«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 25-ին

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` Օրենք)  1-ին հոդվածում «50000» թիվը փոխարինել «55000» թվով:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «300», «334», «500» թվերը փոխարինել համապատասխանաբար՝ «330», «367», «550» թվերով:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ  հոդվածում «չափի» բառը փոխարինել «, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի» բառերով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

2014թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-67-Ն