Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետը «հարկային արտոնությունների» բառերից հետո լրացնել «, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների գծով տրվող արտոնությունների գումարների, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը «հարկային արտոնությունների» բառերից հետո լրացնել «, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների գծով տրվող արտոնությունների գումարները, ինչպես նաև սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի`
1) «զ» կետը «պարտադիր վճարները» բառերից հետո լրացնել «, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները)» բառերով.
2) «է» կետը «տոկոսները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով սահմանված դեպքի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «և հովանավորչական» բառերը փոխարինել «, հովանավորչական և կառավարման ծառայությունների» բառերով:
Հոդված 5. Օրենքի 45.1-րդ հոդվածի`
1) 3-րդ մասից հանել «` այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին» բառերը.
2) 6-րդ մասի առաջին նախադասությունում «այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին» բառերը փոխարինել «հարկային մարմիններին ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն» բառերով:
Հոդված 6. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունում «հայտարարագրի» բառը փոխարինել «տարեկան եկամուտների մասին հաշվարկի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածի`
1) վերնագրում «հայտարարագիրը» բառը փոխարինել «հաշվարկը» բառով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 15-ից ոչ ուշ հարկային մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են ղարաբաղյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:»:
Հոդված 9. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 59. Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն օրենքի դրույթները և հիմնվելով 32-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:
2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:
3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
Հոդված 10. Օրենքի 60-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 61. Վերջնահաշվարկը
Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը (ներառյալ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:
Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Սույն օրենքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածները կիրառվում են 2012 թվականի հունվարի 1-ից հետո հաշվետու ժամանակաշրջանների համար:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-94-Ն