«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 29-ին

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (9 հունվարի 1999 թվականի, ՀՕ-47, այսուհետ` օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 284-րդ հոդվածով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կա­տարված գործարքի մասով), և այդ տեղեկությունների հա­վաս­տիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վե­րաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:»:

 

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի`

1) վերնագրում «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով.

2) «ա» կետի «և վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպության,  ներդրումային ընկերության կամ ապահովագրական ընկերության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածում`

1) «բ» կետի «վերաապահովագրության փոխանցված ապահովավճարների չափով» բառերը փոխարինել «վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով» բառերով.

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» կետեր`

«ը/ կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսային ծախսերի չափով,

թ/ ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով:»:

  

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում «արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի» բառերը փոխարինել «ապահովագրական ընկերությունների, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի» բառերով:

  

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ե­թե ռե­զի­դեն­տի (բա­ցա­ռութ­յամբ բան­կե­րի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների,  ներդրումային ընկերությունների, արտարժույթի առք ու վաճառք  և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառք իրականացնողների) պետական գրանցման պահին և դրան հաջորդող երեք տարիների ընթացքում կանոնադրական կա­պի­տա­լում հիմնադրի (մասնակցի) փաս­տա­ցի կա­տա­րած ներդր­ման ընդ­հա­նուր ար­ժե­քը կազ­մում է առնվազն 100 մլն դ­րամ, ա­պա տվյալ ռե­զի­դեն­տի շա­հու­թա­հար­կի գու­մա­րը նվա­զեց­վում է`  ներդրման պահին հաջորդող առաջին երեք տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:».

2) երկրորդ պարբերության «Սույն կետով» բառերը փոխարինել «Սույն մասով» բառերով.

3) երրորդ պարբերության «ա» կետում հանել «և (կամ) պարտավորությունների նվազումը» բառերը.

4) չորրորդ պարբերությունը «նկատմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այն ներդրումների, որոնք հետագայում օգտագործվում են ոչ արտադրական նպա­տակ­նե­րով» բառերը.

5) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:»:

 

Հոդված 6. Օրենքի 391-րդ հոդվածում «և ոռոգման» բառերը հանել, իսկ «ծառայությունների մատուցման» բառերը փոխարինել «ծառայությունների մատուցման,  իսկ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի  45-րդ հոդվածում`

1) վերնագրի «և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություն­ների» բառերը փո­խար­ինել «, հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական արդյունքների մասին հաշ­վետ­վութ­յան» բառերով.

2) 1-ին մասի «հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություն­ներ`» բառերը փո­խար­ինել «հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին  հաշվետվություն`» բառերով.

3) 2-րդ մասի «հաշվապահական (ֆինանսական) հաշ­վետ­վություն­ների» բառերը փո­խար­ինել «սույն հոդվածի 1-ին մասում նշված հաշվետվությունների» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 451-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «տվյալ տարվա շահութահարկի» բառերից հետո լրացնել «(, սույն  օրենքի 38-րդ հոդվածով սահմանված դեպքում` նաև ներդրման ընդհանուր արժեքի նկատմամբ սահմանված չափը գերազանցող շահութահարկի)» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում  «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների և ապահովագրական  ընկերությունների»  բառերով,  իսկ  «(վարկային կազմակերպությունը)»  բառերը` «(վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը)»  բառերով:

  

Հոդված 10.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ սույն օրենքի  1-ին հոդվածով սահմանված` օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:

Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվող հարկ վճարողների համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ժամկետային արտոնությունները շարունակվում են մինչև դրանց ժամկետի լրանալը:

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

        

 

 

 

         30 դեկտեմբերի 2008թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-80-Ն