Ընդունված է 2006թ. փետրվարի 15-ին
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի.
- 2-րդ մասում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժզ» կետ.
«ժզ) գյուղական բնակավայրերում գեղեցկության սրահների կազմակերպման:».
- 3-րդ մասի «ե» կետում «2006 թվականի հուլիսի 1-ից» բառերը փոխարինել «2008 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 2. Հանել օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությունը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
17 մարտի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 265