Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 27-ին
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի ՀՕ-167 օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի «15000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
ա) 2-րդ պարբերության «90 դրամ» բառերը փոխարինել «116 դրամ» բառերով,
բ) 3-րդ պարբերության «100 դրամ» բառերը փոխարինել «126 դրամ» բառերով,
գ) 4-րդ պարբերության «30-ժամյա» բառերը փոխարինել «24-ժամյա», իսկ «120 դրամ» բառերը փոխարինել «194 դրամ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
30 դեկտեմբերի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 325