«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                          Ընդունված է 2004թ. դեկտեմբերի 22-ին

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին կետում «բա­ցառությամբ Լեռնային Ղարաբաղի  Հան­րա­պե­տության բյու­ջե­տային հիմնարկների» բա­­ռե­րը փո­­­խա­ր­ինել «բացառությամբ Լեռնային Ղարաբաղի  Հան­րապետության պետական կա­ռա­վար­չա­կան հիմ­­նարկների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինք­նա­կա­ռա­վարման մար­մին­ների, պետական ոչ առևտ­րային կազ­մա­կերպությունների` բյու­ջե­տային հատ­կա­ցումների և ամ­­բող­ջութ­յամբ բյուջե փո­խանց­վող եկամուտների մա­սով» բա­ռե­րով:

 

Հոդված 2.Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ  կետի «ժա» ենթակետում «եկամուտները» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների» բառերով:

 

Հոդված 3.Օրենքի 8-րդ  հոդվածում`

ա) երկրորդ պարբերությունում «ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը փոխարինել  «ինչպես նաև օրենքով սահմանված կարգով» բառերով.

բ) ավելացնել  նոր մաս`  հետևյալ  բովանդակությամբ.

«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային  արտոնությունների  գումարները:»:

 

Հոդված 4.Օրենքի 10-րդ հոդվածի  2-րդ կետի «ը» ենթակետում «բանկային» բառից հետո ավելացնել «,  ապահովագրական» բառը:

 

Հոդված 5.Օրենքի 11-րդ հոդվածի «դ» կետում  «ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը փոխարինել  «ինչպես նաև օրենքով սահմանված կարգով» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախ­սերը կատարվել են, և՝

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հուն­վա­րի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կար­գով,

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հուն­վա­րի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ա­պա ամորտիզացվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կար­գով, բայց ոչ պա­կաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմ­նական միջոցի ամոր­տիզացիոն նվազագույն ժամ­կե­տը սահ­­­­մանված է հինգ տարուց պա­կաս, ապա այդ հիմ­նա­կան միջոցի վրա կատարված կա­­­­­­պիտալ բնույթի ծախ­­սերն ամոր­տի­զաց­վում են այդ հիմ­նական միջոցի հա­մար սահմանված ամոր­տի­զա­ցիոն նվազագույն ժամկետում:».

բ)  3-րդ կետից հանել  «վարձակալի համախառն եկամտից» բառերը.

գ) 4-րդ կետում «հայտանիշների» բառից հետո ավելացնել «և (կամ) չափերի» բա­ռե­րը:

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում.

ա) «ը»  ենթակետում  «ակտիվները»  բառից հետո  ավելացնել «,մատուցված  ծառայությունները»  բառերը.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ» ենթակետով՝

«ժգ) վարկերի և փոխառության դիմաց վճարվող տոկոսների՝ Հայաստանի Հան­րա­­պե­­­տության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույ­­քի կրկ­­­նակի չափը գերազանցող մասը:»:

 

Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետի առաջին նախադասությունը «չա­փով» բա­ռից հետո լրացնել «, բացառությամբ կազմակերպությունների միացման, միա­ձուլ­ման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի:» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 391-րդ հոդվածում «բնակչությանը» բառից հետո ավելացնել «, Լեռնային Ղարաբաղի   Հանրապետության քա­ղա­­քային և գյուղական համայնքներին, ջրօգ­տա­գոր­ծող­ների ընկերություններին, ջրօգ­տա­­գործողների ընկերությունների միություններին, հա­­­­­­մա­տիրու­թյուն­ներին, բազ­մա­բնա­­կարան շենքի սպասարկում (կառավարում) իրա­կա­նաց­­­նող ան­­ձանց» բառերով, իսկ «ինչպես նաև» բառերից հետո լրացնել «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 451. հոդվածի՝

ա)  5-րդ մասում  ավելացնել հետևյալ բովանդակությամբ  նոր պարբերություն.

«Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ մասում  նշված չափերով:»

բ) 6-րդ մասի 1-ին նախադասությունում «որոշում է ինքնուրույն» բառերից հետո ավելացնել  «շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին» բառերը:  

 

Հոդված   11. Օրենքի 55-րդ հոդվածի աղյուսակում «5» և «10» թվերը փոխարինել համապատասխանաբար «2» և «3» թվերով:

 

Հոդված 12.Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետում «մարտի 25-ից ոչ ուշ» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից ոչ ուշ» բառերով:

 

Հոդված 13.Օրենքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում «հարկ վճարողից» բա­ռե­րը փո­խա­րի­նել «ռեզիդենտ հարկ վճարողից» բառերով:

 

Հոդված 14.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ`                                                           Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

            30 դեկտեմբերի 2004թ.

            ք. Ստեփանակերտ

           ՀՕ-166