Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-168 օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում`
1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ) 2009 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- զվարճահարմարանքներով զբոսայգիների գործունեություն,
- արվեստի բնագավառի, թատերական և համերգային դահլիճների գործունեություն,
- հարսանեկան սրահների կազմակերպում,
- զբոսաշրջիկային գործակալությունների կազմակերպում,
- պատճենահանման, կազմարարության և դրվագման ծառայությունների մատուցում,
- մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացման, քիմիական մաքրման և ներկման ծառայությունների մատուցում,
- ոսկերչական իրերի նորոգում,
- երկու և ավելի աշխատատեղերով հագուստի արտադրություն և նորոգում,
- պատրաստի համակարգչային ծրագրային ապահովման սպասարկում,
- համակարգչային և հաշվողական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում,
- նվերների, փաթեթների զարդարման, ձևավորման և փաթեթավորման ծառայությունների մատուցում,
- անշարժ գույքի գործակալության ծառայությունների մատուցում,
- վերգետնյա տրանսպորտային միջոցներով իրականացվող հեղուկ գազի, կերոսինի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառք,
- վարորդական դպրոցների կազմակերպում,
- բուֆետների և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերում հանրային սննդի կազմակերպում,
- լուսանկարչական լաբորատորիաների գործունեություն,
- ավտոկանգառների գործունեություն.».
2) ուժը կորցրած ճանաչել «դ2» կետը.
3) «ե» կետում «2009 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2011 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 2.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
29 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-37-Ն