«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Ընդունված է 2014 թվականի

դեկտեմբերի 25-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրու­թյան, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  1996  թվականի  ապրիլի  9-ի ՀՕ-6 օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2014թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-72-Ն