Ընդունված է 2002թ.փետրվարի 6-ին
Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետում`
- «բ» ենթակետը «գովազդի» բառից հետո լրացնել «, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում)» բառերով.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» ենթակետ՝
«ժբ) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետից հանել «կամ նրա լիազորած մարմնի» բառերը:
Հոդված 3. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով՝
«Սույն հոդվածի կիրառման նպատակով.
ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված՝ ակտիվների ներհոսքը և (կամ) պարտավորությունների նվազումը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).
բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով:
Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների նկատմամբ:»:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 391 -րդ հոդվածով՝
«Հոդված 391. Մինչև 2006 թվականի հունվարի 1-ը իրականացված՝ խմելու և ոռոգման ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաեւ պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամ-կետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:»:
Հոդված 5. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն՝ հարկային գործակալի բացակայության) դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը՝ սույն օրենքի 58-61-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում:»:
Հոդված 6. Օրենքի 64-րդ հոդվածում՝
ա) «բանկային 3 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:
Հոդված 7. Օրենքի 67-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝
«Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով: Նշված տուգանքը չի կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային մարմինների ստուգումներն սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների վնասի ավել հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ կատարել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին:»:
Հոդված 8. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2001թվականի հունիսի 20-ի ՀՕ-153օրենքի 21-րդ հոդվածի «2003 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2002 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված տուգանքը կիրառվում է 2002 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկով ավել ցույց տված վնասի նկատմամբ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
1 մարտի 2002 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-189