Շահութահարկի մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունվել է 1999թ. հունվարի 9-ին

 

ԲԱԺԻՆ 1 

ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ I 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահութահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահութահարկ վճարողների շրջանակը, շահութահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:

 

Հոդված 2. Շահութահարկի հասկացությունը

 

Շահութահարկը հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:

 

Հոդված  3. Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը

 

1. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե սույն օրենքով չեն նախատեսվում դրանց  կիրառման առանձնահատկությունները:

2. Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային պետական վարչության մարմնին գրավոր տեղեկացնում են իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց  փոփոխությունների մասին, եթե հարկատուին օրենքով կամ այլ իրավական ակտով վերապահված է նման ընտրության  իրավունք:

3. Հարկվող շահույթը որոշելիս հիմնական միջոցների՝ սահմանված կարգով իրա­կանաց­ված վերագնահատման արդյունքները հաշվի չեն առնվում:

 

ԳԼՈՒԽ II

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ

 

Հոդված 4. Շահութահարկ վճարողները

 

 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ՝ ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտները, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների:

2. Սույն օրենքի իմաստով՝

ա/ ռեզիդենտ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած) իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները.

բ/ ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում, բացի Հայաստանի Հանրապետությունից, ստեղծված իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ստեղծված իրավաբանական անձինք և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները:

           

Հոդված 5. Հարկվող օբյեկտը

 

1. Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:

2. Ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացվող (սույն օրենքի 51  հոդված) հարկվող շահույթը:

 

 Հոդված 6. Հարկվող շահույթը

 
Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:

 

ԳԼՈՒԽ III

 ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ

 

Հոդված 7. Համախառն եկամուտը

 

 1. Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից:

 Սույն օրենքի իմաստով՝

ա/ եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.

բ/ սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.

գ/ ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը՝ գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.

դ/ պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

2. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ ապրանքների, արտադրանքի (այսուհետ՝ նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը.

բ/ ծառայությունների իրացումից ստացվող հասույթը.

գ/ հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը.

դ/ փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ՝ տոկոսներ).

ե/ վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ՝ վարձավճարներ).

զ/ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ ցանկացած հեղինակային իրավունքից, արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից օգտվելու իրավունքի համար,  էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու իրավունքի համար, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).

է/ շահաբաժինները.

ը/ ապահովագրական հատուցումները.

թ/ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.

ժ/ ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.

ժա/ անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները.

ժբ/ պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.

ժգ/ տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.

ժդ/ անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.

ժե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով դուրս գրված անհուսալի  կրեդիտորական պարտքերի գումարները.

ժզ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության  սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարը, իսկ դուրս չգրված պարտքի մարման դեպքում՝ սահմանված կարգով կատարված մասհանումների գումարը.

ժէ/ հաշվետու տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող երեք տարիներին պակաս ցույց տրված եկամուտը և (կամ) ավել ցույց տրված նվազեցումը.

ժը/ բանկային երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.

ժթ/ հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.

ի/ մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.

իա/ ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները .

իբ/ կոմիսիոն վարձատրությունները, որոնք ստացվել են վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից.

3. Սույն օրենքի իմաստով՝ ցպահանջ կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց՝ գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:

 

Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը

 

Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում մասնակիցների  (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:

Սույն օրենքի իմաստով` եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացված հիմնական միջոցների վերագնահատման դրական արդյունքը:

 

 

ԳԼՈՒԽ IV

ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ

 

 

Հոդված 9. Համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն գլխով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ): Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:

 

Հոդված 10. Ծախսերը

 
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Սույն օրենքի իմաստով՝

 ա/ ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական  կապիտալի նվազեցման.

 բ/ անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և  (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

           

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ նյութական ծախսերը.

բ/ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

գ/ պարտադիր  սոցիալական ապահովագրության վճարները.

դ/ ամորտիզացիոն մասհանումները.

ե/ ապահովագրական վճարները.

զ/ չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները.

է/ վարկերի և այլ փոխառությունների տոկոսները.

ը/ երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և այլ բանկային ծառայությունների համար վճարները.

թ/ գովազդային ծախսերը.

ժ/ ներկայացուցչական ծախսերը.

ժա/ գործուղման ծախսերը.

ժբ/ դատական ծախսերը.

ժգ/ պատճառված վնասի հատուցումը.

ժդ/ տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16  հոդվածի    1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.

ժե/ աշխատողների հավաքագրման ծախսերը.

ժզ/ աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժէ/ ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժը/ հաշվետու տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող երեք տարիներին պակաս ցույց տրված ծախսերը.

