Ընդունված է 2010թ. նոյեմբերի 25-ին
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի «30 000 դրամ» բառերը փոխարինել «32500 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
1) 2-րդ պարբերության «179 դրամ» բառերը փոխարինել «196 դրամ» բառերով.
2) 3-րդ պարբերության «199 դրամ» բառերը փոխարինել «218 դրամ» բառերով.
3) 4-րդ պարբերության «298 դրամ» բառերը փոխարինել «326 դրամ» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ հոդվածով.
«Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի առաջին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
16 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-52-Ն