«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի (22 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-168) 11-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) երկրորդ պարբերությունում «5 օրով» բառերից հետո ավելացնել «կամ տուգանվում լրացուցիչ հարյուր հիսուն հազար դրամի չափով» բառերը.

2) երրորդ պարբերությունում  հանել «և ավելի» բառերը, իսկ «10 օրով» բառերից հետո ավելացնել «կամ տուգանվում լրացուցիչ  երեք հարյուր հազար դրամի չափով» բառերը.

3) երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ.

«Տու­գան­քը նշա­նա­կե­լուց հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում սույն մա­սի երրորդ պար­բե­րութ­յու­նում նշված խախ­տու­մը երրորդ և ա­վե­լի ան­գամ կրկնե­լու դեպ­քում կազ­մա­կեր­պութ­յու­նը կամ անհատ ձեռնար­կա­տե­րը տու­գան­վում է ե­րեք հար­յուր հա­զար դրա­մի չա­փով և նրա գործունեությունն այդ մա­սով կա­սեց­վում է 10 օ­րով: Գոր­ծու­նեութ­յան կա­սեց­ման հիմ­քե­րի վե­րա­բեր­յալ հայ­տա­րա­րութ­յու­նը փակց­վում է գնորդ­նե­րի և հա­ճա­խորդ­նե­րի հա­մար տե­սա­նե­լի տե­ղում: Սույն մա­սում նշված խախ­տու­մը թույլ տված կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի և ան­հատ ձեռ­նար­կա­տե­րե­րի ցան­կը ենթա­կա է հրա­պա­րակ­ման հար­կա­յին մարմ­նի ղե­կա­վա­րի կող­մից` Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հանրապե­տութ­յան կա­ռա­վա­րութ­յան սահ­մա­նած կար­գով:

Սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված գործունեության կասեցում չի իրականացվում, եթե խախտումն արձանագրելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հար­կա­յին մար­մին է ներկայացվում  լրացուցիչ տուգանքի վճարման վերաբերյալ  գրավոր հայ­տա­րա­րութ­յուն: Լրացուցիչ տուգանքը կիրառվում է Լեռնային Ղարաբաղի Հանարպետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի որոշման հիման վրա:

Սույն մասով սահմանված լրացուցիչ տուգանքը չի կիրառվում  հի­վան­դա­նոց­նե­րի և ամ­բու­լա­տոր բուժ­հիմ­նարկ­նե­րի նկատմամբ:».

4) վերջին պարբերությունը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հոդվածով սահմանված տուգանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից խախտման փաստն արձանագրելուց, իսկ լրացուցիչ տուգանքը` տուգանքի նշանակման  օրվանից հետո երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում`  կրկնապատկվում են:»:

 

Հոդված 2. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է մտնում  2009 թվականի հունվարի 1-ից:

      

 

 

         ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ       

         ՆԱԽԱԳԱՀ ̀                            Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

      30 դեկտեմբերի 2008թ.

        ք.Ստեփանակերտ

        ՀՕ-87-Ն