ժթ/ հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը:

3. Ապրանքանյութական պաշարների,  աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում՝ այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 11. Ծախս չհամարվող տարրերը

 

Ծախս չեն համարվում՝

ա/ հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին՝ շահաբաժինների կամ նման այլ ձևով.

բ/ այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.

գ/ հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.

դ/ արտարժույթի և արտար­ժույ­թով արտահայտված այլ ակ­տիվ­ների և պար­տա­վորությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տու­թյան կա­­­ռավարության սահմանած կարգով իրա­կանացված հիմնական միջոցների վե­րա­գնա­հատ­ման բա­ցա­սական արդյունքը£

 

Հոդված 12. Ամորտիզացիոն մասհանումները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով՝ սույն հոդվածի 2-րդ , 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:

2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածում սահմանված կարգով հաշվարկվում է՝ ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն  հետևյալ նվազագույն ժամկետներից՝

            ա/ շենքերի, շինությունների և փոխանցող

                 հարմարանքների համար, բացառությամբ

                 սույն կետի «բ» ենթակետում նշվածների`                                         20 տարի

            բ/  հյուրանոցների,  պանսիոնատների, հանգստյան

      տների, առողջարանների շենքերի

                  և շինությունների համար         `                                                                    10 տարի

            գ/  չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի

                 համար`                                                                                                  3 տարի

            դ/  հաշվողական և համակարգչային

                 տեխնիկայի համար`                                                                            1 տարի

            ե/  այլ հիմնական միջոցների, այդ թվում՝

                 բանող անասունների, բազմամյա տնկիների և

                 հողերի բարելավմանն ուղղված

                 կապիտալ ներդրումների համար`                                                     5 տարի:

 

Պատերազմական գործողություններից տուժած գոտում գտնվող՝ սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված՝ պատերազմական գործողություններից տուժած գոտու տարածքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն՝ ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:

4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետ, սակայն` տվյալ խմբի համար վերոհիշյալ ժամկետներից ոչ պակաս:

5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում՝ վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:

 

Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է՝

ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.

բ) վարձակալի  մոտ վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով:

2. Հիմ­նական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կա­­տար­վել են, և ամորտիզացվում են սույն օրեն­քի 12 հոդվածով սահ­ման­ված կար­գով:

3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախ­սերը ամորտիզացվում են սույն օրեն­քի 12 հոդվածով սահ­ման­ված կարգով: Վար­ձա­կալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամոր­տի­զաց­ված մնացորդն ամբողջովին նվա­զեցվում է վարձակալի համախառն եկամտից:

4. Սույն օրենքի իմաստով հիմ­նական միջոցների (այդ թվում՝ վար­ձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթա­ցիկ և կա­պիտալ ծախսերի կա­­տարվում է Լեռնային Ղարաբաղի  Հան­րապետության կառավա­րության սահմանած հայ­տա­նիշերի հիման վրա:

        

Հոդված 14. Բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և  նախագծահետախուզական աշխատանքների ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և  նախագծահետախուզական աշխատանքների վրա  հարկատուի կատարած  ծախսերի չափով՝ սույն օրենքի 12 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:

 

Հոդված 15. Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերը

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով՝ այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին: Սույն օրենքի իմաստով՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 16. Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը

 

 1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

 ա/ վնասակար նյութերը  շրջակա միջավայր արտանետելու համար  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները.

 բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

 գ/  հատուկ սննդի, արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին՝ օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

 դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ օրապահիկի ծախսերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

 ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական ծախսերը.

 զ/ առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).

է/ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից.

ը/ անհատույց տրամադրած ակտիվները, ներված պարտավորությունները, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի.

թ/ միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.

ժ/ սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում).

ժա/ հարկատուի կողմից արտադրանքի արտադրությանը  չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը:

2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սույն հոդվածի 1-ին կետի «ա» - «զ» ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվում, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված ծախսերի ողջ գումարի չափով:

 

 Հոդված 17. Անվավեր ճանաչված գործարքների հետեւանքով առաջացած ծախսերը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս  կողմին վերադարձվող միջոցների գումարի չափով:

 

Հոդված 18. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման եւ նախկինում դուրս գրված անհուսալի  կրեդիտորական պարտքերի մարման գումարները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կամ նրա լիազորած մարմնի սահմանած կարգով՝ պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում՝ այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:

2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:

 

Հոդված 19. Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի ծախսերի չափով՝ առանց հիմնավորող փաստաթղթերի:

