Ընդունված է 1999թ. դեկտեմբերի 29-ին
Հոդված 1.«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Շահութահարկը վճարվում է հարկվող շահույթի նկատմամբ 15 տոկոս դրույքաչափով»:
Հոդված 2. «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38 հոդվածի վերնագիրը եւ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 38. Ներդրում ունեցող ռեզիդենտի արտոնությունները
1. Եթե ռեզիդենտի (բացառությամբ բանկերի) կանոնադրական կապիտալում ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը (գնահատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովի կամ անկախ աուդիտի կողմից) 2000 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 25 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է՝
Ռեզիդենտի կանոնադրական կապի- տալում փաստացի կատարված ներդրման չափաքանակը |
Շահութահարկի նվազեցման չափը՝ ըստ տարիների ________________________________________ 100 % -ով 50 %-ով
|
|
25-ից 50 մլն դրամ |
առաջին 1 տարի |
հետագա 2 տարի |
50-ից 100 մլն դրամ |
առաջին 1 տարի |
հետագա 3 տարի |
100-ից 200 մլն դրամ |
առաջին 2 տարի |
հետագա 3 տարի |
200-ից 300 մլն դրամ |
առաջին 3 տարի |
հետագա 3 տարի |
300 մլն դրամ եւ ավելի |
առաջին 4 տարի |
հետագա 3 տարի |
Սույն կետով սահմանված արտոնության ժամկետում՝ հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով՝ գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար»:
Հոդված 3.«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45 հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային պետական վարչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձևերով հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը»:
Հոդված 4.«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 45.1 հոդվածով՝
«Հոդված 45.1. Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները
1. Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ սույն հոդվածով սահմանված կարգով:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ տասնվեցերորդի չափով՝ տվյալ ամսվա քսանհինգից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային պետական վարչության մարմիններին այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 25-ը՝ այդ մասին նախօրոք հայտնելով հարկային տեսչության մարմնին:
4. Այն հարկատուն, որը նախորդ տարում հարկվող շահույթ չի ունեցել, կամ որի նախորդ տարվա շահութահարկի գումարը չի գերազանցել 500 հազար դրամը, կարող է շահութահարկի հաշվարկը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:
5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ՝ փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության չափով՝ կանխավճարի վճարման օրվանից մինչև հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը:
7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը՝ դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:
8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման՝ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34 հոդվածի համաձայն: այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 25-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկն սկսվում է ապրիլի 25-ից՝ շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով»:
Հոդված 5.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ
31 դեկտեմբերի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-91