«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետում «23 հոդվածում նախատեսված դեպքի» բառերը փոխարինել «23-րդ և 231-րդ հոդվածներում նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքը  լրացնել հետևյալ բովանդակությամբ 231-րդ հոդվածով.

 

«Հոդված 231.Ուսման վարձի զեղչերը          

 

Բարձրագույն ուսումնական հաստատությունների հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հաստատությունում սովորող` զոհված զինծառայողների այրիների ու երեխաների, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, 1-ին, 2-րդ խմբերի ու մանկուց հաշմանդամների և արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաների ուսման վարձի զեղչման հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ, եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված է ուսման վարձի փոխհատուցում:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնումպաշտոնական հրապարակման պահից և գործում  է  մինչև  2011 թվականի հունվարի 1-ը:

 

 

 

          ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

         7 հուլիսի 2009թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-41-Ն