«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Ընդունված է 2005 թվականի

սեպտեմբերի 14-ին

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաև արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց» և «` այդ գործու-նեության մասով»  բառերը:

      

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» ենթակետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» ենթակետ.

«ա1) 2005 թվականի հոկտեմբերի 1-ից պարտադիր է հետևյալ գործունեության ոլորտի համար`           

- արտարժույթի  առք  ու  վաճառքի  և  արտարժույթի  դիլերային  առք ու վաճառքի  գործունեություն.»:

      

Հոդված 3. Օրենքի  5-րդ  հոդվածը  լրացնել  հետևյալ բովանդակությամբ  նոր նախադա-սությամբ` «Արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն  իրականացնողների  կողմից  կիրառվող  հսկիչ-դրամարկղային  մեքենաներին  կամ սույն  օրենքի  8-րդ  հոդվածում  նշված  պահանջներին  բավարարող  ծրագիր  պարունակող  համակարգչային  սարքավորումներին  ներկայացվող  պահանջները,  գրանցման  կարգը  և  շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը`  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

      

Հոդված 4. Օրենքի  6-րդ  հոդվածը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ  նոր  պարբե-րությամբ`

«Արտարժույթի  առք  ու  վաճառքի  և  արտարժույթի  դիլերային  առք ու վաճառքի  գործունեություն  իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն  սույն  հոդվածի  առաջին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային  մեքե-նայով  կամ  դրան  համարժեք  (նույն  պահանջները  բավարարող)  համակարգչային  սարքավորումներով:»:

      

 Հոդված 5. Օրենքի 8-րդ  հոդվածը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ  նոր  նախադասությամբ` «Արտարժույթի  առք  ու  վաճառքի  և  արտարժույթի  դիլերային առք ու վաճառքի 

գործունեության  մասով  կիրառվող  հսկիչ-դրամարկղային  մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես  նաև համակարգչային ծրագրի  կիրառման  թույլատրումն  իրականացնում  է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

      

Հոդված 6. Օրենքի  9-րդ  հոդվածում`

ա) 1-ին մասը  լրացնել  հետևյալ  բովանդակությամբ  «զ» կետով`

«զ) արտարժույթի առք  ու  վաճառքի և  արտարժույթի  դիլերային  առք ու վաճառքի  գործունեություն  իրականացնողների  կողմից  համակարգչային  սարքավորումների  կիրառման  դեպքում  իրականացնում են  սույն  մասի  «ա»-«ե» կետերում  նշված գործառույթները:».

բ) ավելացնել հետևյալ  բովանդակությամբ  3-րդ  մաս`

«3. Արտարժույթի  առք  ու  վաճառքի և  արտարժույթի դիլերային  առք ու վաճառքի  գործունեություն  իրականացնողների  կողմից  կիրառվող  համակարգչային  ծրագրին  ներկայացվող  պահանջների  և կիրառման  կանոնների  պահպանման  նկատմամբ  վերահսկողությունն  իրակա-նացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` «Հայաստանի  Հանրապետության  կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված  կարգով:»:

      

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Արտարժույթի  առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:»:

      

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է  մտնում հրապարակման պահից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                             Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

22 հոկտեմբերի 2005 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-221