Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 18-ին
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-168 օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում.
- լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ3» կետ.
«դ3. 2018 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումն ու պահպանումն ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառք,
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում գտնվող 10 քառակուսի մետրը չգերազանցող ընդհանուր մակերես ունեցող կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,
- մեկ աշխատատեղով վարսավիրական ծառայությունների մատուցում,
- մեկ աշխատատեղով հագուստի, գլխարկների, մանածագործական և մորթե արտադրատեսակների արտադրություն և նորոգում,
- մեկ աշխատատեղով կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում,
- մեկ աշխատատեղով ավտոտեխսպասարկման կայանի (կետի) գործունեություն,
- մեկ աշխատատեղով ներկարարական, ատաղձագործական և խառատի գործունեություն,
- անասնաբուժական ծառայությունների մատուցում.».
2) «ե» կետում ««ա»-«դ1» կետերում» բառերը փոխարինել ««ա»-«դ1» և «դ3» կետերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
2014թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-61-Ն