«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                           Ընդունված է 2006թ. մարտի 22-ին

           Հոդված 1.«Մթնոլորտային օդի պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք) «ավտոմեքենաներ» բառը փոխարինել «ավտոտրանսպորտային միջոցներ» բառերով:                                   

 

Հոդված 2.Ուժը կորցրած ճանաչել 17-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը:

 

Հոդված 3.Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 171-րդ հոդվածով.

 

«Հոդված 171. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի

                       արտանետումների նորմատիվների պահպանման կարգը

 

1. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների սահմանային թույլատրելի նորմատիվների պահպանումն ապահովելու նպատակով իրականացվում են տրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ:

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող չափիչ կետերի միջոցով (այսուհետ` չափիչ կետեր):

2. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձը:

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինող իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներ) միջոցների հաշվին:

3. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներն իրականացվում են տարեկան մեկ անգամ` ավտոտրանսպորտային միջոցները տեխնիկական զննման ներկայացնելու օրվան նախորդող երեք ամսվա ընթացքում:

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների համար սահմանված նորմատիվների համապատասխանության դեպքում ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողներին տրվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոն, որում նշվում են չափումներն իրականացրած իրավաբանական անձի անվանումը, ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի տվյալները, վառելիքի տեսակը (տեսակները), որով աշխատում է ավտոտրանսպորտային միջոցը, ինչպես նաև վառելիքի յուրաքանչյուր տեսակի (տեսակների) և դրա առանձին մակնիշների օգտագործման դեպքում ավտոտրանսպորտային միջոցից արտանետվող չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների քանակը:

Տարվա ընթացքում ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների մեկից ավելի չափումներ կարող են իրականացվել ավտոտրանսպորտային միջոցներ տնօրինողների հայեցողությամբ:

4. Ավտոտրանսպորտային միջոցների հերթական տեխնիկական զննումն իրականացվում է ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի առկայության դեպքում:

5. Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ իրականացնող կազմակերպությունների կողմից ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Չափիչ կետերում ավտոտրանսպորտային միջոցներից չափման ենթակա աղտոտող նյութերի արտանետումների ցանկը և չափման կարգը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնի ձևը հաստատում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազորված պետական մարմինը:»:

 

Հոդված 4.Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը ուժի մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջանում և Ստեփանակերտ քաղաքում առնվազն մեկ չափիչ կետի առկայության դեպքում՝ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման վերջնաժամկետից երեք ամիս առաջ:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                    Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

19 ապրիլի 2006թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ - 276