Ընդունված է 2005թ. հոկտեմբերի 19-ին
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «օրենս-դրությանը» բառից հետո լրացնել «և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին» բառերով£
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության ծառայող է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկա-նության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկա-նության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում£
Ոստիկանության ծառայող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության քաղաքացիները:»£
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 4. Ոստիկանության պաշտոնների խմբերը
1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ՝
- պետական կառավարման մարմնի ղեկավար,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,
- պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ.
2) ոստիկանության գլխավոր պաշտոններ՝
- վարչության պետ, այդ թվում՝ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ,
- վարչության պետի տեղակալ,
- բաժնի պետ, այդ թվում՝ ոստիկանության շրջանային բաժնի պետ.
3) ոստիկանության ավագ պաշտոններ՝
- բաժնի պետի տեղակալ,
- բաժանմունքի պետ.
4) ոստիկանության միջին պաշտոններ՝
- բաժանմունքի պետի տեղակալ,
- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գոր-ծերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,
- ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր,
- տեսուչ, քննիչ, օպերլիազոր.
5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ՝
- կրտսեր տեսուչ,
- ավագ ոստիկան,
- ոստիկան:
2. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններին հավասա-րեցված պաշտոնների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավա-րությունը:»:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի 2-րդ կետից հանել «- ոստիկանության փոխգնդապետ.» բառերը.
բ) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ոստիկանության ավագ կոչում՝
- ոստիկանության փոխգնդապետ.».
գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով.
«31) ոստիկանության միջին կոչումներ՝
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ,
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.».
դ) 3-րդ մասի «ավագ և կրտսեր» բառերը փոխարինել «ավագ, միջին և կրտսեր» բառերով.
ե) 4-րդ մասի առաջին պարբերությունը «սահմանված ժամկետը լրանալուց հետո» բառե-րից հետո լրացնել «՝ 15-օրյա ժամկետում» բառերով.
զ) 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաս-տատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտ-ներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:».
է) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ մասով.
«41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղ-վելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղ-ված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:»£
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել.
բ) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումնե-րի վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:».
գ) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Լեռ-նային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».
դ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված վարչությունների պետերի, դրանց հա-վասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշ-տոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:»£
Հոդված 6. Օրենքի 7-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի 2-րդ կետի մուտքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ոստիկանության միջին կոչումներ`».
բ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21-րդ կետով.
«21) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ՝ 5 տարի.».
գ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) ոստիկանության գլխավոր կոչում՝
- ոստիկանության գնդապետ:».
դ) 2-րդ մասի «(դասային աստիճան)» և «(դասային աստիճանին)» բառերը համապատաս-խանաբար փոխարինել «կամ դատախազության դասային աստիճան» և «կամ դատախազության դասային աստիճանին» բառերով.
ե) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական քրեակատարողական ծառայության հատուկ կոչումների, դատախազության դասային աստիճան-ների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկա-նության կոչումներին սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությու-նը:»:
Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները ոստիկանության ծառայողի երդում են տալիս միջ-գերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում:»:
Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածում՝
ա) 3-րդ մասի «գլխավոր, ավագ և կրտսեր» բառերը փոխարինել «գլխավոր, ավագ, միջին և կրտսեր» բառերով.
բ) 4-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակ-վել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում՝ երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:».
գ) 5-րդ մասից հանել «քաղաքացիական ծառայությունը կանոնակարգող օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան» բառերը.
դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.
«6. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագըր-ված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (փորձաշրջան անցնելու, ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահ-մանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածում՝
ա) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստի-կանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի ոստիկանության միջին խմբի պաշտոն:».
բ) 4-րդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով.
գ) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմա-նատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:».
դ) 7-րդ մասի «ավագ» բառը փոխարինել «միջին» բառով.
ե) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ոստիկանությունում միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-դ» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները՝ եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:».
զ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 91-րդ մաս.
«91. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահման-ված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:».
է) 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության և դատախազության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողներ):
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում տվյալ խմբի կոչումից երկու աստիճան ցածր կոչումով պաշտոնի կարող են նշանակվել պահես-տազորում կոչում չունեցող անձինք: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պար-տադիր է:
Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակա-տար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի՝ երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել՝ ոստիկանության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերություններով նախա-տեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստի-կանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:
Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վե-րացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հա-վասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:»:
Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ մասի երկրորդ նախադասության «պետք է լինեն» բառերը փոխարինել «կարող են լինել» բառերով:
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառա-յողները սահմանված կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման)՝ առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան ուսումնա-կան հաստատություններում:»:
Հոդված 12. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.
«4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրա-մանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.»:
Հոդված 13.Օրենքի 27-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության ծառայողին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդեր-ձանք, այդ թվում՝ համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Ոստիկանության ծառայողին տրվում է անձնական համար և սահմանված ձևի վկայա-կան:».
բ) 2-րդ մասը «պայմանները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը» բառերով:
Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածից հանել «Բարձրագույն» բառը:
Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը 7-րդ կետի «անդամ» բառից հետո լրաց-նել «, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.» բառերով:
Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը՝ մինչև 2-րդ կետը, շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովո-րողը, այդ թվում՝ ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են փոխհա-տուցել իրենց՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ուսումնական փորձաշրջանի համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ ուսումնական փորձաշըր-ջանը կամ վերապատրաստումը.».
