«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2007 թվականի

ապրիլի 25-ին

Հոդված 1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան օրենքի (10 մայիսի 1996 թվականի, ՀՕ-6, այսուհետ` օրենք) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            «Սույն օրենքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 75-րդ  հոդվածի 2-րդ մասին համապատասխան, սահմանում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետու-թյան Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման կարգը` նպատակ ունենալով ապահովել Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության Նախագահի լիա-զորությունների արդյունավետ իրականացումը»:

 

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածից հանել «, բայց ոչ պակաս 150.000 դրամից» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի սպասարկումը 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին սպասարկման նպատակով տրա-մադրվում են`

            ա) նստավայր Ստեփանակերտում  (Փետրվարի 20-ի փողոց, 3),

            բ) ծառայողական առանձնատուն Ստեփանակերտում` համապատասխան սպասարկ-մամբ,

            գ) պետական ամառանոց` ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ,

            դ) հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներ:

            Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը «բնակարանով» բառից հետո լրացնել «պետական ամառանոցով,» բառե-րով.

2) 4-րդ մասի «1 անգամ» բառերը փոխարինել «երկու անգամ» բառերով.

3) 5-րդ մասը «ապահովվում է» բառից հետո լրացնել «ցմահ» բառով:

 

 Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

 

 

 

 

       ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

       ՆԱԽԱԳԱՀ`                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

23 մայիսի 2007 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ - 27