Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 17-ին
Հոդված 1. «Նոտարիատի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (23 մարտի 2005 թվականի, ՀՕ-184, այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով` «9. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նոտարը պարտավոր է տեղեկություններ տրամադրել այդ օրենքով սահմանված լիազորված մարմնին:»:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 2-րդ կետը լրացնել «, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հարապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ` «4) ապահովել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-65-Ն