բ) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման կամ ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝
1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ վերապատրաստումը կամ ուսումնական փոր-ձաշրջանն անցնելուց հետո՝ ոչ պակաս, քան երկու տարի.
2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ՝ պայ-մանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:».
գ) 3-րդ մասը «վերապատրաստման» բառից հետո լրացնել «կամ ուսումնական փորձա-շրջանի» բառերով:
Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի 4-րդ կետի «մեդալի կամ կրծքանշանի շնորհում» բառերը փոխարինել «մե-դալով կամ կրծքանշանով պարգևատրում» բառերով.
բ) 1-ին մասի 5-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5) պարգևատրում զենքով.
6) պարգևատրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պատվո-գրով.
7) վաղաժամկետ կոչումի շնորհում.».
գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 71-րդ կետով.
«71) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամ-կետը.».
դ) 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստի-կանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:».
ե) 3-րդ մասի «6-8-րդ կետերով» բառերը փոխարինել «7-րդ և 71-րդ կետերով» բառերով.
զ) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանու-թյան ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:»:
Հոդված 19. Օրենքի 42-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասը «ոչ պատշաճ կատարելու,» բառերից հետո լրացնել «ծառայողական դիրքն ի չարը գործադրելու,» բառերով.
բ) 1-ին մասը «տույժերը.» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 3 ամիս ժամանակով.
4) կարգապահական կալանք՝ 1-10 օր ժամկետով.
5) զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.
6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.
7) կոչման իջեցում մեկ աստիճանով.
8) ոստիկանությունից ազատում:»:
Հոդված 20. Օրենքի 43-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի «չհաշված» բառից հետո ավելացնել «նախնական քննության կամ դատա-կան քննության ժամանակահատվածը» բառերը.
բ) 3-րդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով.
գ) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պե-տական կառավարման մարմնի ղեկավարի կողմից՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:».
դ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «նկատմամբ» բառից հետո շարադրել հետևյալ խմբագրությամբ. «չի կարող կիրառվել սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը:».
ե) 6-րդ մասի երրորդ պարբերության «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 5-7-րդ կետերով» բառերը փոխարինել «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով» բառերով, իսկ «իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ կետերով» բառերը փոխարինել «իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով» բառերով.
զ) 6-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույ-ժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կար-գապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շըր-ջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:».
է) ուժը կորցրած ճանաչել 6-րդ մասի հինգերորդ և վեցերորդ պարբերությունները.
ը) վերջին պարբերության «մասի» բառից հետո «5» թիվը փոխարինել «7» թվով:
Հոդված 21. Օրենքի 45-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի 6-րդ կետում «4-6-րդ» թվարկումը փոխարինել «4-7-րդ» թվարկմամբ, իսկ «7-րդ կետով» բառերը փոխարինել «8-րդ կետով» բառերով.
բ) 1-ին մասի 7-րդ կետը «հոդվածի» բառից հետո լրացնել «առաջին և երկրորդ մասերի» բառերով.
գ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստա-տությունից ազատելու հիմք է:»:
Հոդված 22. Օրենքի 46-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի 5-րդ կետի «5-րդ կետով» բառերը փոխարինել «6-րդ կետով» բառերով.
բ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-7-րդ կետերով.
«6) վեց ամսից ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազ-գային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղ-վելիս.
7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:»:
Հոդված 23. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստի-կանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկա-նությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցու-թյամբ£
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձ-րագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայու-թյան ժամկետը կարող է երկարաձգել մինչև երեք տարի ժամկետով Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության Նախագահը:
Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկա-վարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
Ոստիկանության վարչության պետի, վարչության պետի տեղակալի ծառայության ժամ-կետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 տարի, բաժնի պետինը՝ մինչև 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` մինչև 2 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը£
Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը:
Սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտու-թյունների ցանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանու-թյունում ծառայել մինչև 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամ-կետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկա-վարը:»:
Հոդված 24. Օրենքի 49-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասի «չեն գրանցվում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդ-վածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
բ) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառա-յողները:».
գ) 3-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նա-խադասությամբ.
«Եթե ծառայողի գործուղման վայրի դրամական բավարարումն ավելի ցածր է, քան մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավարարումը, ապա նրան վճարվում է մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնի համար սահմանված դրամական բավա-րարման տարբերությունը:»:
Հոդված 25. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը «համապատասխան» բառից հետո լրացնել «, բացառությամբ ծառայության ընդունվելու, ինչպես նաև կարգապահական պատաս-խանատվության ենթարկելու կարգի» բառերով:
Հոդված 26. Օրենքի 62-րդ հոդվածում՝
ա) 2-րդ մասում «ոստիկանության ավագ և գլխավոր» բառերը փոխարինել «ոստի-կանության միջին, ավագ և գլխավոր» բառերով.
բ) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց բարձրագույն կրթության ոստիկանության միջին և ավագ խմբերում պաշտոններ զբաղեցնող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնների:».
գ) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Առանց բարձրագույն կրթության ոստիկանության գլխավոր խմբում պաշտոններ զբաղեց-նող ծառայողներն ատեստավորման դրական արդյունքների դեպքում կարող են սույն օրենքով սահմանված կարգով նշանակվել ավելի բարձր պաշտոնի՝ ոստիկանության ուսումնական հաս-տատությունում երկամյա ուսուցում անցնելուց հետո, որի կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:».
դ) 3-րդ մասի «ավագ խմբում» բառերը փոխարինել «միջին խմբում» բառերով:
Հոդված 29. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
13 դեկտեմբերի 2005 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 231