2. Բացի վերոհիշյալ կետում նշված ծախսերից, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը թույլատրվում է նվազեցնել համախառն եկամտի մեկ տոկոսի չափով, բայց ոչ ավելի,  քան 1 մլն դրամ կազմող՝ կատարված և փաստաթղթերով չհիմնավորված ծախսերի չափով:

 

Հոդված 20. Նախորդ տարիներին ավել ցույց տրված եկամտի նվազեցումը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հաշվետու տարում հայտնաբերված՝ նախորդ երեք տարիներում ավել ցույց տրված եկամտի և (կամ) պակաս ցույց տրված նվազեցման չափով:

 

Հոդված 21. Բնական կորուստները

 

 1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող՝ փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորստի (բնական կորուստ) մասով՝ տվյալ տարվա ընթացքում:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կորստի չափերը գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով՝

ա/ վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցվելու դեպքում՝ կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում կամ՝

բ/ վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից  քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունվելու դեպքում՝ վերջինիս ընդունման տարում կամ՝

գ/ անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում՝ վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:

 

Հոդված 22. Պատահական կորուստները

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով՝ դրանց տեղի ունենալու կամ  հայտնաբերվելու տարվա ընթացքում:

2. Սույն օրենքի իմաստով՝ պատահական կորուստ են համարվում հարկատուի գույքի փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը, ոչնչացումը, վնասումը կամ որակական հատկանիշների անկումը, որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ՝ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով:

 

Հոդված 23. Բարեգործական եւ այլ անհատույց հատկացումները

 

 Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է՝

ա/ սույն օրենքի 36 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին, ինչպես նաև   հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան՝ հա­մա­խառն եկամտի 0.25 տոկոսի չափով.

 բ/ սույն օրենքի 36 հոդվածի «ա»-«գ» ենթակետերով նախատեսված կազմակերպություններին  ամբողջությամբ պատկանող իրավաբանական անձանց հարկվող շահույթից տվյալ կազմակերպություններին շահաբաժինների կամ այլ ձևով փոխանցված (տրամադրված) միջոցների  (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), ինչպես նաև  նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով:

 

Հոդված 24. Շնորհները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհատույց ստացված՝ օրենքով սահմանված կարգով շնորհ համարվող ակտիվների չափով:

 

Հոդված 25. Հարկատուի գործունեությունից վնասները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի՝  նախորդ տարիներին ունեցած վնասների չափով: Հարկատուի գործունեությունից վնասը սույն օրենքով սահմանված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ:

 2. Սույն նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկատուի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է հաջորդ տարիներ՝ առանց ժամկետի սահմանափակման:

 

Հոդված 26. Շահաբաժինները

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով,  բացառությամբ  սույն օրենքի 54  հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքի:

Սույն օրենքի իմաստով՝ շահաբաժին է համարվում այլ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտը:

 

 Հոդված 27. Հետ գնված մասնակցության իրացումը

 

Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով, եթե տվյալ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջի ուժով:

 

Հոդված 28. Լուծարվող իրավաբանական անձից ստացված մնացորդային գույքը

 

Իրավաբանական անձի լուծարման դեպքում հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի  բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:

 

Հոդված 29. Հարկման նպատակով բանկերի համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝

 ա/ բանկի տրամադրած վարկերի, ինվեստիցիոն արժեթղթերի, դեբիտորական պարտքերի, հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ/ հաճախորդների բանկային ավանդների վրա հաշվեգրված տոկոսների չափով.

գ/ բանկի պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ՝ մուրհակները) գծով հաշվեգրված  տոկոսների, այդ թվում՝ պարտքի հանձնառության արժեթղթերի  իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.

դ/ ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի վճարած միջնորդական վճարների, այդ թվում՝ հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց  վճարի և համանման այլ ծախսերի չափով.

ե/ կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում՝ կանխիկ դրամի համալրման, բանկին կամ նրա հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.

զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է/ բանկի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.

ը/ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.

թ/ կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի կրած կորուստների չափով:

 

Հոդված 30. Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները

 

Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի   10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝

ա/ ապահովագրական (վերաապահովագրական) հատուցումների վճարումների չափով.

բ/  վերաապահովագրության փոխանցված ապահովավճարների չափով.

գ/ կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների,  ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.

դ/ ապահովագրական պահուստներին  մասհանումների չափով.

ե/ ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարված կոմիսիոն վարձատրության չափով.

զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է/ ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդրման հետ կապված ծախսերի չափով:

           

Հոդված 31. Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը

 

1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովագրության և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացման համապատասխան:

2.Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների՝ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացման համապատասխան:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային  արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց իրացման համապատասխան:

 4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովագրություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն) և ոչ արտադրական  այլ ծախսերի (գյուտարարական և նորարարական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:

5.Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ,  գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:

 6. Նախորդ տարիներին ավել ցույց տրված եկամտի (պակաս ցույց տրված նվազեցումների) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են հայտնաբերված տարվա ընթացքում:

 

 ԳԼՈՒԽ V

 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

 Հոդված 32. Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը

 

1. Շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է համաձայն հետևյալ աղյուսակի՝

 

Հարկվող շահույթի                գումարը

 

                  Շահութահարկը

7 մլն դրամից     պակաս

հարկվող շահույթի 15 տոկոսը

7 մլն դրամ և ավելի

1.05 մլն դրամ գումարած հարկվող շահույթի

7 մլն դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը

 

 

 2. Շահումներով խաղերի և վիճակախաղերի կազմակերպումից ու անցկացումից ստացված եկամուտների դիմաց շահութահարկը վճարվում է 70 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն օրենքի 33  հոդվածով նախատեսված դեպքերի:

 

Հոդված 33. Շահութահարկի հաստատագրված վճարները

 
Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

 

Հոդված 34. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկումը

 

Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում՝ շահութահարկի հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուն շահութահարկը վճարում է գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափով: Այդ նպատակով հարկատուն վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում՝ ըստ գործունեության առանձին տեսակների:

 

ԳԼՈՒԽ VI

 ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 35. Գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտը

 

 1. Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները՝ իրենց կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

2. Սույն հոդվածի իմաստով՝ գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող՝

            - հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.

            - տեխնիկական մշակաբույսերը.

            - պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.

            - դաշտային մշակման կերային մշակաբույսերը.

            - կերարտադրության այլ արտադրանքը.

            - պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և  ծաղկաբուծության արտադրանքը.

            - ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.

            - ծառերի և թփերի սածիլները.

            - ծառերի և թփերի  տնկիները.

            - անասնաբուծության արտադրանքը.

            - խոզաբուծության արտադրանքը.

            - ոչխարաբուծության և  այծաբուծության արտադրանքը.

            - թռչնաբուծության արտադրանքը.

            - ձիաբուծության, իշաբուծության և ջորեբուծության արտադրանքը.

            - եղջերվաբուծության  և ուղտաբուծության արտադրանքը.

            - ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.

            - ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավոր-ման արտադրանքը:

 3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:

4. Սույն հոդվածով սահմանված արտոնությունը չի վերապահվում արդյու­նա­բե­րա­կան բնույթի գյուղատնտեսական գործունեություն իրականացնող հարկա­տու­նե­րին: Գյու­ղատնտեսական գործունեության տարբերակումն ըստ արդյու­նա­բե­րա­կան բնույ­թի գյու­­ղատնտեսական գործունեության կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապե­տության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:

 

 Հոդված 36. Հասարակական, կրոնական եւ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական կուսակցությունները

 

Օրենքով սահմանված կարգով իրենց կանո­նա­դրությամբ նախատեսված գործունեության ի­րա­­կանացումից ստաց­ված եկամուտների մասով շահութահարկի վճարումից ազատ­վում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմիններում հաշվառման կանգնած՝

ա/ հասարակական և  կրոնական կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական կուսակցությունները.

բ/ համատիրությունները, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այն կազմակերպությունները, որոնք կազմակերպվել և գործում են բացառապես կրոնական, բարեգործական, գիտական, հասարակական անվտանգության նպատակով փորձարկման, շրջակա միջավայրի պաշտպանության, գրականության, մշակույթի և կրթության զարգացման և քարոզման, սպառողների իրավունքների պաշտպանության, սիրողական սպորտի խթանման և կազմակերպման, մարդու, կանանց, երեխաների և ծերերի իրավունքների պաշտպանության նպատակներով, եթե դրանց եկամտի որևէ մասը չի բաշխվում դրա մասնակիցներին  կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար.

գ/ գրադարանները, թանգարանները, հանրակրթական դպրոցները, տուն-գիշերօթիկները, ծերանոցներն ու մանկատները, եթե դրանց եկամտի որևէ մասը  չի բաշխվում դրա մասնակիցներին կամ այլ անձանց և օգտագործվում է բացառապես դրանց կանոնադրական նպատակների համար:

 

Հոդված 37. Հաշմանդամներին տրվող վճարումները

 

Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:

 

 Հոդված 38.Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի արտոնությունները

 

1. Եթե օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի (բացառությամբ բանկերի) կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրողների փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը 1998 թվականի հունվարի 1-ից հետո կազմում է առնվազն 500 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է՝

 

 

 

Ռեզիդենտի կանոնադրական կապիտալում օտարերկրյա ներդրման սահմանված չափաքանակը լրանալու տարեթիվը

Օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտի շահութահարկի նվազեցման չափը՝ ըստ տարիների

                                                          100 տոկոսով                    50 տոկոսով 

1998

1999 և 2000թթ.

