Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (22 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-167, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի «25000 դրամ» բառերը փոխարինել «30000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի`
1) 1-ին պարբերության «գործավարձով» բառից հետո լրացնել «և ժամավճարով» բառերով.
2) 2-րդ պարբերության «145 դրամ» բառերը փոխարինել «179 դրամ» բառերով.
3) 3-րդ պարբերության «161 դրամ» բառերը փոխարինել «199 դրամ» բառերով.
4) 4-րդ պարբերության «242 դրամ» բառերը փոխարինել «298 դրամ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-78-Ն