Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1.«Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի ՀՕ-15 օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածով սահմանված տուգանքների գումարների տասը տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-73-Ն