2001-2008թթ. ներառյալ

1999

2000 և 2001թթ.

2002-2009թթ. ներառյալ

2000

2001 և 2002թթ.

2003-2008թթ. ներառյալ

2001

2002 և 2003թթ.

2004-2007թթ. ներառյալ

2002

2003 և 2004թթ.

2005-2006թթ. ներառյալ

2003

2004 և 2005թթ.

 

2004

2005 և 2006թթ.

 

2005

2006 և 2007թթ.

 

2006

2007 և 2008թթ.

 

2007

2008 և 2009թթ.

 

 

 

 

 

 Սույն կետով սահմանված արտոնության ժամկետում՝ հարկատուի  լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով՝ գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին  և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային պետական վարչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է  օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից:

 

 Հոդված 39. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը

 

 Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների, ջրահեռացման ծառայությունների, երկաթուղային փոխադրումների իրացման, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:

 

 Հոդված 40. Առանձին օրենքներով հարկային արտոնությունների սահմանումը

 

 Օրենքով կարող են սահմանվել շահութահարկից ազատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ:

 

 

ԳԼՈՒԽ VII

 ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

Հոդված 41. Հաշվեգրման եղանակով հաշվառումը

 

Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:

Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ համապատասխանաբար ելնելով հարկատուի կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

 

Հոդված 42. Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման առանձնահատկությունները

 

Հաշվեգրման եղանակով եկամուտները հաշվառելիս հարկատուն հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները՝

 ա/ եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է հարկատուին անվերապահ վճարման (հատուցման), կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման  պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.

 բ/ հարկատուի կողմից ծառայություններ մատուցվելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված՝ գործարքից բխող ծառայությունների մատուցումն  ավարտելու (այդ թվում նաև՝ ըստ  փուլերի) պահից.

գ/ տոկոսների տեսքով կամ գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ ստանալու դեպքում  եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում  եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:

 

ԳԼՈՒԽ VIII

 ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 43. Շահութահարկի գումարի որոշումը

 

1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝  սույն օրենքի V գլխով սահմանված դրույքաչափերով:

2. Շահութահարկի հաշվարկման  նպատակով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային պետական վարչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

 

Հոդված 44. Կենտրոնացված կարգով շահութահարկի վճարումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն ձեռնարկությունների ցանկը, որոնց թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով:

 

Հոդված 45. Շահութահարկի հաշվարկների եւ հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացումը

 

1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային պետական վարչության մարմնին յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչեւ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներկայացնում են շահութահարկի հաշվարկներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ձեւերով տարեկան հաշվապահական (ֆինանսական) հաշվետվություններ՝ մինչեւ  հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ը:

2. Շահութահարկի հաշվարկների և հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հոդվածում նշված օրը, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

 

Հոդված 46. Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

 1. Բանկերի անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ բանկը լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

2. Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

 

Հոդված 47. Լուծարման գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները

 

Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող հարկատուի շահութահարկի վճարումները կասեցվում են լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:

 

Հոդված 48. Շահութահարկի գումարի վճարումը

 

Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 25-ը ներառյալ:

 

Հոդված 49. Շահութահարկի հաշվարկների ճշտումը

 

Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում (որոնք չեն բխում հաշվապահական հաշվառման մեջ տրվող գրանցումներից) հարկատուն կարող է հարկային պետական վարչության մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:

 

Հոդված 50. Օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի գումարի հաշվանցումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկատուի եկամտի գումարից գանձվող շահութահարկը նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից՝ սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարը:

 

ԲԱԺԻՆ 2

 ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ   IX

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 51. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտները 

 

1. Սույն օրենքի իմաստով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.

բ) ոչ ռեզիդենտի՝ ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները£

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ են համարվում, մասնավորապես՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը՝ անկախ վճարման վայրից.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից ստացված եկամուտը.

գ) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, եթե դրանք համարվում են ծախս՝ վճարող ստորաբաժանման կամ վայրի համար£

3. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ  ակտիվների ներդրմամբ (տրամադրելով), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, այսինքն՝

ա) շահաբաժինները.

բ) տոկոսները.

գ) ռոյալթիները.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտը.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի և այլ ակտիվների հավելաճը.

