«Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2013 թվականի

դեկտեմբերի 26-ին

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-77 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19-րդ հոդվածում`

1) 6-րդ կետից հանել «դրամական բավարարումը,» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետ.

«6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.»:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 

«Հոդված 21. Ոստիկանության ծառայողի վարձատրությունը

 

 

1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի`

1) վերնագրում և տեքստում «Նպաստները» և «նպաստի» բառերը փոխարինել համապատասխանաբար «Դրամական օգնությունը» և «դրամական օգնության» բառերով.

2) «սահմանվում են» բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասից հանել երրորդ նախադասությունը:

 

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը:

 

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ մասից հանել առաջին պարբերությունը:

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «դրամական բավարարման» բառերը փոխարինել «վարձատրության» բառով:

 

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասը «կանոնագրքով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն.

«Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:»:

 

Հոդված 9. Օրենքի 48-րդ հոդվածը «սահմանվում են» բառից հետո լրացնել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով,» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 49-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Եթե ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, ապա սույն մասում նշված վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան: Վեց ամիս և ավելի ժամկետով ուսման գործուղված ոստիկանության ծառայողին ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Գործուղման վայրում վարձատրությունը ավելի ցածր լինելու դեպքում ծառայողին վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:».

3) 4-րդ մասում «դրամական բավարարումն» բառերը փոխարինել «վարձատրությունն» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս» բառերը:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

28 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-77-Ն