 10. Սույն օրենքի NN 1- 5 հավելվածները համարվում են օրենքի անբաժանելի մասերը:

        

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝          Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ  

 

 

 

 

 

 

 

 

20 հունվարի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 92