‹‹Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին›› ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2012թ. մարտի 29-ին

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության 2007 թվականի սեպտեմբերի 5-ի ՀՕ-83 օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի «ժգ» կետից հանել «և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդների անցկացման կարգը» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«թ) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների.»:

 

Հոդված 3. Օրենքի 13.1-ին հոդվածում`

1) 2-րդ մասի «մեկնարկային» բառը փոխարինել «սահմանված» բառով.

2) 3-րդ և 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «է» կետում «զանգվածային» բառը փոխարինել «հանրային» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող, ինչպես նաև ցանկալի համարանիշներ տրամադրելու շնորհիվ ստացվող միջոցներից.»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները (վարորդական վկայականները) գործում են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, իսկ գործողության ժամկետի նշում չպարունակող վկայականները` մինչև 2012 թվականի հունիսի 30-ը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի մայիսի 19-ի ՀՕ-22-Ն օրենքի 16-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                         Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 

14 ապրիլի 2012թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-9-Ն