Ընդունված է 2015թ. հոկտեմբերի 30-ին
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի 29-րդ հոդվածի «թ» կետում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժ» կետ.
«ժ/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան զինծառայողների՝ հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում՝ այդ գումարների (կամ դրանց մի մասի) չափով:»:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2015թ. հոկտեմբերի 9
Ստեփանակերտ
ՀՕ-41-Ն