Ընդունված է 2010թ. ապրիլի 15-ին
Հոդված 1. «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-175 օրենքի (այսուհետ` օրենք) 10-րդ հոդվածում`
1) 3-րդ կետը «տառապող» բառից հետո լրացնել «կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող», իսկ «կարգով» բառից հետո` «հետազոտելու կամ» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետ.
«31) օրենքով սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև անչափահասներին սահմանված կարգով հոգեբուժական հաստատություն հոսպիտալացնելու դեպքում այդ մասին տեղյակ պահել վերջիններիս օրինական ներկայացուցիչներին.»:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում`
1) «օրենքով» բառը փոխարինել «օրենսդրությամբ» բառով.
2) 1-ին կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրում և ուղեկցում.»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետում`
1) «տառապող» բառից հետո լրացնել «կամ հոգեկան հիվանդությամբ տառապելու մեջ կասկածվող» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.
«Անձին օրենքով սահմանված կարգով ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերելուց հետո վերջինիս հոգեկան հիվանդությամբ տառապելու վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը կամ նրա տեղակալն անձին հետազոտելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ դիմում է առողջապահական մարմիններ, և շտապ օգնության մեքենաների միջոցով ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ կազմակերպվում է տվյալ անձի տեղափոխումը համապատասխան առողջապահական կազմակերպություն:
Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից անձին հետազոտելու կամ հոսպիտալացնելու միջնորդությամբ առողջապահական մարմիններ դիմելու և դրա հետևանքով վերջիններիս կողմից համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու յուրաքանչյուր որոշակի դեպքում անձին անազատության մեջ պահելու ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը: Նշված ժամկետում անձի հոսպիտալացման անհրաժեշտության մասնագիտական հիմնավորվածությունը հաստատվելու դեպքում նրա հոգեբուժական հիվանդանոցային ոչ հոժարակամ (հարկադիր) բուժման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ գլխով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածում`
1) 5-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման (կիրառման) դեպքում անմիջապես զեկուցել վերադասության կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման (կիրառման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին ոստիկանության մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:»:
Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ձերբակալվածներին, կալանավորներին փոխադրելիս» բառերը փոխարինել «ձերբակալված և կալանավորված անձանց փոխադրելիս, ուղեկցելիս» բառերով:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 5-րդ կետում «վերակարգի» բառը փոխարինել «ստորաբաժանումների» բառով.
2) 4-րդ մասում «վերադասության կարգով:» բառերը փոխարինել «վերադաս պետին, որն էլ անհապաղ իրազեկում է դատախազին:» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
8 մայիսի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-23-Ն