«Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2001թ. մայիսի 31-ին

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության օրենքի  3-րդ հոդ­վածում՝

ա) 3-րդ կետի «հիմնական միջոցների՝ սահմանված կարգով իրականացված  վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում:» բառերը փոխարինել «ակտիվները և պարտավորությունները հաշվի են առն­­­վում սկզբնական (ձեռքբերման) արժեքով։» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովան­դակությամբ 4-րդ կետով՝

«4. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահ­ման­ված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկա­մուտ­­­­ները և նվազեցումները:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ  հոդվածում՝

ա) 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմ­բա­գրու­թյամբ՝

«ա) ռեզիդենտ են համարվում Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում ստեղծված (պե­տա­­­կան գրանցում ստացած, հաշվառված) կազմակեր­պութ­յունները, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված կազ­մա­կերպությունների առանձնացված ստո­րա­բա­ժա­­­­­նում­­ների.»

բ) 2-րդ կետի «բ» ենթակետում «իրա­վաբանական անձինք եւ իրա­վաբանական անձի կարգա­վիճակ չու­նե­ցող ձեռ­­­նար­­կությունները» բառերը փոխարինել «կազմակեր­պութ­յունները» բառով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ  հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում՝ անդամավճարները) և ծառայությունները:»:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով՝

«ե) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում՝ անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:»:

Հոդված  5. Օրենքի 12-րդ  հոդ­վածի 2-րդ կետում՝

ա) «բ» ենթակետը «առողջարանների»  բառից  հետո  լրացնել  « , կրթական  և ուսումնական  հաստատությունների»  բառերով.

բ)  կետը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ  նոր  մասով՝

«Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվա­­զա­գույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետում «ամբողջովին նվազեցվում է» բառերը փո­խա­­րինել «չի նվազեցվում» բառերով:

Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածում՝                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

ա) վերնագրի «Բնական կորուստները» բառերը փոխարինել «Բնական և այլ կորուստները» բառերով.

բ) 1-ին կետը շարադրել  հետևյալ  խմբագրությամբ՝

«1. Հարկվող շահույթը որոշելիս  համախառն եկամուտը  նվազեցվում է գույքի՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը  չգերա-զանցող ՝  փաստաթղթերով  հիմնավորված  բնական կամ փաստացի  այլ կորուստների  չափով՝ դրանց տեղի ունենալու  կամ  հայտնաբերվելու  տարվա ընթացքում,  եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության  կողմից սահմանված  է այդպիսի  չափ:».   

գ) 2-րդ  կետում  «բնական կորստի չափերը  գերազանցող»  բառերը փոխարինել «բնական  կամ  փաստացի  այլ  կորուստների չափեր սահմանված չլինելու կամ  դրանք գերազանցող»  բառերով:

Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում՝

ա) «ա» կետում «սույն օրենքի 36-րդ հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին» բառերը փոխարինել «ոչ առևտրային կազմակերպություններին, գրա-դարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին  և մանկատներին» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել «բ» կետը:

Հոդված 9. Օրենքի 24-րդ  հոդվածը  շարադրել հետևյալ  խմբագրությամբ՝

«Հոդված 24.  Անհատույց ստացված  ակտիվները

Սույն  օրենքի իմաստով՝  անհատույց ստացված ակտիվները  եկամուտ են համարվում   այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ  դրանք ճանաչվում են  որպես ծախս կամ կորուստ՝  անկախ այդ ծախսը կամ կորուստը  համախառն եկամտից  նվազեցնելու հանգամանքից:»:

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետում «հաջորդ տարիներ՝  առանց ժամկետի սահմանափակման:»  բառերը  փոխարինել «վնասի ստացման  տարվան հաջորդող  5 տարիներ:» բառերով և կետը լրացնել  հետևյալ նախադասությամբ՝ «Սույն  սահմանափակումը չի  տարածվում  բանկերի վրա:»:

Հոդված 11. Օրենքի 32-րդ  հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վարկային կազմակերպությունների, բանկերի ստացած եկամուտների դիմաց շահու-թահարկը  հաշվարկվում է  20 տոկոս դրույքաչափով:».

Հոդված 12.  Ուժը կորցրած ճանաչել օրենքի 34-րդ  հոդվածը :

Հոդված 13. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ կետը:

Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 36-րդ հոդվածը:

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 39-րդ հոդվածը:

Հոդված 16. Օրենքի 45-րդ  հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝

«3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)՝

ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հար­կատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկա­մուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.

