‹‹Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                                 Ընդունված է 2014թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի «իա» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում «յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ» բառերից հետո լրացնել «, իսկ անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնողների համար` յուրաքանչյուր տարին մեկ անգամ.» բառերը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                           Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 2014թ. դեկտեմբերի 8

 Ստեփանակերտ

 ՀՕ-49-Ն