Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (30 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-168, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ կետի «ա1» ենթակետում, 5-րդ հոդվածում, 6-րդ հոդվածի 2-րդ մասում, 8-րդ հոդ-վածում, 9-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետում, 3-րդ կետում, 10-րդ հոդվածի 2-րդ մասում «դիլերային» բառից հետո լրացնել «-բրոքերային» բառը:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի`
1) 2-րդ կետում «կազմակերպությունների համար» բառերը փոխարինել «կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար» բառերով.
2) 3-րդ կետում`
ա) «ա», «գ», «դ» ենթակետերից հանել «հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռ-նային,» բառերը,
բ) «բ» ենթակետում «-գեղեցկության սրահների կազմակերպում» բառերը փոխարինել «-համապատասխան սարքավորումներով հատուկ կահավորված երկու և ավելի աշխատատեղերով գեղեցկության սրահների կազմակերպում» բառերով,
գ) «դ» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ1» ենթակետ.
«դ1) 2008 թվականի հունվարի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտների համար`
- ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման համար հարմարեցված երկու և ավելի աշխատատեղերով ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեություն,
- ինտերնետ-սրահների կազմակերպում.»,
դ) «ե» ենթակետում «2008 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2009 թվականի հուլիսի 1-ից», իսկ ««ա»-«դ»» բառերը փոխարինել ««ա»-«դ1»» բառերով,
ե) վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերի ցանկերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ ̀ Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
29 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-94