զ) այլ պասիվ եկամուտները:

4. Այլ եկամուտներ են համարվում սույն հոդվածի նախորդ կետերում չնշված  եկամուտները, որոնք, մասնավորապես, ստացված են՝

ա) կառավարման ծառայությունների դիմաց.

բ) գույքը արդյունավետ օգտագործելու կամ տրամադրված իրավունքներից արդյունավետ օգտվելու համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

գ) սարքավորումների, հոսքագծերի, մեխանիզմների և հարմարանքների տեղակայման և շահագործման համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.

դ) ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարներից, եթե այլ բան չի նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ապահովագրական հատուցումներից.

ե) ցանկացած գիտական, արդյունաբերական կամ առևտրային նախագծի, պլանի,  գործընթացի(պրոցեսի) կամ համատեղ ձեռնարկի ղեկավարումն իրականացնելու հետ կապված խորհրդատվությունների, օգնության և այլ ծառայությունների դիմաց.

զ) օտարերկյա ընկերության կողմից իր դուստր ձեռնարկությանը մատուցված ծառայությունների և խորհրդատվությունների դիմաց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջինիս ծավալած ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչպես նաև ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված խորհրդատվությունների և այլ ծառայությունների դիմաց.

է) բեռների փոխադրման ( ֆրախտի ) դիմաց.

ը) ձեռնարկությունների հետ առևտրական միջնորդության պայմաններով ապրանքներն օտարերկյա պետություններից ներկրելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացնելու դիմաց: Ընդ որում, այս դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտ է համարվում ոչ ռեզիդենտին վճարված՝ նրա կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գնի ( որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերությունը կամ տարբերության՝ ոչ ռեզիդենտին պատկանող մասը:

 

Հոդված 52. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը եւ գործունեության վայրը

 

1.Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն է:

2. Ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեության իրականացման փաստացի վայրն է:

Վայր կարող են համարվել, մասնավորապես, ոչ ռեզիդենտի՝ Լեռնային Ղարաբաղի  Հանրապետությունում գտնվող գրասենյակը, գործակալությունը, գործարանը, ֆաբրիկան, արտադրամասը, հանքահորը, հանքավայրը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարները հետախուզելու, արդյունահանելու և շահագործելու վայրը, պայմանագրով իրականացվող շինարարական, տեղակայման, մոնտաժային, կարգավորման, հավաքման, հետազոտման աշխատանքների, սարքավորումների սպասարկման, խորհրդատվական, այլ մասնագիտական ծառայություններ մատուցելու, այդ աշխատանքները վերահսկելու վայրը

Ձեռնարկատիրական գործակալի միջոցով գործունեություն իրականացնելու դեպքում ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայր է համարվում ձեռնարկատիրական գործակալի գտնվելու վայրը;

3. Ձեռնարկատիրական գործակալ է ռեզիդենտ համարվող իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ ֆիզիկական անձը, որի գործունեությունը ոչ ռեզիդենտի կողմից վերահսկվում է հանձնարարության պայմանագրի, լիազորագրային կառավարման պայմանագրի  կամ  լիազորագրի  հիման  վրա  կամ   այլ   ձևով,  և   որը  ոչ   ռեզիդենտի    (լիազորող անձի) համար գործունեություն է իրականացնում, մասնավորապես, հետևյալ նպատակների համար.

 ա) գնումներ կազմակերպելու, գնումներ կատարելու և այլ պայմանագրեր կնքելու.

 բ) երրորդ անձանց հետ գործակալական պայմանագրային հարաբերություններ հաստատելու, լիազորող անձին պատկանող ապրանքները կանոնավոր ձևով կուտակելու, պահեստավորելու և լիազորող անձի անունից այլ անձանց այդպիսի ապրանքներ առաքելու.

գ) առևտրական պայմանագրեր կնքելիս կամ գնման պատվերներ կատարելիս լիազորող  անձին ներկայացնելու:

 

ԳԼՈՒԽ X

 ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

 

Հոդված 53. Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները 

 

 1. Սույն օրենքի իմաստով՝ արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ ¬ միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելը:

2. Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա  չէ:

3. Եթե ոչ ռեզիդենտի և այլ անձի միջև  ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նույնանման գործարքներում սովորաբար առկա պայմաններից, ապա ցանկացած եկամտի նկատմամբ, որը կարող էր հաշվեգրել եկամուտները վճարող անձը, բայց ստեղծված պայմանների պատճառով չի հաշվեգրել, հարկային մարմինները կարող են իրականացնել հարկային ճշգրտում՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 4. Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլև՝ նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա՝ հարկատուի և հարկային պետական վարչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ:

