Ընդունված է 2008թ. սեպտեմբերի 17-ին
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (9 հունվարի 1999 թվականի, ՀՕ-47) 55-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Սույն կետի երկրորդ մասի դրույթները չեն տարածվում շահաբաժինների հարկման արտոնյալ ռեժիմներ ունեցող պետությունների կամ դրանց մասը կազմող տարածքների (սույն օրենքի իմաստով՝ օֆշորային տարածքներ) ռեզիդենտների շահաբաժինների վրա։ Օֆշորային տարածքների ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
15 հոկտեմբերի 2008 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-51-Ն