«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2003թ. դեկտեմբերի 17-ին

    Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 501-րդ հոդվածով՝

   «Հոդված 501. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահութահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար՝ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին  օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ՝

 ա) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով տվյալ հարկ վճարողի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում.

 բ) եթե տվյալ հարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:»:

 

 Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի  հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ՝                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

30 դեկտեմբերի 2003 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 89