 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեությունից ստացված ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:

6. Շահութահարկի հաշվարկման նպատակով,  «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում, հարկային պետական վարչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:

                       

 Հոդված 54. Համախառն եկամտի նվազեցումը

 

 1. Ստորաբաժանման կամ վայրի հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իր ստորաբաժանման կամ վայրի նպատակների համար կատարված ծախսերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող գործունեության կապակցությամբ կրած կորուստների չափով նվազեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված հայտարարագրի հիման վրա: Ընդ որում, թույլատրվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և փաստացի կորուստների բաշխում ոչ ռեզիդենտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրա ստորաբաժանման կամ վայրի միջև: Բաշխված ծախսերը ներառում են, մասնավորապես, կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը՝ կատարված ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:

 2. Ստորաբաժանման հարկվող շահույթը որոշելիս նրա համախառն եկամուտը նվազեցվում է նաև սույն օրենքով սահմանված այլ նվազեցումների չափով, բացառությամբ սույն օրենքի 24, 25 և 26 հոդվածներով սահմանվածների:

 3. Հարկային պետական վարչության մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները կարող է համարել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վայրի միջոցով ոչ ռեզիդենտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունք՝ հարկային պետական վարչության մարմիններ այդ ոչ ռեզիդենտի կողմից ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր  ներկայացվելու դեպքում:

 

ԳԼՈՒԽ   XI

  ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ,ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Հոդված 55. Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը՝ եկամտի վճարման աղբյուրից£ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ոչ  ռեզիդենտի  ստացած  եկամտից  վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 62   հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում  (գանձում) են հետևյալ չափերով.

 

 

Եկամտի տեսակը              

       Շահութահարկի

     չափը տոկոսներով

ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ

 

                    5

շահաբաժիններ,ռոյալթիներ,գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից),  ինչպես նաև այլ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  աղբյուրներից ստացված եկամուտներ

 

 

                    15

տոկոսներ

                      0

 

                       

2. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է:

 

Հոդված 56. Աղբյուրի մոտ  շահութահարկի պահումից ազատվելը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտները ստորաբաժանման գործունեության արդյունք են, ապա ստորաբաժանումը հարկային գործակալին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համապատասխան մարմնում հաստատված տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմիններում հաշվառված լինելու և հարկատուի հաշվառման համար ունենալու մասին, և ազատվում է աղբյուրի մոտ  շահութահարկի պահումից (գանձումից), բացի սույն օրենքով սահմանված դեպքերում շահաբաժինների վճարման համար աղբյուրի մոտ  շահութահարկը պահելուց:

 

Հոդված 57. Ոչ ռեզիդենտի շահութահարկի կանխավճարները

 

Եթե ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2 մլն դրամը, ապա ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում՝ կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով, հավասար բաժիններով, մինչև հաշվետու տարվա հուլիսի 1¬ը և դեկտեմբերի 31¬ը:

 

Հոդված 58. Տարեկան եկամուտների մասին հայտարարագիրը 

 

1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող մարտի 25¬ից ոչ ուշ հարկային պետական վարչության մարմիններ է ներկայացնում տարեկան եկամուտների մասին հայտարարագիր, ինչպես նաև հաշվետվություն (կամայական ( իր կողմից որոշված) ձևով) իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները: Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևը և լրացման կարգը մշակում և հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:

2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 59. Հարկային պետական  մարմնի կողմից շահութահարկի հաշվարկը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվարկը կատարում է հարկային պետական վարչության մարմինը՝ ոչ ռեզիդենտի (լիազոր անձի) ներկայացրած տարեկան եկամուտների մասին հայտարարագրի հիման վրա՝ հաշվի առնելով սույն օրենքի դրույթները և հիմնվելով 32 հոդվածում նշված դրույքաչափերի վրա:

2.Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքում նաև՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

 

Հոդված 60.  Շահութահարկի վճարման ծանուցագիրը

 

Հայտարարագրի ներկայացվելուց տասն օրվա ընթացքում հարկատուին տրվում է հարկային պետական վարչության կողմից հաստատված ձևով վճարման ծանուցագիր՝ հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ:

           

Հոդված 61. Վերջնահաշվարկը

 

Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է կամ գերավճարը հատուցվում է վճարման ծանուցագիրն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 62. Աղբյուրի մոտ  շահութահարկի պահումը

 

Սույն օրենքի 55 հոդվածի համաձայն՝ աղբյուրի մոտ  շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը՝ ոչ ռեզիդենտին վճարվող եկամտի ընդհանուր գումարից:

 

