Ընդունվել է 1999թ. դեկտեմբերի 29-ին
Հոդված 1.«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1. 03 խմբում՝ «Հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովում», նշված գումարն ավելացնել 23932.0 հազար դրամով, այդ թվում՝ 01 ենթախմբում՝ «Ներքին գործեր և ազգային անվտանգություն», նշված գումարը՝ 23932.0 հազար դրամով:
2. 05 խմբի՝ «Առողջապահություն», 02 ենթախմբում՝ «Հիվանդանոցներ», նշված գումարն ավելացնել 5385.0 հազար դրամով, իսկ 04 ենթախմբում՝ «Առողջապահության հարակից ծառայություններ», նշված գումարը՝ 3000.0 հազար դրամով, 05 ենթախմբում՝ «Այլ առողջապահական ծառայություններ բնակչությանը», նշված գումարը նվազեցնել 8385.0 հազար դրամով:
3. 06 խմբում՝ «Սոցիալական ապահովագրություն և սոցիալական ապահովություն», նշված գումարը ավելացնել 660000.0 հազար դրամով, այդ թվում՝ 02 ենթախմբում՝ «Կենսաթոշակային ապահովում», նշված գումարը ավելացնել 820000.0 հազար դրամով, 04 ենթախմբում՝ «Սոցիալական ապահովության միջոցառումներ», նշված գումարը ավելացնել 41000.0 հազար դրամով և 05 ենթախմբում՝ «Այլ սոցիալական ծրագրեր», նշված գումարը նվազեցնել 201000.0 հազար դրամով:
4. 11 խմբում՝ «Արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն», նշված գումարը նվազեցնել 500000.0 հազար դրամով, այդ թվում՝ 01 ենթախմբում՝ «Արդյունաբերության, շինարարության և բնապահպանության պետական կառավարում», նշված գումարը նվազեցնել 500000.0 հազար դրամով:
5. 14 խմբում՝ «Հիմնական խմբերին չդասվող ծախսեր», նշված գումարը նվազեցնել 183932.0 հազար դրամով, այդ թվում՝ 02 ենթախմբում՝ «Տրանսֆերտային փոխհատուցումներ պետական բյուջեից տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներին», նշված գումարը ավելացնել 76533.0 հազար դրամով, իսկ 03 ենթախմբում՝ «Այլ ծրագրեր», նշված գումարը նվազեցնել 260465.0 հազար դրամով:
Հոդված 2.Օրենքի 6 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. «Ա»՝ «Ընթացիկ ծախսեր», հոդվածով նշված գումարը ավելացնել 681465.0 հազար դրամով, այդ թվում՝
«Ա»՝ «Ընթացիկ ծախսեր», հոդվածի 1-ին կետում՝ «Բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ», նշված գումարը ավելացնել 23932.0 հազար դրամով:
4-րդ կետում՝ «Ընթացիկ տրանսֆերտներ», նշված գումարը ավելացնել 728148.0 հազար դրամով, որից՝
«ա» ենթակետում՝ «պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող դոտացիաներ» նշված գումարը ավելացնել 76533.0 հազար դրամով.
4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ» ենթակետով.
«բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կենսաթոշակային հիմնադրամին տրվող դոտացիա 820000.0 հազար դրամ»:
Այդ կապակցությամբ նույն կետի «բ», «գ», «դ» և «ե» ենթակետերը համապատասխանաբար համարել «գ», «դ», «ե» և «զ» ենթակետեր.
«զ» ենթակետում՝ «այլ ընթացիկ տրանսֆերտային վճարներ», նշված գումարը նվազեցնել 168385.0 հազար դրամով, այդ թվում՝
- «հատկացումներ փախստականների սոցիալական խնդիրների լուծման համար» տողում նշված գումարը՝ 31000.0 հազար դրամով,
- «փոխհատուցում պրոթեզավորման և հանրապետությունից դուրս բուժման ծախսերի համար» տողում նշված գումարը՝ 9985.0 հազար դրամով.
- «այլ տրանսֆերտային վճարներ» տողում նշված գումարը նվազեցնել 127400.0 հազար դրամով:
5-րդ կետում՝ «Ապրանքների գնման և ծառայությունների վճարման ծախսեր», նշված գումարը նվազեցնել 70615.0 հազար դրամով, այդ թվում՝
«զ» ենթակետում՝ «այլ ծախսեր», նշված գումարը՝ 70615.0 հազար դրամով:
2. «Բ»՝ «Կապիտալ ծախսեր», հոդվածով նշված գումարը նվազեցնել 181465.0 հազար դրամով, այդ թվում՝
«ա» կետում՝ «Կապիտալ ներդրումներ», նշված գումարը նվազեցնել 181465.0 հազար դրամով:
3. «Գ»՝ «Վարկավորում», հոդվածով նշված գումարը նվազեցնել 500000.0 հազար դրամով, այդ թվում՝
«ա» կետում՝ «ներքին վարկավորում», նշված գումարը նվազեցնել 500000.0 հազար դրամով:
Հոդված 3. Օրենքի 7 հոդվածի «ա» կետով սահմանված բյուջետային հատկացումների բաշխման փոփոխություններն իրականացնել սույն օրենքի թիվ 1 հավելվածի համաձայն:
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեից համայնքներին դոտացիաներ տրամադրելու նպատակով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի բաշխումը իրականացնել սույն օրենքի թիվ 2 հավելվածի համաձայն:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-83