բ) ոչ առևտրային  կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8-րդ  հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.

գ) միայն հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները:»:

Հոդված 17.  Օրենքի 45.1 հոդվածի 6-րդ կետի երկրորդ նախադասությունում «կանխավճարի տարբերության չափով՝ կանխավճարի վճարման օրվանից» բառերը փոխարինել «կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն օրենքի  45.1 հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից» բառերով: 

Հոդված 18. Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ կետի «Իրավաբանական անձանց, իրավաբա­նա­կան անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկու­թյուն­ների» բառերը փոխարինել «կազ­մակեր­պութ­յունների» բառով:

Հոդված 19.  Օրենքի 50-րդ  հոդվածը լրացնել հետևյալ բովան­դա­կութ­յամբ նոր մասով

«Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գու­մարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շա­հու­թա­հարկի պարտա­վորու­թյունը, ապա գերազանցող գումա­րը նվա­զեցվում է հար­կա­տուի հաջորդ տարիների շահու­թահարկի գու­մա­րից:»:

Հոդված 20. Օրենքի 55-րդ  հոդվածի 1-ին կետում ՝

ա)  աղյուսակը «շահաբաժիններ» բառից  հետո լրացնել  «տոկոս­ներ» բառով և աղյուսակից հանել վերջին տողը.

բ) աղյուսակում «15» թիվը փոխարինել  «10» թվով.

գ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն կետի  առաջին մասով  սահմանված դրույքաչափով  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած շահաբաժինները հարկվում են զրո  դրույքաչափով, եթե միաժամանակ առկա են  հետևյալ պայմանները՝

ա) շահաբաժիններ  ստացող ոչ ռեզիդենտն  այդ եկամուտների  մասով  ենթակա չէ շահութահարկով  հարկման  այն երկրում, որի  ռեզիդենտն է հանդիսանում.

բ) մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը),  որի  դիմաց  ստացվում են  շահաբաժինները,  ոչ ռեզիդենտին է  պատկանել ոչ  պակաս, քան երկու օրացուցային  տարվա  ընթացքում.

գ) շահաբաժիններ  բաշխող ռեզիդենտի  կանոնադրական  կապիտալում  շահաբաժիններ ստացող  ոչ  ռեզիդենտի  մասնակցությունը շահաբաժինների  բաշխմանն  անմիջապես  նախոր-դող երկու օրացուցային տարիների ընթացքում կազմել է ոչ պակաս, քան կանոնադրական կապիտալի  25 տոկոսը.

դ) շահաբաժիններ ստացող ոչ ռեզիդենտը հանդիսանում է  դրանց փաստացի  սեփականատերը.

ե) շահաբաժինները  բաշխող  կազմակերպությանն է ներկայացվում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավարության  սահմանած  կարգով, համապատասխան  տարած-քային հարկային մարմնի  կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ  այդ եկամուտներն  ստացող ոչ  ռեզիդենտը  բավարարում է  սույն  մասի «ա» և «դ» ենթակետերով  սահմանված պայմանները:»:

Հոդված 21.  Սույն օրենքն ուժի  մեջ է մտնում հրապարակման պահից, բա­ցա­ռու­թյամբ 20-րդ  հոդվածի  «ա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից, և  14-րդ հոդվածի, որն  ուժի մեջ է մտնում   2003 թվականի  հունվարի 1-ից:

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22. Սույն օրենքի 20-րդ  հոդվածի «ա» ենթակետի գործողությամբ, ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից 2001 թվականի հուլիսի 1-ից   մինչև 2002  թվականի  հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվող տոկոսներից շահութահարկը հաշվարկվում  և վճարվում  է 5 տոկոս դրույքաչափով:

 Անկախ սույն օրենքի  10-րդ հոդվածի  գործողությունից՝ մինչև 2001 թվա­կանի հունվարի 1-ը (այդ թվում նաև 2000 թվականի արդյունքներով) հարկա­տուի գոր­ծունեությունից կու­տակ­ված և նախորդ տարիների համախառն եկամտից չնվազեցված վնասները ենթակա են հա­մախառն եկամտից նվազեցման՝ մինչև 2005 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                                Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

20  հունիսի  2001 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-153