«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 18-ին

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.

 

«Հոդված 35.1. Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը

 

Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի մասով:»:

 

Հոդված 2.Օրենքի 45-րդհոդվածի`

1) 1-ին մասում «ապրիլի 15-ը» բառերը փոխարինել «ապրիլի 20-ը» բառերով.

2) 2-րդ մասից հանել «և սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունների» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 451-րդ հոդվածի`

1)  2-րդ մասում «տվյալ ամսվա քսանհինգից» բառերը փոխարինել «տվյալ ամսվա 20-ից» բառերով.

2) 3-րդ մասում «ապրիլի 25-ը» բառերը փոխարինել «ապրիլի 20-ը» բառերով.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Այն հարկատուն, որը հարկային մարմին է ներկայացրել գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի կանխավճարներ չկատարել:».

4) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Հարկային մարմին գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություններ կայացված լինելու դեպքում հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար տույժեր չեն հաշվարկվում:».

5) 8-րդ և 9-րդ մասերում «ապրիլի 25-ից» բառերը փոխարինել «ապրիլի 20-ից» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 48-րդ և 61-րդ հոդվածներում «ապրիլի 25-ը» բառերը փոխարինել «ապրիլի 20-ը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածի`

1) 1-ին մասում`

ա. «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետ.

«դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը սույն հոդվածի 5-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից  ստացված եկամուտները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս.

«5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներ են համարվում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարքեթինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններից ստացված եկամուտները:»:

 

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում`

1) երրորդ տողից հանել «, ինչպես նաև այլ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

«ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ

 

 

10 »:

 

Հոդված 7. Օրենքի 58-րդ հոդվածում «ապրիլի 15-ից» բառերը փոխարինել «ապրիլի 20-ից» բառերով:

 

Հոդված  8.

  1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից։
  2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ̀                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

24 դեկտեմբերի 2013թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-64-Ն