Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-168 օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետում «2011 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2012 թվականի հուլիսի 1-ից» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված տուգանքների գումարների տասը տոկոսի չափով մասհանումները գանձվում են «Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-72-Ն