Հոդված 63. Բնամթերային ձեւով ստացվող եկամուտների վերահաշվարկը

 

Բնամթերային ձևով (այդ թվում՝ փոխանակման գործարքների միջոցով) եկամուտներ վճարելու դեպքում հարկային գործակալը դրանք վերահաշվարկում է դրամով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և սահմանված ժամկետներում շահութահարկը վճարում է բյուջե£

 

Հոդված 64. Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման եւ հաշվարկների ներկայացման ժամկետները

 

Սույն օրենքի 62 հոդվածի համաձայն`  պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է բանկային 3 օրվա ընթացքում վճարել բյուջե£ Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ՝ հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1¬ից ոչ ուշ, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային պետական վարչության մարմնին՝ անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին£

 

Հոդված 65. Վճարված հարկերի մասին տեղեկանք տրամադրելը

 

Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային պետական վարչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք՝ սույն օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին£

Նշված տեղեկանքում շահութահարկի գումարի մեջ մտցվում է նաև այն գումարը, որը պետք է վճարված լիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, սակայն չի վճարվել՝ սույն օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հետևանքով£

 

Հոդված 66. Հարկային ստուգումները

 

Հարկային պետական վարչության մարմիններն իրավունք ունեն ստուգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների ֆինանսական, հաշվապահական և հարկային գործերը և ստուգել հարկային գործակալի կողմից շահութահարկը պահելու և այն բյուջե վճարելու ճշտությունը£

 

ԲԱԺԻՆ 3

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ԳԼՈՒԽ XII

ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 67. Սույն օրենքը խախտելու համար վճարողների եւ դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

 

Սույն օրենքը խախտելու համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքներ չեն կի րառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք մինչև հարկային պետական վարչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել  իրենց հաշվառման վայրի հարկային պետական վարչության մարմնին:

 

Հոդված 68. Հարկային գործակալի պատասխանատվությունը

 

Սույն օրենքի դրույթների համաձայն՝ շահութահարկը աղբյուրի մոտ  չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (և շահութահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

 

 ԳԼՈՒԽ XIII 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 69. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը,  ընդ որում՝ տնտեսական և այլ առևտրային գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները համաձայնեցվում են  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ, իսկ ապրանքների բնորոշումների վերաբերյալ պարզաբանումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման կենտրոնի հետ:

 

Հոդված 70. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն  ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի  ուժի մեջ  մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1992 թվականի օգոստոսի 28¬ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների շահութահարկի մասին» թիվ 97 որոշումը:

3. Սույն օրենքի 33 հոդվածում նշված շահումներով խաղերի առումով՝ խաղատների (կազինոների) կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և համակարգչային խաղերի կազմակերպման մասով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հաստատագրված վճարումները:

 

ԳԼՈՒԽ XIV

 ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 71. Արտոնությունների կիրառումը

 

1. Սույն օրենքի 25 հոդվածով սահմանված նվազեցումները կիրառվում են 1997 թվականի հունվարի 1¬ից հետո առաջացած վնասների մասով:

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ժամկետային արտոնությունները շարունակվում են մինչև դրանց ժամկետի լրանալը:

3.Նոր ստեղծված ձեռնարկությունների համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությանը համապատասխան հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ հարկատուի համար սույն օրենքի 38 հոդվածով սահմանված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վերապահված արտոնության ժամկետի չափով:

        

Հոդված 72. Ամորտիզացիոն մասհանումների կիրառումը

 

1. Սույն օրենքի 12 հոդվածում նշված ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1¬ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1¬ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և սույն օրենքի 12 հոդվածի 2¬րդ  կետում նշված համապատասխան խմբի ամորտիզացիոն նվազագույն  ժամկետի  արտադրյալ.

 

                                       Ժն = ( Ա - Մ ) x Ժ/ Ա

            Որտեղ՝

 

Ժն-ն  մինչև 1998 թվականի հունվարի 1¬ը ձեռք բերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային ) նվազագույն ժամկետն է.

Ա-ն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1¬ի դրությամբ.

            Մ-ն հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1¬ի դրությամբ.

            Ժ-ն սույն օրենքի 12 հոդվածում սահմանված՝  հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է:

           

 

 

 

 

 

 

2. 1998 թվականի հունվարի 1¬ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2¬րդ կետում նշված ժամկետները:

 3. Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1998 թվականի հուլիսի 1¬ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար՝ 1997 թվականի հունվարի 1¬ի դրությամբ հիմնական միջոցների  հաշվեկշռային արժեքը՝ հաշվի առնելով սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար՝ 1997 թվականի հունվարի 1

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                             Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

15 փետրվարի 1999 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-47