«Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին

 

Ընդունված է 2014 թվականի

հոկտեմբերի 29-ին

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-77 օրենքի 4-րդ հոդվածում`

1) վերնագիրը «խմբերը» բառից հետո լրացնել «և ոստիկանության պաշտոնների անվանացանկը» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների և փրկարարական ծառայության հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության առաջարկությամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների նկատմամբ:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

2014թ. նոյեմբերի 18

Ստեփանակերտ

ՀՕ-43-Ն