Ընդունված է 2008թ. մարտի 12-ին
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-168) 4-րդ հոդվածի 3-րդ կետում`
ա) «բ» ենթակետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«- առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող խանութներից, կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումը և պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից վաճառք,».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «դ2» ենթակետ.
«դ2) 2010 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է առևտրի իրականացման վայրերում (առևտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութներից, կրպակներից, վրաններից և ապրանքների ցուցադրումը և պահպանումը ապահովող կահավորված այլ վաճառատեղերից, ինչպես նաև առևտրի իրականացման վայրերի մշտական շինություններում վաճառասեղաններից ապրանքների (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի) վաճառքի համար.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
4 ապրիլի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-8