«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2003 թվականի

փետրվարի 26-ին

 

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ կետում «սկզբնական (ձեռք բերման) արժեքով» բառերից հետո ավելացնել «, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետում «ժը» ենթակետից հանել «բանկային» բառը:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ը» ենթակետում «այլ բանկային» բառերը փոխարինել «բանկային ու վարկային կազմակերպությունների այլ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածը «ակտիվները» բառից հետո լրացնել «(բացառությամբ դրամական միջոցների և չամորտիզացվող հիմնական միջոցների)» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետում՝

ա) «5 տարիներ» բառերը փոխարինել «3 տարիներ» բառերով.

բ ) հանել վերջին նախադասությունը:

 

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «ա» կետը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով, իսկ «վարկերի» բառից հետո՝ «և (կամ) փոխառությունների» բառերով.

գ) «բ» կետը «ավանդների» բառից հետո լրացնել «և ներգրավված փոխառությունների» բառերով.

դ) «գ», «դ», «է» և «թ» կետերը «բանկի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպության» բառերով.

ե) «ե» կետում «կամ նրա» բառերը փոխարինել «և վարկային կազմակերպությանը և նրանց» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 341-րդ հոդվածով՝

 

«Հոդված 341Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկումը

 

Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում՝ շահութահարկի հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուն շահութահարկը վճարում է գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափով: Այդ նպատակով հարկատուն վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում՝ ըստ գործունեության առանձին տեսակների:»:

 

Հոդված 8. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետը «բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետում «հաստատագրված վճարով» բառերից հետո ավելացնել «և առևտրի հարկով» բառերը:

 

Հոդված 10. Օրենքի 451-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման(այդ թվում՝ ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)՝ արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:».

բ) 2-րդ կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 50-րդ հոդվածին համապատասխան՝ նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները՝ հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:».

գ) 4-րդ կետում «500 հազար դրամը» բառերը փոխարինել «100 հազար դրամը» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին կետը`

ա) «Բանկերի» բառից հետո լրացնել «և վարկային կազմակերպությունների» բառերով.

բ) «բանկը» բառից հետո լրացնել «(վարկային կազմակերպությունը)» բառերով:

 

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:

Անկախ սույն օրենքի 5-րդ հոդվածի գործողությունից՝ մինչև 2003 թվականի հունվարի 1-ը (այդ թվում նաև՝ 2002 թվականի արդյունքներով) հարկատուի գործունեությունից կուտակված և նախորդ տարիների համախառն եկամտից չնվազեցված վնասները ենթակա են համախառն եկամտից նվազեցման՝ մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկ վճարողները պարտավոր են 30 օրվա ընթացքում ճշտել սույն օրենքի 10-րդ հոդվածի «գ» ենթակետով սահմանված կանխավճարով հարկվող օբյեկտները և օրենքով սահմանված կարգով կատարել շահութահարկի կանխավճարներ:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

31 մարտի 2003թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-34